ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ

  ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՍԿՍԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Արա ԱԲՐԱՄՅԱՆ Համաշխարհային հայկական կոնգեսի նախագահ Մեկ խնդիր, մեկ լուծում` մեկ միացյալ միավորով Համոզված եմ, մեզ միավորում է մեր Հայրենիքի անվտանգության ամրապնդմանն ուղղված ընդհանուր մղումը, ազգի միավորումը ժամանակի մարտահրա վերներին դիմակայելու համար, ինչը հնարավոր է Սփյուռքի ներուժի առավելագույն օգտագործման պարագայում:

  Կոնգրեսի տարեգրությունից

  Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ 2002 թ. հոկտեմբերին Մոսկվայում կազմակերպվեց «Աշխարհի հայերը դարերի սահմանագլխին և միջազգային հարաբերությունների արդիական խնդիրները» թեմայով միջազգային կոնֆերանս: Ավելի քան 300 մեր հայրենակիցներ, աշխարհի մի քանի տասնյակ երկրներից երեք օրվա ընթացքում ակտիվորեն քննարկում էին հայության առջև կանգնած խնդիրների ողջ տարապատկերը:

  Անհրաժեշտ է համակարգել 

  Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին ընդառաջ` կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցեցինք հերթական համագումարի առանցքային տարբերությունների, նոր ձեռնարկումների ու նպատակների, ինչպես նաև Կոնգրեսի գործունեության գլխավոր ուղղությունների մասին: - Սա երկրորդ հերթական համագումարն է, որը որոշվել է անցկացնել Հայաստանում:

  Համախմբել ազգային շահերի շուրջ

  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր ԱՂԱՅԱՆԸ, կանգնած լինելով Կոնգրեսի ստեղծման ակունքներում, իր նշանակալի ներդրումն ունի հայապահպանությանը միտված այդ կառույցների գործունեության ընթացքում: Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումից արդեն 9 տարի է անցել:

  «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանի հոգսերը բոլորինս են»

  Գայանե ԱՓԻՆՅԱՆ. «ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ Է» Գայանե Ափինյանը ծնունդով վանաձորցի է, սակայն շատ երկար տարիներ ապրում է Գերմանիայում, գործուն մասնակցություն բերում ազգային կյանքին, նպաստում բազմաթիվ ծրագրերի իրականացման: Հմուտ դիվանագետը նաև «Գերմանիայի Արցախի բարեկամներ» ակումբի հիմնադիրներից է:

  Նիկոլայ Ռոմաշուկ ՀԱՅՐԱԲԵԴՅԱՆ ՀԱՄԱՏԵՂՎԵ´ՆՔ

  Հոլանդիայի Ասսեն քաղաքում է գործում «Արմենիա» կազմակերպությունը, որն իր շուրջն է համախմբել համայնքի բոլոր հայերին և դարձել տարբեր նախաձեռնությունների հեղինակ: Այս կազմակերպությունը հիմնել և ղեկավարում է Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրաբեդյանը` հոր կողմից ուկրաինացի, ով իր համար հայ լինելն է համարում միակ ու ճշմարիտ ճանապարհը:

  Ֆրիդ ՍՈՂՈՅԱՆ. «ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ»

  Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանի հետ մեր զրույցը հպանցիկ էր` նրա խիստ զբաղվածության պատճառով: