«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՅԱՑԱՎ

  Վերջապես «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ձևավորեցին իրենց դաշինքն ու կազմեցին համամասնական ցուցակը: Այս ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը հուշում է, որ երկու կուսակցությունն էլ շատ մեծ ակնկալիքներ չունեն:

1 ՀԱՐՑ

  Շաբաթ օրը կայացած` ԲՀԿ համագումարում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խստորեն քննադատեց Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Հանրապետական կուսակցությունը քննարկե՞լ է իր կոալիցիոն գործընկերոջ այդ գնահատականը, և ի՞նչ դիրքորոշում կա այս առնչությամբ:

  Ի ՀԵՃՈՒԿՍ ՕԼԻԳԱՐԽԻ՞

  ՀԺԱՄ-ն այլևս գոյություն չունի. նախօրեին անսպասելիորեն ի հայտ եկած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ այս կուսակցությունը լուծարվել է և միացել է ՀՀԿ-ին: ՀԺԱՄ-ը թեև հայտարարել է, որ իրենց ծրագրերը հիմնականում արտացոլված են նաև Հանրապետականի ծրագրերում, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ լուծարման որոշումը կայացվել է անհուսությունից:

  ԳՅՈՒՂՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՑՈՒՄ

  Շիրակի մարզի Գետք գյուղը սահմանին մոտ գտնվող համայնքներից մեկն է, որի բնակիչների ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Իրենք ցանում են, աճեցնում, շատ հաճախ էլ իրենք են սպառում` չունենալով շուկա դուրս գալու հնարավորություն:

  Ընտրացուցակը սոսկ ցուցակ չէ

  «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական ընտրացուցակի հրապարակմանը հաջորդել է «Ժառանգության» քարտուղար Կարինե ՀԱԿՈԲՅԱՆԻ հրաժարումն առաջիկա ընտրապայքարից: Իսկ երեկ տիկին Հակոբյանն արդեն հայտարարեց կուսակցությունից հեռանալու մասին:

ԽԱՌԸ ԻՐԱՎԻՃԱկ

  Նախքան մայիսի 6-ի քվեարկությունը` բավական հետաքրքիր իրադարձություններ կարող են ծավալվել Ավան համայնքն ու Նոր Նորքի 2-րդ զանգվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:

  Վստահիր, բայց` ստուգիր 

  Խորհուրդներ կանանց` կանանց միամսյակի առթիվ Ըստ «Հայկական ռադիոյին» վերագրվող և թևավոր խոսքի ուժ ստացած մի հարցման, թե ե՞րբ կարող է կինն ամուսնուն դարձնել միլիոնատեր, հնչում է այսպիսի պատասխան` այն դեպքում, երբ ամուսինը միլիարդատեր է... Այս խորիմաստ պատասխանում նախատինքի «նուրբ սլաքներ» դեպի կին արարածը, անշուշտ, նկատելի են:

  Եղբա˜յր եմ ասել

  Տարիներ առաջ Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում երկու հայ ընտանիք բնակություն հաստատեց: Եղբայրներ էին, Հայաստանում վաճառել էին իրենց ունեցվածքն ու մեկնել Ռուսաստան` բախտ որոնելու:

1,4 միլիոնանոց 33 հազար հրոսակախումբ

  Որքան էլ մեծ է Ամերիկա մայրցամաքն ու խիտ բնակեցված, միևնույն է, տագնապահարույց է վիճակագրությունը, որը Կոնգրեսում ներկայացրել է Դաշնային հետաքննության բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերը. - Ներկայումս քրեական գործունեության մեջ ներքաշված է մոտավորապես 33 հազար փողոցային, մոտոցիկլային և բանտային բանդա, որոնց մեջ ընդգրկված է շուրջ 1,4 միլիոն մարդ:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է

  Սուտն ու կեղծիքը շատ վաղուց են Ադրբեջանի համար դարձել այն կարևորագույն զենքերը, որոնցով նա պայքարում է արդարության և ճշմարտության դեմ: Շանտաժն ու զրպարտությունը, կեղծ հայտարարությունները հնարավորություն են տվել այս երկրին երբեմն մոլորեցնել աշխարհը, ներկայանալ զոհի կարգավիճակով:

  ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀՈՒԶՎԵԼ ԵՆ

  Կրթության ասպարեզում ունեցած հաջողությունների համար պարգևատրելով մի շարք ուսանողների և նրանց 200-հազարական դրամ պարգևավճար հանձնելով` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է. - Շարունակեք լավ սովորել, քանի որ կրթությունը ապագա հաջողությունների գրավականն է:

  Վերադարձ ակունքներին

  Նախօրեին ողջ աշխարհի իռլանդացիները մեծ հանդիսավորությամբ նշել են իռլանդական ամենասիրված ազգային տոներից մեկը` Սուրբ Պատրիկի օրը: Դուբլինում կազմակերպված շքերթին մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ:

  ԿԻՆՈՆ ՍՏԵՂԾԵՑ ԺԱՄԱՆԱԿԱԿՑԻ ԿԵՐՊԱՐԸ

  Անցած կիրակի հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ «Հայակ» առաջին ազգային կինոմրցանակաբաշխությունը: Հրապարակվեցին հաղթողների ու մրցանակակիրների անունները, մեծարվեցին կինոյում ակնառու վաստակ ունեցող անձինք:

  Գ. Ծառուկյանի խոհերը

  Թե կկարծեք աշխարհը խեղճ ու կրակ Կարապետիչներով է լցված, հիշեք Գուրգեն Արսենյանին էլ, Արթուր Բաղդասարյանին էլ: :

  Լ. Տեր-Պետրոսյանը` պատգամավորացու չդարձածներին

  - Ես ձեզ երկու լուր եմ հայտնելու. մեկը` վատ, մյուսը` մխիթարական: Առաջինը` ՀԱԿ-ի համամասնական ցուցակից ձեր անունները դուրս են մնացել, երկրորդը` ձեր անունները հավերժ կապրեն մեր սրտերում:

  Նաև կենցաղային փոխակերպում

  Ասում են, Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելուց հետո, թարգել է արևմտյան բոլոր ալկոհոլային խմիչքները և օգտագործում է միմիայն «Պուտինկա»: :

  Նոր «գարեջրային» ասացվածք

  ՀՀ ԱԺ-ն առանց Սամվել Բալասանյանի` ոնց որ ջուրն առանց գարու կամ գարին առանց ջրի: :

  «Սեփականաշնորհել են» բառը` իր բոլոր իմաստներով

  Ըստ Լարիսա Ալավերդյանի` ՀՀ նախագահն իր ելույթներում «Ժառանգություն» բառն արտասանելու համար համանուն կուսակցությունից նախօրոք պետք է արտոնագիր ստանա, իսկ հետո պարզաբանի, թե ինչ իմաստով է այն օգտագործել: :

  Փարաջանովի ֆիլմի «շարունակությունը»

  «Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ նկարահանվելու է «Ճաքած նռան գույնը» լիամետրաժ ֆիլմում: :

  Կոմունիստները` միակ մարքսիստի մասին

  Չարենցի ոճով Եթե Դավիթ Հակոբյանին տեսնեք Մարքսի հին փողոցում, Ասեք նրան, որ չերևա Մյասնիկյանի արձանի մոտ: :

  Չաք Նորիսը գլխավոր շտաբի պե՞տ

  Նախօրեին Սլովենիայի խորհրդարանի պաշտոնական կայքէջում մի հաղորդագրություն էր հայտնվել, որը ծանուցում էր նշանավոր դերասան Չաք Նորիսի` Սլովենիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու մասին: Այս չարախնդության հեղինակները համակարգչահեններն են, ովքեր օգտվել էին կայքի անվտանգության համակարգի անկատարելությունից: