ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է, ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՂԹԱՆԱԿ

  ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ-Գոհունակությամբ արձանագրում եմ` ոստիկանությունում արդյունքներն իսկապես տեսանելի են: Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է:

  ՍՈՎՈՐԵՑՆԵԼ` ՍԻՐԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  Սկիզբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ոստիկանության պետ նշանակվեց երկրի համար շրջադարձային փոփոխությունների շրջանում: Պետության հիմնասյուներից մեկի ղեկավարումը միանշանակ պետք է վստահվեր բարոյակամային այնպիսի հատկանիշներով օժտված ուժեղ անհատի ու գործչի, ով քաջագիտակ էր թե´ համակարգի խնդիրներին ու առանձնահատկություններին, թե´ հասարակության տրամադրություններին և ակնկալիքներին:

  ՆԱԵՎ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ

  Համայնքային ոստիկանության ծառայության կազմակերպումն, ըստ էության, վերաճում է շատ ավելի ընդգրկուն ու խորքային գործընթացի, որի վերջնարդյունքը լինելու է ոստիկանության արմատական և անշրջելի բարեփոխումը: Ոստիկանություն, որի գործունեությունը լինելու է մարդակենտրոն, նպատակը` հասարակությանը ծառայություն մատուցելը, գերխնդիրը` արդար ու ապահով իրականության հաստատումն ու պահպանումը:

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  Միջազգային կառույցներին, ընդգրկուն աշխար հաքաղաքականությանն ավելի ու ավելի ինտեգրվող Հայաստանի Հանրապետությունը չի կարող զերծ մնալ այնպիսի անդրազգային հանցատեսակների սպառնալիքներից, ինչպիսիք են ահաբեկչությունը, թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, զենքի առևտուրը, անլեգալ միգրացիան, «փողերի լվացումը» և այլն:

  Պետական պահպանության գլխավոր վարչությունը 60 տարեկան է ՆՈՐԱՄՈՒՏ ԵՎ ԽՆԿԱՐԿՈՒՄ

  Խորհրդանշական էր, որ ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժաց նող  խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: