Պետական պահպանության գլխավոր վարչությունը

60 տարեկան է

ՆՈՐԱՄՈՒՏ ԵՎ ԽՆԿԱՐԿՈՒՄ


 

Խորհրդանշական էր, որ ոստիկանության  պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակին նվիրված հանդիսությունը սկսվեց հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված պետական պահպանության աշխատակիցների հիշատակը հավերժաց նող  խաչքար-հուշակոթողի բացման արարողությամբ: Հուշակոթողն օծեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:

Զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դրեցին  ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զոհվածների հարազատներն ու գործընկերները:  

Շնորհավորելով պետական պահպանության գլխավոր վարչության կազմավորման 60-ամյակի կապակցությամբ`  ոստիկանության պետը հատկապես  ընդգծեց  օրվա  ամենակարևոր խորհուրդը` հավերժ է նրանց հիշատակը,  ովքեր իրենց արյամբ ավելի սրբացրին մեր հողը:

- Մենք ոչ միայն կոթողներ պիտի կառուցենք, այլև արժանին մատուցենք մեր զոհված զինակիցների հիշատակին ու դրանով դաստիարակենք մեր սերունդներին,- ընդգծեց ոստիկանության պետը:

Իսկ Պետական պահպանության  գլխավոր վարչության բարենորոգված շենքի բացման արարողության ժամանակ ժապավենը կտրելու պատիվը տրվեց զոհված ոստիկաններից մեկի մորը: 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շրջեց վարչության տարածքում, եղավ հրաձգարանում, ծանոթանացավ  տեխնիկական միջոցներին, դիտեց պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցների ցուցադրական վարժանքները: Նա իր գոհունակությունը հայտնեց ծառայողների մարտական  պատրաստականության, կատարված աշխատանքի կապակցությամբ:

Այնուհետև  Ոստիկանության պետի հրամաններով պարգևատրվեցին Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոման ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ և մի  շարք աշխատակից ներ: ՊՊԳ վարչության մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվեցին ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից: 

Հանդիսությունը ավարտվեց ՊՊԳՎ 60-ամյա ուղու մասին պատմող ֆիլմի ցուցադրությամբ: