ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԻՋԵՎ
Կենտրոնական բանկը չնախատեսված «գրոհի» է անցել: Պարզվում է, որ մեկնարկող գյուղատնտեսական սեզոնից հուսադրող սպասելիքներին հիմա էլ հայրենական բանկերն են խանգարում:
Կենտրոնական բանկը չնախատեսված «գրոհի» է անցել: Պարզվում է, որ մեկնարկող գյուղատնտեսական սեզոնից հուսադրող սպասելիքներին հիմա էլ հայրենական բանկերն են խանգարում:
Իշխանական կոալիցիայի` վերջերս ստորագրած հուշագիրը բառի ամենադրական իմաստով մոռացության է մատնվել: Անգամ ամենասուր աչքով ներքաղաքական զարգացումներին հետևողները կդժվարանան մատնանշել հուշագրի ստորագրմանը հաջորդած որևէ առիթ, որը նշված ուժերի վերահաստատված բարեկամական հարաբերությունները կասկածի տակ առնող նույնիսկ ամենաաննշան տարրեր պարունակի:
Վերջին օրերին Արմավիան մի շարք չվերթեր է հետաձգել: Հատկապես հետաձգվել են այն չվերթերը, որոնք առնչվում են Հռոմի, Փարիզի հետ:
Ռուսաստանի Դաշնության իրականացրած «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում աշխատանքային միգրանտների հավաքագրումը Գյումրիում արդեն դարձել է համընդհանուր անհանգստության խնդիր:
Ըստ հավաստի տեղեկությունների, երկրի իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրություններից հետո փոխել Գյումրու քաղաքապետին, ինչի համար առիթ կհանդիսանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Սակայն իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ ցանկանում են նոր քաղաքապետով անցկացնել խորհրդարանական ընտրությունները:
Թերևս հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում բենզինը ոչ թե լիտրերով, այլ կաթիլներով վաճառվի: Հանրահայտ բենզինային օլիգարխները հավանաբար նաև նման անխուսափելի հեռանկարն էլ են հաշվի առել` միաժամանակ հաշվարկելով, որ կաթիլային վաճառքի պայմաններում նույնպես իրենց գերշահույթներն աճելու են:
Եվ կարծես, ի վերուստ էր որոշված, որ կգա ժամանակը, և քրիստոնյա Հայաստանի նախագահն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի հրավերով մայրաքաղաք Թեհրանում կմասնակցի մուսուլմանական աշխարհի Նովրուզի տոնակատարությանը: Այս ամենում հայ-իրանական քաղաքական ընդհանուր շահերից բացի, նաև հոգևոր խորհուրդ էլ կա:
Թու¬ման¬յան ենք տվել, որ ստեղ¬ծել է ան¬մահ գրա¬կա¬նութ¬յուն, Թա¬ման¬յան ենք ու¬նե¬ցել, որ Երևա¬նի ճար¬տա¬րա¬պե¬տա¬կան դեմքն է «սար¬քել», Թա¬մամ¬յան ու¬նենք, որ ան¬մեղ մարդ¬կանց գլխին է սար¬քել::
Հ. Հով¬հան¬նիս¬յա¬նը պնդում է, որ հա¬ցա¬դուլ ա¬նե¬լով ին¬քը նա¬խօ¬րոք ռազ¬մա¬վա¬րա¬կան, քա¬ղա¬քա¬կան բիզ¬նես ծրա¬գիր չէր կազ¬մել: Բայց արդ¬յուն¬քում այն¬քան քա¬ղա¬քա¬կան դի¬վի¬դենտ¬ներ հա¬վա¬քեց, որ բա¬զում ծրագ¬րեր մշա¬կած ՀԱԿ¬ը մնաց ստվե¬րում:
Ըստ թուրք պրո¬ֆե¬սո¬րի` ԱՄՆ¬ի ու¬սու¬ցի¬չը Անգ¬լիան է: Ըն¬դու¬նենք` դա այդ¬պես է:
Ե¬թե ար¬դա¬րաց¬նում ես Արևմուտ¬քի խա¬չակ¬րած ար¬շա¬վան¬քը, ա¬ռա¬ջի¬կա նա¬խա¬գա¬հա¬կան ընտ¬րԱՐ¬ՇԱ¬ՎԱՆՔԴ ձա¬խող¬ված հա¬մա¬րիր: Երկ¬րորդ «սրոկ» քեզ չեմ նվի¬րե¬լու:
Գյուղ¬նա¬խա¬րա¬րն¬ այ¬ցե¬լում է գյու¬ղեր, ան¬ձամբ պայ¬քար նա¬խա¬ձեռ¬նում կրծող¬նե¬րի դեմ, ցույց տա¬լիս, թե ինչ¬պես պետք է կա¬տա¬րել պատ¬վաս¬տում¬նե¬րը: Ող¬ջու¬նե¬լի´ է:
- Մի քիչ էլ համ¬բե¬րենք, նա¬խա¬գա¬հը խոս¬ք¬ ա տվել, որ գնե¬րը կիջ¬նեն մեր աչ¬քե¬րին սո¬վոր մա¬կար¬դա¬կի: - Իա˜, հաս¬տա՞տ, ու¬րեմն կալ¬բաս¬տը 1 ու քսա¬ն¬ ա՞ դառ¬նա¬լու:
Գնա¬ճի շուրջ հա¬սա¬րա¬կա¬կան բու¬մը այն¬պես մտա¬հո¬գեց իշ¬խա¬նութ¬յուն¬նե¬րին, որ Է¬միին պատ¬վի¬րե¬ցին Եվ¬րա¬տե¬սի¬լում եր¬գել «Բում¬բում, չ¬(ա)կա¬չ¬(ա)կա) եր¬գը::
Հա¬յի փիս խա¬սիա¬թ¬ ա, երբ ընդ¬դի¬մա¬դի¬րը դա¬դա¬րում է իշ¬խա¬նութ¬յուն¬նե¬րին հայ¬հո¬յել, ամ¬բո¬խն¬ ան¬մի¬ջա¬պես գո¬չում է` «ծախ¬վե¬ցի՞ր, սո¬ղուն»::
Չա¬րեն¬ցի խոս¬քե¬րով - Օ˜, դո´ւ, ս¬ևա¬հեր, իմ բա¬րե¬կամ, Ու¬շա¬ցած, տխուր փի¬լի¬սո¬փա, Ե¬ղա¬նա¬կի պես փո¬փո¬խա¬կան, Քմա¬հաճ, բեկ¬բեկ, որ¬պես նո¬պա… ::
Լավ է, որ երկ¬րի ղե¬կա¬վա¬րութ¬յու¬նը բռունց¬քով հար¬վա¬ծում է սե¬ղա¬նին, բայց վատ է, որ ջարդ¬ված սե¬ղա¬նն¬ ըն¬դա¬մե¬նը վե¬րա¬նո¬րոգ¬վում է, և ոչ թե փո¬խա¬րին¬վում նո¬րով::
Սեպ¬տեմ¬բե¬րին, երբ Դո¬մին¬գոն գա Հա¬յաս¬տան, պաշ¬տոն¬յա¬նե¬րը դուռ ու լու¬սա¬մուտ փա¬կե¬լու են և ըն¬տան¬յոք հան¬դերձ տնից դուրս չեն գա¬լու: Պա¬տի ժա¬մա¬ցույ¬ցի տակ չեն նստե¬լու, մեկ էլ տե¬սար հենց հա¬մեր¬գի ժա¬մա¬նակ դմփած գլխնե¬րին:
Ճիշտ այսքան դոլար է կորցրել համաշխարհային տնտեսությունն անցյալ տարի` տարերային ու տեխնածին աղետների արդյունքում: Այս թիվը 3 անգամ գերազանցում է 2009¬ի ցուցանիշը (69 մլրդ դոլար)` նշվել է Swiss Re ապահովագրական ընկերության հաշվետվության մեջ:
Արդեն մի քանի օր է, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքը ուղղակիորեն ներքաշվել է Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ` ապստամբների կողմից: Սակայն ուղտին նստել` կուզեկուզ են ման գալիս:
Պարզվում է` ադրբեջանցի ելուզակները նախանձում են մեր ցավին նույնիսկ և շա˜տ կուզենային, որ իրենք էլ հալածված ու ցեղասպանված լինեին: Դժբախտաբար չեն եղել` որքան էլ անաղուն ջրաղացի պես չախչախ մաշեն:
Վիրավոր Արցախը ձայն էր տալիս: Դա կանչ էր հողի ու արյան:
Չնայած սաղավարտները գոյություն են ունեցել վաղ անցյալից, բայց զինվորների գլխի արդյունավետ պաշտպանության տեխնոլոգիաների բուռն զարգացումը սկսվել է քառորդ դար առաջ միայն: Հարյուրավոր տարիներ սաղավարտները պատրաստվել են պողպատից:
Արձակագիր, թատերագիր, երգիծաբան, լրագրող ու հրատարակիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆՆ իմ ընկերն է, ուստի հեշտ էր նրա հետ զրուցելը, քանի որ ես նրա մասին շատ բան գիտեմ: - Վերջերս լրացավ քո ծննդյան 60-ամյակը, որը հանդիսավորությամբ նշվեց, դու արժանացար մի շարք պարգևների:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ և թատերագիր Վիգեն Ստեփանյանն իրեն ազատ արվեստագետ է համարում: Իր թատրոնը չունենալով` նա բեմադրութ յուններով հանդես է գալիս ինչպես Հանրապետության, այնպես էլ Սփյուռքի թատրոններում` տևական ժամանակ ջերմ ստեղծագործական բարեկամություն հաստատելով Բեյրութի հայկական թատերախմբերի հետ:
Արդեն ավանդական դարձած «ԹԱՏՐՈՆ X» փառատոնն այս տարի առավել ընդգրկուն էր դարձրել մասնակիցների ցանկը` ներառելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ երիտասարդական և սիրողական թատերախմբեր: Այն իսկապես հսկայական դեր է կատարում հանրապետության թատերական կյանքում` պայքարելով մշակութային ապակենտրոնացումների դեմ:
Հանցագործ քաղաքացիները վարկաբեկում են, բայց հասարակությունը միևնույն է շարունակում է իրեն անպատվողներին ծնունդ տալ` կատարելով հրեշավոր մայրություն. աններելի, հատկապես, երբ նաև անչափահաս «զավակներն» են տուժում. - Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դրդապատճառներն ընտանիքում տիրող ոչ առողջ բարոյահոգեբանական մթնելորտը և հասարակության անտարբերությունն է,- ասում է ոստիկանության Շիրակի վարչության Գյումրիի բաժնի անչափահասների գործով բաժանմունքի պետ Հայկ Զաքարյանը:
Հետևելով Արևմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրականությանը, որ միաբևեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ գոյակցությանը և իր կամքն է թելադրելու համայն մարդկությանը:
«Ամեն ինչ կարող է ավելի սաստկանալ, եթե արմատական իսլամիստների վարչախմբերը միջուկային զենքի տեր դառնան,¬ ասել է իսրայելցի վարչապետը` իր մտահոգությունը կենտրոնացնելով Իրանի վրա»:
- Գուրգեն Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան. Սոս Ջանիբեկյան (Կ.Ջանիբեկյանի թոռը). Ձեր տոհմում թատերական արվեստով ուրիշ զբաղվողներ եղե՞լ են: ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ խորը պատկառանքով է պատմում հոր` Մեծ դերասան Գուրգեն ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մասին:
Մեկ տարվա ընթացքում Իտալիո վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գրեթե կրկնակի չափով բարձրացրել է հայտարարագրած եկամուտներջը` 23 մլն եվրոյից հասցնելով 40 մլն¬ի (գրել է Corriere della Sera թերթը):
722500¬րդ օրը Ասում են` գուշակներն ակտիվանում են դժվարին տարիներին, երբ ընկճված մարդիկ ձգտում են բարի մի «լուր» լսել` գոնե գալիքից: Հիմա դժվարությունները շատ են ողջ աշխարհում, և ակտիվացել ու շատացել են ոչ թե ապագայի հույսեր ներշնչող գուշակները, այլ` չարագուշակները:
Հնդկաստանի Քաշմիր նահանգի մի աղքատ գյուղացի` Ռաջ Մաբդուն, անկախ իրենից, կերել էր 31 կիլոգրամ բանան: Աշխատելով հարուստ տիրոջ այգում, նա սկսել էր հավաքել բանանն ու ինքնաբերաբար ուտել` մոռանալով դրանք լցնել զամբյուղի մեջ, իսկ բանաները լցված էին ծառի տակ:
Հնդկաստանի Քաշմիր նահանգի մի աղքատ գյուղացի` Ռաջ Մաբդուն, անկախ իրենից, կերել էր 31 կիլոգրամ բանան: Աշխատելով հարուստ տիրոջ այգում, նա սկսել էր հավաքել բանանն ու ինքնաբերաբար ուտել` մոռանալով դրանք լցնել զամբյուղի մեջ, իսկ բանաները լցված էին ծառի տակ:
Ստամբուլում մի բավական հետաքրքիր դեպք է տեղի ունեցել: Բեռնատարը, որը տեղափոխում էր երկու կովի քաղաքի ասիական մասից եվրոպական մաս, կանգ է առել անցման կամրջի վրա, որպեսզի վարորդը վճարի վարձը:
Նահանգների երբեմնի նախագահ Ռոբերտ Քենեդիի սպանության մեղադրանքով ազատազրկված 66¬ամյա Սիրխան Սիրխանին 13¬րդ անգամ մերժել են` ստորագրութ յամբ ազատել կալանավայրից: Պաղեստինցի քրիստոնյա Սիրխանը դատարանում հայտարարել է, թե երազում է «վերանալ իրականությունից» ու չի առարկի` եթե իրեն արտաքսեն իր պատմական հայրենիք` Հորդանան:
Մինչ Լիբիայի առաջնորդն իր հարաբերություններն է «ճշտում» աշխարհի հզորների հետ, որոշ լրատվամիջոցների հետաքրքրել է նրա դուստրը: Օրեր առաջ Աիշա Քադաֆիի մասին ընդարձակ հրապարակում էր տպագրել բրիտանական The Telegraph¬ը, որից ներկայացվող հատվածները կհետաքրքրեն նաև մեր ընթերցողին:
Մարտի վերջին ռուս նշանավոր աստղագետները, քրմերն ու հոգեբանները համատեղ քննարկել են 2011¬ի գարուն¬ամառ կանխատեսումները: Բնականաբար, նրանք չէին կարող սահմանափակվել միայն երկու եղանակների գուշակությամբ:
ԽՈՅ Մտածում է` շատ Խոսում է` քիչ Անում է` ճիշտ: ՑՈՒԼ Մտածում է` շատի մասին Խոսում է` համոզիչ Անում է` ինչպես կստացվի: