Ո՞Վ Է ՈՒԶՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ
Այո, ճիշտ կռահեցիք: Աստիճանաբար օրախնդիր դարձող այս հարցադրումն ինքնին ասոցացվում է միլիոնատեր դառնալու մարդկային բնական և օրինաչափ ցանկության հետ:
Այո, ճիշտ կռահեցիք: Աստիճանաբար օրախնդիր դարձող այս հարցադրումն ինքնին ասոցացվում է միլիոնատեր դառնալու մարդկային բնական և օրինաչափ ցանկության հետ:
Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, 4 ժամ տևած թեժ քննարկումից հետո, ձայների 27 կողմ և 21 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 106 բանաձևը: Թուրքիան արդեն տևական ժամանակ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով փորձում էր խոչընդոտել դրան:
Ընտրությունից ընտրություն ավելի ու ավելի հաստատուն է դառնում այն պնդումը, թե ընդդիմության միավորվելուն խանգարում է հենց ինքը` ընդդիմությունը: Այս թեման ներկայում դարձյալ ակտիվ քննարկումների առարկա է դարձել, որովհետև նախընտրական իրադարձությունները կրկին նույն փակուղային «ելակետին»` չմիավորվելուն են տանում:
106-ը Թուրքիայում, հավանաբար, այսուհետ կորակվի որպես չարագուշակ թիվ: Անցած շաբաթ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողո վը, չնայած Թուրքիայի գործադրած` հուսահատության հասնող ջանքերին, ձայների մեծամասնությամբ (27 կողմ) ընդունեց թիվ 106 բանաձևը` 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու մասին:
m ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի Եվրոպական երկրների զարգացման մենեջեր Եվա Պասկելը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Իրազեկ աղբյուրների հավաստմամբ, երեկ «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում հանդիպման ընթացքում ՕԵԿ առաջնորդն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարևորել են ազատ ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը և քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը:
Ընթացիկ աշխատանքային շաբաթը միասին սկսեցին հարևան 2 երկրների վարչապետները` հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավա րական հանձնաժողովի նիստի շրջանակներում:
Շարունակվում է Գառնիի Քարերի սիմֆոնիայի գազանաբար ոչնչացումը: Անցյալ տարի կարծես թե կասեցվեցին այդ «աշխատանքները», բայց ամայության մատնված այդ գեղատեսիլ տարածքը նորից ձրիակերների աչքին ընկավ:
Քարերը լռել էին, պապանձվել: Չէին կարող հասկանալ իրենց հետ պատահածը:
Այսպիսին են այն որոշ վիճակ-իրավիճակները, որոնցում մասամբ հայտնվել և մինչև հաջորդ ամսվա վերջերն ամբողջապես պիտի գտնվի Երևանը: Այս վիճակներին երևանցիներս կարժանանանք այն շիննորոգում - բարենորոգումների արդյունքում, որոնք ծրագրվել և իրականացվում են քաղաքապետարանի կողմից:
m Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանում Հարավային Կովկասի հարցերով զեկուցող տիկին Լիդիա Փոլֆերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում կողմերը անդրադարձան Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ներկա վիճակին ու զարգացման հնարավորություն ներին:
Պաշտպանության նախարարության զորամասերում կենցաղային հարմարությունների ստեղծումն ու ռազմական նոր օբյեկտների կառուցումը նպատակ ունի բարելավել զինվորների ժամկետային ծառայությունը: Վերջերս ՊՆ Քանաքեռի կապի գնդում շահագործման հանձնվեց նորակառույց կենցաղային համալիրը, որն իր մեջ ներառում է զորանոց, հարմարավետ ճաշարան, հանգստի սենյակ:
Հաջորդ Ազգային Արժեքը, որ միավորում է մեզ իբրև ազգային հավաքականություն, իբրև ժողովուրդ, մեր ոսկեղենիկ, մեր սքանչելի մայրենի լեզուն է, հայերենը , որ պետական լեզու է հռչակված Հայաստանի Հանրապետությունում: Միակ երկիրը, ուր մեր մայրենին օգտվում է պետական լեզվի կարգավիճակից` այսօրվա Հայաստանն է:
Ծննդյանս օրը երեկոյան հավաքվեցինք հարազատներով, ընկերներով սկսեցինք նշել: Բոլորն ուրախ էին, միայն ես էի, որ մի փոքր տխուր էի` այնպես ուզում էի, որ նա ներկա լիներ:
1.Հոբելյանական մեկնարկը Գոյության 5 տարիների ընթացքում «Հայ ֆեստ»-ը թատերականից վերափոխվեց կատարողական արվեստների փառատոնի (նախագահ` Արթուր Ղուկասյան): Տարեցտարի ընդլայնելով ընդգրկման աշխարհագրական սահմանները և պետական կայացնող աջակցությամբ հաստատվելով միջազգային մշակութային ասպարեզում որպես ուրույն նշանակության թատերական կղզի` 2006-ին ճանաչվեց նախկին ԽՍՀՄ երկրներում (բացառությամբ` Մոսկվայի) անցկացվող Գլխավոր թատերական փառատոնը:
Հայտնի է, որ 1914 թ. երիտթուրքական ֆաշիստներ Ջեմալ, Թալեաթ և Էնվեր փաշաների կողմից տապալվեց արյունարբու սուլթան Համիդի իշխանությունը և ստեղծվեց երիտթուրքական ֆաշիստների կառավարությունը£ Երիտթուրքերը, փոխելով Համիդի կառավարությունը, շարունակեցին նրա կողմից որդեգրած հայաջինջ քաղաքականությունը:
Արդեն 15-ամյա պատմություն ունեցող «Հայ կանանց միջազգային կազմակերպության Գավառի մասնաճյուղ» հասարակական կազմակերպությունը` Մարիետա Ամիրխանյանի նախագահությամբ, նախաձեռնել և Գավառի ուսուցողական կենտրոնի դահլիճում կազմակերպել էր «Հայաստան» թերթի խմբագիր, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի «Պատմություն հին ու նոր օրերի» գրքի շնորհանդեսը:
«Մեծագույն գրքերից կյանքի գիրքն է, որը չի կարելի ո°չ ծալել, ո°չ էլ նորից բացել կամայականորեն»: ԼԱՄԱՐԹԻՆ Ասում են` մարդու ապրածն իմաստավորվում է 50-ից սկսյալ, երբ վերելքներից ու վայրէջքներից իմաստնացած շեմում է այդ սահմանագիծը:
Երիտասարդ բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Կամիլայի անունը ծանոթ է թե° Հայրենիքի, թե° Սփյուռքի ընթերցասերներին: «Բառահանդես»` այսպես է անվանել հեղինակն իր նորատիպ ժողովածուն:
Հայ մշակույթի և դպրության նվիրյալներից մեկի` արևմտահայ բանաստեղծության ավանդների ժառանգորդ և շարունակող Մուշեղ Իշխանի (Ճենտերենջյան) անունը, հեղինակից առաջ հաղթահարելով խորհրդային արգելապատը իր ջերմությամբ և ռոմանտիզմով, գրավեց ընթերցողի սիրտը: Եվ այդպես էլ պիտի լիներ, քանի որ նրա ընկալումն ուրույն էր, արտահայտվելու կերպը` խիստ բանաստեղծական: