Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


Ծննդյանս օրը երեկոյան հավաքվեցինք հարազատներով, ընկերներով սկսեցինք նշել: Բոլորն ուրախ էին, միայն ես էի, որ մի փոքր տխուր էի` այնպես ուզում էի, որ նա ներկա լիներ: Ներս բերեցին տորթը 25 մոմերով: Գիտես` ավանդույթի համաձայն պիտի մտքումս ցանկություն պահեի ու հանգցնեի մոմերը: Ես ցանկացա, որ նա ինչ-որ հրաշքով հայտնվեր: Մոմերը, մյուսների ծափահարությունների տակ հանգցրի, ու հենց այդ պահին հնչեց դռան զանգը: «Ես կբացեմ»` ասացի ու նետվեցի դեպի դուռը: Բացում եմ` նա է: Աչքերիս չհավատացի, հոգնած տեսք ուներ, ժպտալով ինձ է մեկնում կապույտ մեխակները: - Կապո՞ւյտ,-թերահավատորեն հարցրեց Լենան: - Այո, կապույտ: - Բայց կապույտ մեխակներ չեն լինում: - Ճիշտ ես, չեն լինում, բայց այդ տարիներին Հայաստանում կարողացել էին ստանալ կապույտ մեխակների տեսակ: Դրանք սովորական մեխակներից տասն անգամ թանկ էին ու շատ դժվարությամբ էին ճարվում անգամ Հայաստանում: Բայց նա ճարել էր, իր հետ բերել էր նաև ընտիր կոնյակների հավաքածու, այն տարիներին դրանք շատ թանկ էին, համարվում էին Խորհրդային Միության լավագույն խմիչքները, մի ամբողջ կարողություն արժեին... հրճվանքից ես նվաղեցի, ուշքի եկա` նրա գրկում էի, հենց ձեռքերի վրա ներս բերեց... Հրաշքն իրականացավ, ցանկությունս անմիջապես կատարվեց: Ես մինչև հիմա էլ չգիտեմ` որտեղից էր իմացել ծննդյանս օրվա մասին` կամ նրա հենց այդ պահին հայտնվելը պատահականություն էր, թե ճշգրիտ հաշվարկ, դա նրանից հեռու չէր, գլուխը լավ էր աշխատում, բայց թողած տպավորությունը մահացու էր... - Այո, իրոք որ մահացու է, անգամ շունչս կտրվեց,-ոտքի կանգնելով ու սենյակով քայլելով ասաց Լենան,-վիսկի լցնեմ` սա մարսել է պետք: Լենան իրեն ու մորը վիսկի լցրեց, մի կում արեց ու հարցական նայեց մորը: Մայրը շարունակեց. - Հետո նստեց սեղանի գլուխ ու սկսեց սեղանը ղեկավարել: Բաժակաճառերն իրար էին հաջորդում, մեկը մեկից գեղեցիկ, մեկը մեկից հետաքրքիր և այդ ամենը` շաղախված հումորով: Պատկերացնում ես, այդ օրը ոչ մեկը չպարեց, մինչև ուշ գիշեր ողջ շենքով մեկ մեր ծիծաղն էր հնչում: Հարևանները մեկը մյուսի հետևից մտնում էին դիտողություն անելու, դե, հասկանում ես, ուշ ժամ էր, բայց նա բոլորին էլ գերում էր, ստիպում նստել մեզ հետ, ու մի քանի րոպեից նրանք մեզանից ավելի բարձր էին ծիծաղում: Ավելի ուրախ ծննդյան օր ես էլ երբեք այդպես էլ չունեցա: Մենք ուրախացանք մինչև ուշ գիշեր, իսկ գիշերը... Արցունքի կաթիլը սահեց մոր այտով, նա մի կում արեց ու հոգոց հանեց: Լենան բերանը կիսաբաց, շունչը պահած, կլանված լսում էր: Մայրը մի կում էլ արեց ու հեռուն նայելով շշնջաց. - Այդ գիշեր ես նրան առաջին անգամ տրվեցի... - Մայրիկ, սիրելիս,- գրկելով մորը ու այտն ամուր համբուրելով գորովալից ասաց Լենան: Մայրը տխուր ժպտալով գրկեց աղջկան: - Դե, իսկ առավոտյան նա մեկնեց Երևան... - Ինչու՞,-խռովկան երեխայի նման շրթունքները կլորացնելով հարցրեց Լենան: - Գիտե՞ս` ինչ էր արել այդ ավազակը, որ կարողանար Կիև գալ,-ծիծաղելով հարցրեց մայրը: - Ի՞նչ: - Նա փչացրել էր իր նախագծած սարքը, հետո հայտարարել էր, որ իրեն ինչ-որ գրականություն է պետք, որը Երևանի հանրային գրադարանում էր, հաշվարկներն ուղղելու համար նա մեկ օրով բացակայելու թույլտվություն էր ստացել, դուրս էր եկել ինստիտուտից և ուղիղ` օդանավակայան... Լենան ուրախ ծիծաղեց. - Խենթ... - Այո, նա խենթ էր, -հետո կոկետորեն ավելացրեց,- չնայած ասում էր, որ այդ իմ սերն է նրան այդպես խենթացնում, բայց,-աղջկան աչքով անելով շարունակեց,- կարծում եմ, որ ստում էր... Երկուսով լիաթոք սկսեցին ծիծաղել: Քիչ հանգստանալով, մայրը գորովալից ասաց. - Այդ գիշերն ինձ նվիրելու համար նա երկու շաբաթ շարունակ գիշերները երկաթուղային կայարանում վագոններ էր բեռնաթափել... դրա համար էլ այդքան հոգնած տեսք ուներ: Չկա որևէ ոլորտ, որտեղ առկա խնդիրներն ու հիմնահարցերը այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդությանը կամ չհուզեն նրան: Ուստի, կարևորելով երիտասարդության դերը և նշանակությունը մեր երկրի կայացման և զարգացման գործընթացում` պետությունը փորձում է համակարգված և համալիր քաղաքականություն իրականացնել երիտասարդության նկատմամբ: Այս հարցի շուրջ բավականին խոսվել և բազմապիսի գրքույկներ են պատրաստվել: - Այս առումով «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը» համալիր ուսումնասիրություն է, որը ներկայացնում և վերլուծում է ՀՀ-ում երիտասարդության ներկա վիճակը, հիմնախնդիրները և կարող է հիմք հանդիսանալ երիտասարդական քաղաքական ոլորտում երկարաժամկետ պետական ռազմավարության մշակման և իրականացման համար,- փաստում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրների շարքում առաջինն է, իսկ Եվրոպայում տասներեքերորդը: Այն ունի երիտասարդության ազգային զեկույց, որի պատրաստման աշխատանքները սկսվել են 2005 թ. հունիսից: Զեկույցի պատրաստման համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ոչ միայն վիճակագրական, գիտական, սոցիոլոգիական հրապարակումները, այլև փաստաթղթի մշակման ընթացքում կազմակերպված լուրջ սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Գրքի հեղինակ-փորձագետները և աջակից կազմակերպությունները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ