Կամիլայի նոր ժողովածուն
Երիտասարդ բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ Կամիլայի անունը ծանոթ է թե° Հայրենիքի, թե° Սփյուռքի ընթերցասերներին: «Բառահանդես»` այսպես է անվանել հեղինակն իր նորատիպ ժողովածուն: Ձեռք բերելով ընթերցողի լայն շրջանակ` ընթացիկ օրերում գիրքը ունեցավ երեք շնորհանդեսներ: Դրանք կայացան Արցախում` Ստեփանակերտի Նարեկացու անվան համալսարանում, Վանաձորի Հայաստանի գրողների միության մասնաճյուղում և Երևանում: Վերջինս տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ: Ուշագրավ է և գնահատելի այն փաստը, որ «Բառահանդեսը» համալրել էր իր շուրջ և° ավագ սերնդի ներկայացուցիչներին, և° երիտասարդությանը: «Նուրբ, խոր և հարուստ բանաստեղծական հուզաշխարհով է օժտված Կամիլան» - Լյուդվիգ Դուրյան: «Բանաստեղծուհու կերպարային մտածողությունը գունեղ է, հաճախ համեմված է անսպասելի, ինքնատիպ բանաստեղծական մտածողության հայտնություն ներով: Նաև աչքի է ընկնում մեծ պատասխանատվությամբ բառի նկատմամբ ընդհանրապես»- Աելիտա Դուլուխանյան: «Պոեզիայում ես անչափ կարեւորում եմ մետաֆորան: Կամիլայի բանաստեղծության մեջ մետաֆորան առկա է և մատուցվում է ինքնօրինակ, խորապես ապրված հոգեմտային եզրահանգումներով»- Դավիթ Հովհաննես: «Մեր գրական երիտասարդ սերնդի մեջ աչքի զարնող և իր ուրույն տեղը ունեցող անուն է Կամիլան: Նրա այս գիրքը ներկայանում է բանաստեղծական զտարյուն մտածողությամբ, բառի բացառիկ կուլտուրայով, պատկերների, ասելիքի և ամփոփումների խորությամբ»- Հրաչյա Սարուխան: Յուրովի է հնչում Կամիլայի ստեղծագործության մեջ Հայրենիքի թեման: ՀԱՅԱՍՏԱՆ Հայրենիքի երկնքում Ես հուշապարիկներ եմ թռցնում£ Թող մնան մինչև հաջորդ վերադարձս£ Ծաղկած քարերի վրա (Մուշեղ Գալշոյանի պատմվածքից) Թողնում եմ աչքերիս կապույտը` Թող մամռեն եկող գարնան հետ£ Կայարանում տնկում եմ Հրաժեշտի բառեր` Որ պտղաբերեն գալիք ամռանը£ Քնում եմ թիթեռի հիշողության մեջ, Որ ամեն գալուց արթնանամ նորից£ Եվ հասկանամ, Որ աշխարհը պտտվում է Մի կետի շուրջ£ Նրա անունը` Հայաստան է£ Կամիլայի հուզաշխարհում նորովի է ալիքվում սուրբ լեռան հավերժական մեղեդին. ԲԱՂՁԱՆՔ Լեռնագնաց Կարո Հովասափյանին Իմ աչքերը տայի¯ լեռնագնացին` Թող ետ բերեր, Արարատի պատկերը աչքերիս մեջ£ Իմ շուրթերը տայի¯ լեռնագնացին` Թող համբուրեին Արարատը£ Իմ ոտքերը տայի¯ լեռնագնացին` Թող ծնրադրեին սուրբ լեռան առջև£ Իմ երազանքը տայի¯ լեռնագնացին` Թող ինձ բերեր մի հատիկ ամպ, Որ հպվել է Արարատի կատարին, Եվ մի բուռ ձյուն Արարատի փեշից£ Իմ սիրտը տայի¯ լեռնագնացին` Թող պատկերը նրա դաջեր Արարատի գագաթին£ Եվ իմ այս բանաստեղծությունը Տայի¯ լեռնագնացին` Թող որպես ուխտադրոշ Ծածաներ Արարատի լանջին£ Երիտասարդ բանաստեղծուհին տիրապետում է թե° արձակ, թե° չափածո բանաստեղծության ձեևերին: Լեզվամտածողության հետաքրքիր արտացոլումները ներդաշնակում են հեղինակի բանական և զգացմունքային ներաշխարհը: ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ Երբ համբուրվում են Աղջիկն ու տղան, Ինձ թվում է` Ամենատաք գետի ջրերը Հոսում են իմ միջով: ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ Սա հյուրանոց է հիշողության, Մտե°ք համարձակ: Սենյակներն անվճար են: Սակայն մուտքն է թանկ: Պատրա՞ստ եք վճարել Գինը տառապանքի կամ Գինը տխո¯ւր երջանկության ... Կամիլան զբաղվում է գեղանկարչությամբ: «Բառահանդես» ժողովածուի (ինչպես նաև իր նախորդ չորս գրքերի) գեղարվեստական-նկարչական ձևավորումը կատարել է ինքը` հեղինակը: Գծանկարներ, որոնք իրենց նրբագեղությամբ և իմաստային խորքով առավել պատկերավոր են դարձնում բանաստեղծական խոսքի ասելիքը: