ԼՈՒՍԱՎՈՐ ԿԵՏ. այնուամենայնիվ, կա
Արդեն տասը տարուց ավելի է` Հայաստանի քաղաքական կյանքի ամենաշատ օգտագործվող բնութագրիչը «լղոզված» բառն է: Այն արդեն չափից դուրս մաշվել է ու, թերևս, վաղուց պետք է աղբաման նետվեր:
Արդեն տասը տարուց ավելի է` Հայաստանի քաղաքական կյանքի ամենաշատ օգտագործվող բնութագրիչը «լղոզված» բառն է: Այն արդեն չափից դուրս մաշվել է ու, թերևս, վաղուց պետք է աղբաման նետվեր:
Պուտինի Հայաստան կատարած վերջին այցի միջազգային մակարդակով արձագանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Այդ այցից ընդամենը մի երկու օր հետո Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ռեիսին, դիվանագիտորեն ողջունելով հայ-ռուսական հարաբերությունները, ասաց, որ Իրանը կարող էր Հայաստանին ավելի էժան գնով գազ մատակարարել:
Այն, որ հայաստանյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են մատուցում մեր հանրությանը` իրենց ապաշնորհությունը թաքցնելու համար` բոլորիս է հայտնի:
Հայաստանում շա˜տ վաղուց «հենց էնպես» պաշտոններ չեն ստանում... Այս մասին գիտեն բոլորը, ուստի երբ որևէ մեկը պաշտոնի է նշանակվում, անմիջապես սկսում են հետաքրքրվել, թե ինչ կապեր ունի, թե ովքեր են կանգնած նրա թիկունքին... Սա արդեն ազգային հոգեբանության նման մի բան է դարձել, և վերջին տարիներին պատգամավոր ու պաշտոնյա են դառնում ազգակցական-արենակցական կապերի շնորհիվ:
Վաղը ՍԾՏՀ հերթական նիստին մասնակցելու համար Երևան կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Այս առնչությամբ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ զրույցը հայ-թուրքական, ինչպես նաև հայ-իրանական հարաբերությունների մասին է:
Հայաստանում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը օրերս տված զրույցում հայտարարել էր, որ լավատես չէ Հայաստանի հարցում ԱՄՆ կառավարության Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի դրական որոշման կապակցությամբ:
Հարձակում ամենաիսկական` ռազմական առումով: Իսրայելում արտասահմանյան ժուռնալիստների ասոցիացիան (FPA) մեղադրել է իսրայելական բանակին` ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակվելու համար:
Կաշառակերություն բառն ու իմաստը շատ մեղմ են` այս արտահայտության թարգմանությունը արտահայտելու համար: Խորհրդային բառարաններում կոռուպցիան բացատրվում էր որպես «կապիտալիստական երկրների պաշտոնատար անձանց և հասարակական գործիչների կաշառակերություն»:
Հրաժարվել ասվածն այնքան էլ տեղին չէ: Աշխարհի ամենահզոր տերության առաջնորդ Բարաք Օբաման պարզապես չի´ կարող Այֆոն օգտագործել, որովհետև նրա անվտանգության խորհրդականները գտնում են, որ այդ սարքերը բավարար չափով պաշտպանված չեն (գրել է The GuΖrdiΖn-ը):
Սա ոչ թե թշնամոց արհամարհական վերաբերմունքն է, այլ հենց այդ լեզուն պետական հռչակած երկրի Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշում, որից կարելի է ցանկացած եզրակացություն անել:
2010թ. գարուն-ամառ շրջանում հաճախ էի այցելում Էդիկ Տոռոզյանի ծնողներին: Փառանձեմ մայրիկն ինձ դիմավորում էր նոր թխած ժանգյալով հացի բույրով:
«Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Դանիել Երաժիշտը իր խմբով հայ հոգևոր երաժշտությունը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում: Դանիել Երաժիշտը վերջերս է վերադարձել Ավստրիայից, որտեղ մեր երաժշտության գոհարներն է ներկայացրել ավստրիացի երաժշտասերներին:
Դերասան Սամվել ԹՈՓԱԼՅԱՆԻՆ հայ հանդիսատեսը ճանաչում է «Գոյ» և «Հ. Մալյան» թատրոն-ստուդիայի ներկայացումներից, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներից: «Խաչագողի հիշատակարան» գեղարվեստական ֆիլմում նա մարմնավորել է խաչագող Մուրադին:
«Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիան բոլորեց գործունեության առաջին տասնամյակը: Ասոցիացիայի հիմնադիր Էդուրդ Սիմոնի ՄԱՆԵՎԻ էնտուզիազմը դեռ «Կոմունիզմի թագավորության» ժամանակներից դրսևորվում էր բոլոր ոլորտներում. աշխատանքում, մարդկային փոխհարաբերություններում, հայրենասիրական ընկալումներում, ընկերասիրության մեջ:
Միանգամայն ճշտված աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստան-Հորդանան չարթերային չվերթից, որը գործում է միայն Ամանորի նախամուտին, գլխավորապես օգտվում են Հայաստանի քաղաքական և տնտեսական էլիտայի ներկայացուցիչները, նախկին ու ներկա համայնքապետեր, ԵՊՀ հարուստ դասախոսներ և դեկաններ... Անցած տարի, օրինակ, այս չվերթից օգտվել է Գյումրու պաշտոնանկ արված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով Հորդանան էր մեկնել 16 հոգուց բաղկացած «արքայազորով», ծախսել մի քանի հարյուր հազար դոլար և կայֆերով դիմավորել Ամանորը:
Երևանի քաղաքապետարանը հաստատեց 2014 թվականի բյուջեի նախագիծը: Ինչպես միշտ, այս անգամ ևս 220 մլն դրամ է հատկացվել 2014 թվականին փողոցային շների դեմ պայքարի համար:
Եվրոպայի տարածքում ահաբեկչություն ծրագրելու համար Արևմուտքի այս հոգեառները հիմա էլ գերմանական անձնագրերն են օգտագործում: Այդ անձնագրերն իբր նրանք ստանում են Սիրիա պատերազմելու մեկնող Գերմանիայի ծայրահեղականներից:
«Խոսքի ազատության կոալիցիա» բազմանշանակ անվանումով ամերիկյան պոռնոաստղերի արհմիությունը երկրի պոռնոարտադրության գործիչներին կոչ է արել դադարեցնել «մեծահասակների համար» ֆիլմարտադրությունը: Պատճառը շատ հիմնավոր է. դերակատարներից մեկի մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել (վարակակրի անունը, բնականաբար, չի հրապարակվում):
Թավշյա սիրուն այդ խաղալիքը շա˜տ կուրախացներ ցանկացած երեխայի: Ցանկացած ծնող նույնպես կճչար ուրախությունից, երբ հայտնաբերեր դրա մեջ տեղադրված գումարը` 15,3 հազար դոլար և 8,6 հազար եվրո:
Եթե Յանուկովիչը մենիշխան որոշմամբ ընդառաջ գնա Մաքսային միությանը, ապա վաղուց նեխահոտ արձակող «վառոդի տակառն» Ուկրաինայում կպայթի` նախազգուշացնում են լրատվամիջոցները: Ճակատամարտի առաջին խաղակեսը Պուտինի օգտին է, բայց եվրոպացիներն իրենց համար նոր, ուժեղ մարտիկ են պատրաստում:
Չհասան, որովհետև իրենց երկրից դուրս գալ չկարողացան: Բելառուսի միլիցիոներներն իրենց համաքաղաքացիներին արգելեցին:
Ամերիկյան Բաֆալո և կանադական Ֆորտ քաղաքներն իրար կապող խաղաղության կամուրջն այս օրերին լուսավորվում է` ի նշան համերաշխության` Եվրոմայդանում բողոքողների: Եվ լուսավորվում է ոչ թե սովորական լույսով, այլ` Ուկրաինայի դրոշի գույներով (տեղեկացրել է «RBK Ուկրաինան»):
Կորել են Եվրոմայդանից, երբ այնտեղ ցրել են ցուցարարներին: Այդ մասին հայտարարել է «Հանուն բարեփոխումների ուկրաինական դեմոկրատական դաշինք» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն. - «Եվրոմայդանի» 14 ակտիվիստներ համարվում են անհետ կորած:
Ուկրաինայի գործընկերներն այս երկրի իշխանությունների հետ բանակցություններն արդեն համարում են անիմաստ: Նրանք արդեն դիմում են այդ երկրի գիտակից քաղաքացիներին, ովքեր ընդունակ են գնահատել համագործակցության ռիսկերն ու օգուտները և իշխանությունների պես կոմպրոմատային կախվածություն չունեն Ռուսաստանից:
(Առասպելի քողազերկում) Ասում են` գարեջուրն օգտակար ըմպելիք է. Իրականում այն ինքնաթոր ու սովորական օղուց էլ վտանգավոր է, որովհետև դրա խմորման ընթացքում պահպանվում են թունավոր միացությունները (ալդեհիդներ, մեթանոլ, էֆիրներ…), որոնք 10-100 անգամ ավելի են, քան բարձր մաքրությամբ սպիրտից ստացվող օղու մեջ:
*** Ստուգելով կամ փորձելով մեկին, դու ոչ թե նրան ես փորձում, այլ նրա հանդեպ քո ունեցած վստահության հավաստիությունը… *** Աշխարհում ամենավեհ կամ ամենաստոր քայլերն անում են տղամարդիկ. հանուն կանանց կամ դարձյալ` կանա´նց դրդմամբ… *** Ցավոք, տղամարդկանցից շատերն այդպես էլ ողջ կյանքում տղա-մարդ են մնում: