ՆԱԵՎ ՉՔՄԵՂԱՆՔՆԵՐ` ՆԱԽԸՆՏՐԱՆՔՆԵՐ

Քաղաքական հակառակորդների ոչնչացմանը միտված հարցախույզերը վերստին ինքնագովազդի միջոց են դարձել: Դրանց հավատալն, իհարկե, միամտություն է:

Քաղաքական «ստրիպտիզՄ» ամերիկյան «թատերաբեմում»

Արդեն երկար ժամանակ է հայրենի ընդդիմադիր ուժերը իշխանությունների դեմ մղվող պայքարում, որպես հիմնական «խաղաթուղթ» օգտագործում են ԼՂՀ հիմնախնդիրը: Շահարկումների գայթաքարը առավել քան հասկանալի է:

Փակուղում հայտնված ընդդիմություն

Ազգային ժողովրդավարական կուսակցության 7-րդ` նախընտրական համագումարը մեկ անգամ ևս կարևորեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` պնդելով, որ այդ փոփոխությունները կարող են հաստատել միայն ժողովրդավարական արժեքներ կրող և իշխանության լծակներն իրենց ձեռքում պահելու ունակ քաղաքական ուժերը: Համագումարի կարգախոսը` «Վերացրու պատճառը` կվերանա հետևանքը»:

«Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ»:

Պ. ՍԵՎԱԿ Երկքաղաքացիության մասին օրենքը, որը խորհրդարանում բուռն քննարկումների, իրարամերժ կարծիքների, գնահատականների, տեսակետների բախման, սուր բանավեճերի առիթ է հանդիսացել, վերջապես ընդունվեց: Որքան էլ սույն օրենքը որոշ չափով անկատար, խոցելի և վիճարկելի լինի, այնուամենայնիվ, դրա ընդունման փաստն, իրոք, կարելի է համարել պատմական:

ԷժԱՆԱԳԻՆ ՖԱՐՍ

Մեր թերթի 2007 թ. թիվ 3-ում տպագրված «Բարլուս տղե°րք, ո՞նց եք» հոդվածում արծարծված` ազգաբնակչությանը հուզող հարցերը քննարկվեցին «ՀայՌուսգազարդում», որին մասնակցում էին ինչպես վերոնշյալ կազմակերպության, այնպես էլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատասխանատու պաշտոնյաներ , սպառողների շահերը պաշտպանող հ/կ-ների ղեկավարներ և, իհարկե, հրապարակման հեղինակը:

Մ Ե Կ Ն Ա Ր Կ

Այս շաբաթ մեկնարկեց և կավարտվի պատգամավորների գրանցման գործընթացը: Ի՞նչ փոփոխություններ կան ԿԸ հանձնաժողովում և ի՞նչ չափով են նպաստում ընտրական գործընթացի կատարելագործմանը:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Թե չէ, «մեկ ծաղկով գարուն չի գա» Եթե Հայաստանում գրանցված մոտ 70 կուսակցություններն էլ մասնակցեին ընտրություններին, նրանց ղեկավարները ունենային նույնքան ֆինանսական հնարավորություն ներ, որքան Գ. Ծառուկյանը, ընտրություններն էլ տեղի ունենային ամեն տարի, Հայաստանը հաստատ կբարգավաճեր:

Քաղաքական ձևաչափերը չափում է մարքսիստը

Քաղաքական դաշտի փոխհարաբերությունները Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ քաղաքական հայացքներն ու այդ քաղաքականության հետևանք նրա վերլուծությունների արդյունքները, ի վերջո բազմաթիվ ճշմարտություններ դժվար թե նախորդ հասարակարգում` մարքսիստական-կոմունիստական գաղափարների տիրապետության օրոք հնարավոր լիներ բարձրացնել:

Ընտրական կեղծիքն սկսված է ի սկզբանե

Մայիսի 12-ից հետո սպասվելիք սցենարները կուսակցության առաջնորդի դիտարկմամբ բավական անհեռանկար են: Նրա խորին համոզմամբ, «իշխանափոխությունը ներքին բնականոն գաղափարական սերնդափոխության առումով ընտրական իրավունքի միջոցով, որպես քաղաքակիրթ ճանապարհ, բացառված է»:

...Նախընտրական բույրով լցվի հոգիդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարից չանցած մեկ շաբաթ, կուսակցության առաջնորդը խորհրդարանական որոշ լրագրողուհիների թանկարժեք օծանելիքներ նվիրեց: Եվ քանի որ ինքը սովորություն չունի անձամբ ԱԺ այցելել, նվիրատվությունն էլ այլոց միջոցով կատարեց:

Օրենքը խախտելու և չխախտելու ժամանակը

Երկիրը անշարժ գույքի զարգացման նոր համալիր ծրագրեր ունի: Այդպիսիք վերջին տարիներին էլի են եղել:

Փոսերի կարոտ մնաք

Բարեկարգելու-բարեփոխելու ոլորտի պակաս մեզանում, հասկանալի է, չկա: Բարեկարգման ոլորտը բացառիկ անպակաս ոլորտ է:

Այս տարի առանց շատրվանների

Ամռան տապն այս տարի մեղմել չենք կարողանա Հանրապետության հրապարակի զովությամբ: Երեկոները շատրվանները իրենց գունային ցայտով չեն հմայի մեզ ու մեր հյուրերին:

Սահելու ենք

Հայտնի չէ, թե որ տոնի առթիվ, քաղաքապետարանը Երևանին նվեր է նախապատրաստում. 1200 քմ մակերեսով սահադաշտ, որն այդպես էլ կոչվելու է` սքեյթ-բորդի հրապարակ: «Դժվար թե այսպիսի հրապարակով չհիացող գտնվի,- կանխատեսում է քաղաքապետարանի կոմունալ բարեկարգման վարչության պետ Ֆ. Բասենցյանը:

Երևանյան լճի՞ց ինչ խեր-խաբար

Մտահոգությունը, թե լիճը ճահճանում է, և չորացման-մաքրման աշխատանքները ձգձգելը բազմաթիվ վտանգներ ունի, ոլորտի պատասխանատուն չի կիսում` նշելով, որ թե° հետազոտությունները, և թե° դրանց հաջորդած նախագծային աշխատանքները այդպիսի մտավախության տեղ չեն թողնում:

Ամրացված շենքերն արդյո՞ք ամուր են

Ըստ սեյսմոլոգների` ոչ: Սեյսմոլոգները գտնում են, որ վթարային շենքերի ամրացումն ամենևին էլ հուսալի չէ:

ՄԵՐ ՀՈՂԻ ՎՐԱ, ՄԵՐ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանվածության վարչության պետ, գնդապետ Սուրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համար մարդու ամենամեծ առաքինությունը ազնվությունն է: Նա ունի երջանկության իր բանաձևը` հաշտ լինել խղճի հետ, ունենալ լավ ընտանիք և օգնել մարդկանց:

Առաջընթացն ակնհայտ է

ԱՊՀ անդամ պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի հարցերով համադրման հանձնախմբի պատվիրակությունը բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի գլխավորությամբ համայցի շրջանակներում այցելեց նաև ՀՕՊ զորամաս: ՀՀ ՀՕՊ զորամասի միացյալ հրամանատարական կետում մարտական հերթապահություն են իրականացնում թե° հայ և թե° ռուս սպաները:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

«Ավանգարդ» թերթի խմբագրակազմը շնորհավորում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, փոխգնդապետ Դավիթ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք նրան առողջություն, հաջողություններ` մարդասիրական իր աշխատանքում:

«ՀԻՇԵՆՔ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԵՎ ՎԱԽԵՆԱՆՔ ԱՍՏԾՈ ՊԱՏԺԻՑ»

Հասարակական գործիչ ասվածն էլ մեզանում, «նեղացրել» է իր ընկալման «շրջանակները»` նույնացվելով քաղաքականության հետ: Ճիշտ այնպես, ինչպես «հանուն հասարակության», «հանուն ժողովրդի» գոչողները մեծամասամբ նեղ-անձնական հարցալուծումների արանքում ընդամենը մերթընդմերթ «ժողովրդանպաստ» ինչ-որ շոուներ են սարքում:

Չէր խանգարի

Գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում մարդկանց նյարդային համակարգը տարիների ընթացքում խաթարվում է: Սակայն քչերն են դիմում հոգեբանի, նյարդաբանի օգնությանը` պատճառաբանելով ժամանակի սղությունը:

Արվեստագետի հոգում չպեղված բազմաթիվ շերտեր կան...

Անսալով հոբելյանի առիթով իրեն «շուրջկալած» նորելուկ լրագրողների պարզունակ, անլուրջ հետաքրքրասիրությունից վրդովված Ալբերտ ՄԿՐՏՉՅԱՆԻ ցանկությանը` «Ավանգարդը» վաստակաշատ արվեստագետի դիմանկարի ուրվագիծը ներկայացնում է հայտնի կինոբեմադրիչ Արման ՄԱՆԱՐՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ նրա ունեցած կենդանի զրույցով:

Անհատական ցուցահանդես Թբիլիսիում

Փետրվարի 22-ից 23-ը ներառյալ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանին կից Մշակույթի հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանատան աջակցությամբ, Վրաստանի մշակութային փոխհարաբերությունների կենտրոն «Կովկասյան տանը» գործեց անվանի մանրանկարիչ Մերուժան Շահումյանի «Ավետարանի մանրանկարներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը: Մերուժան Շահումյանը ծնվել է 1951 թվականին, Թբիլիսիում:

ՏՈՏԱԼԻՏԱՐԻԶՄԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Հայ ժողովրդի փառապանծ զավակ, Խորհրդային բանակի ականավոր զորապետ, Քաղաքացիական պատերազմի հերոս Հայկ Դմիտրիի Բժշկյանը (Գայը) ծնվել է 1887 թ. փետրվարի 19-ին Պարսկաստանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Սոցիալական ծանր պայմանները ստիպել են նրանց ընտանիքին տեղափոխվել Թիֆլիս, ապա` Սամարղանդ:

Ջավախքում իրագործվելու է երկրորդ ցեղասպանությու՞ն

«Այսօրվա համաժողովը ոչ մի դրույթ չի փոխի, թիզ անգամ չի փոխվի նախագծի մեջ»,- մտավորականների միության լիագումար նիստի վերաբերյալ իր տեսակետն արտահայտեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, Նինոծմինդայի շրջանի կրթության, մշակույթի, սպորտի ծառայության պետ Գևորգ Սնխչյանը, ավելացնելով, որ քննարկված հիմնահարցերի համար լուծում գտնելը պետության իրավասության խնդիրն է:

Հիմա էլ տեղի արդյունաբերողների՞ն

Փետրվարի Սամցխե-Ջավախքի ֆինանսական ոստիկանությունը 2006 թ.-ի դեկտեմբերի վերջին քրեական գործ է հարուցել «ՄՕՍ-99» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Դարբինյանի նկատմամբ:

ՆԱՏՕ-ն խնդրել է Թուրքիային բացել օդային տարածքը Իրանի հետ պատերազմի դեպքում

ՆԱՏՕ-ն Թուրքիային է դիմել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում իր օդային տարածքը բացելու խնդրանքով: Խոսքը նաեւ այն մասին է, որ Թուրքիան բացի Իրանի հետ ցամաքային սահմանը, հաղորդում է CNN-Turk հեռուստաալիքը:

»Վիկտորիան«` անվանը հավատարիմ

Անշուշտ` պատահական չէ այսօր նաև դպրոցականների հետաքրքրությունը իրավաբանության և հոգեբանության հանդեպ: Հոգեբանության և իրավաբանության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2006 թ. մայրաքաղաքի դպրոցներում անցկացված մրցույթի արդյունքներն արդեն իսկ փաստում են, որ այս բնագավառների ապագա մասնագետների հետ տարվող աշխատանքներն առաջընթաց են ապրում: