Ընտրական կեղծիքն սկսված է ի սկզբանե


Մայիսի 12-ից հետո սպասվելիք սցենարները կուսակցության առաջնորդի դիտարկմամբ բավական անհեռանկար են: Նրա խորին համոզմամբ, «իշխանափոխությունը ներքին բնականոն գաղափարական սերնդափոխության առումով ընտրական իրավունքի միջոցով, որպես քաղաքակիրթ ճանապարհ, բացառված է»: Ի սկզբանե սկսված կեղծիքը «չեն նկատում» ոչ ընդդիմությունը, ոչ միջազգային կառույցները: Երեք կուսակցությունների` ՄԱԿ, ԲՀ, ԱԼՄ հոլդինգ գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը` ձեռնարկատի րության և քաղաքականության անհամատեղելիության դրույթի համաձայն: Ապօրինի է նաև դասական կուսակցությունների` (դաշնակցություն, հնչակյան և ռամկավար) գործունեությունը` որպես դրսից ղեկավարվող քաղաքական կառույցներ:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ