Այս տարի առանց շատրվանների


Ամռան տապն այս տարի մեղմել չենք կարողանա Հանրապետության հրապարակի զովությամբ: Երեկոները շատրվանները իրենց գունային ցայտով չեն հմայի մեզ ու մեր հյուրերին: Քաղաքապետա րանը քաղաքի թոքերը` ջրային կառույցները որոշել է նորոգել-արդիականացնել` ծրագիրն առաջինը սկսելով Հանրապետության հրապարակի շատրվաններից: Եվ եկող տարի ուրիշ են լինելու զովություն ու հմայք. ունենալու ենք բոլոր պարամետրերով նորովի գործող համակարգ: