Ո՞ՒՄ ԴԵՄ Է ԿՐԱԿԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ

Մինչ մեր թերթը լույս չէր տեսնում, մամուլում և զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվեցին տվյալներ, որ Ռուսաստանը Ադրբեջանին երեք միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել...… Բնականաբար, բոլորիս անհանգստությունը մեկն էր, որ այդ զենքն առաջին հերթին ուղղվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, քանի որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անում և պատրաստվում պատերազմի... Վերջերս, սակայն, Օբամայի, Օլանդի և Պուտինի արած համատեղ հայտարարությունը ստիպեց մտածել, որ վաճառելով զենքը Բաքվին և զինելով այդ երկիրը, Կրեմլն, այնուամենայնիվ, հայկական երկու պետությունը չի դիտարկում թիրախ:

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿ

Երբևէ հայաստանյան քաղաքական ամառն այնքան հարուստ ու սկանդալային բացահայտումներով լի չի եղել, որքան` այս ամառը:

ԱՐԱՄՈՒՍՆ ԱՐԴԵՆ ՆՈՐ ԲՐԵՆԴ ԿՈՒՆԵՆԱ

Կոտայքի մարզի Արամուս գյուղի «բրենդը» գազարն է: Արամուսցիները գազարից ամեն ինչ պատրաստում են` ընդհուպ մինչև մուրաբաներ ու… գինի:

ՈՒ՞Մ ԿՈՉՈՎ Է ԱՂՄԿՈՒՄ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ

Արշակ Սադոյանը նորից ակտիվացել է` այս անգամ էլ աղմկելով, թե վերջերս բացահայտված օֆշորային սկանդալի արմատների մոտ Լևոն Տեր-Պետրոսյանն է կանգնած: Նախկին ընդդիմադիրը նաև հայտարարել է, թե Վերահսկիչ պալատի բացահայտումների պատվիրատուն էլ Ռոբերտ Քոչարյանն է:

Հայաստանի էներգետիկ ոլորտի հանելուկները

Սպասվում է, որ հուլիսի 1-ից նոր թանկացումներ կլինեն, նույնիսկ կառավարությունը չի թաքցնում, որ նվազագույն աշխատավարձի 10000 դրամով ավելացումը վիճակը չի փրկի: Իրականում թանկացումներն արդեն իրականություն են և հիմնականում բացատրվում են գազի սակագնի բարձրացմամբ:

Համացանցային հեղափոխության դարաշրջան

Թուրքիան անհանգիստ է: Արդեն մի քանի շաբաթ շարունակվող քաղաքացիական անհնազանդության ալիքը պարուրել է երկիրը:

ՄԵՐ ՀԱՎԱՏԱՄՔԸ

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում: Տասնամյակներ, գուցեև հարյուրամյակներ շարունակ այս հարցադրումը որպես սթափության կոչ է հնչել, արժանապատվորեն ետ նայելու, ներկան արժևորելու և գալիքին հայացք հառելու ինքնավստահություն ներշնչել:

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ

Արդեն հայտնի է, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում դանակահարվել է թատրոնների պատմության դասախոս Վասիլ Գևորգյանը: Դանակահարողը Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հնչյունային ռեժիսոր Ակսել Մխիթարյանն է, իսկ դանակահարության շարժառիթը` դերասանուհի-ուսանողուհի Ալլա Դարբինյանին սույն դասախոսի կողմից նշանակված «անբավարար» գնահատականը:

Բոլոր դեպքերում` առողջ եղեք

Ցանկացած պետության տնտեսության կարևորագույն ոլորտներից է առողջապահությունը: Ու նաև` ամենաթիրախայիններից մեկը:

Ֆեյսբուքյան վտանգներ

Համացանցն, իհարկե, մերժել չի կարելի: Խոհեմ չէ նաև սոցցանցերից իսպառ բացակայելը:

Հայկական բալետը դեռ հեռու է միջազգային մակարդակից

Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ ԽԱՌԱՏՅԱՆԻ հետ - Որքա՞ն ժամանակ է Հայաստանում եք. ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում : - Սպասումներս շատ տարբեր էին, քան իրականությունն էր:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՐԿՈՒ օրից` հունիսի 30-ին, Գյումրիում կմեկնարկեն քաղաքն ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակմանը նվիրված միջոցառումները: Սակայն, բացի գլխավոր հրապարակի շենքերից մեկի պատին ամրացված Հովհաննես Շիրազի և Արմեն Տիգրանյանի մեծ դիմանկարներից, ոչինչ չի հիշեցնում այն մասին, որ այստեղ մեծ հանդիսություն է լինելու, որ այս քաղաքը մշակութային մայրաքաղաք է դառնալու:

Եղանակ

ԱՌԱՎՈՏՅԱՆ` օդի ջերմաստիճանը` +19..+250C. օդի խոնավությունը` 40 %: ՑԵՐԵԿԸ` օդի ջերմաստիճանը` +27..+320C.. օդի խոնավությունը` 50 %: