ԱՐՏԱՀԵՐԹԸ ԴԵՌ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷ´

Չգիտես` ի՞նչ տրամաբանությամբ ընդդիմությունը ներքաղաքական զարգացումներին շարունակում է նայել որպես վառոդով լի տակառի: Ու, չգիտես ինչո՞ւ` արմատականներին հաճախ է թվում, թե այդ «տակառն» ուր-որ է պայթելու է... Սակայն հակառակ թվացյալ պայթյունավտանգությունն ահագնացնելու նրանց ջանքերին, կյանքն իրականում հանդարտ ու խաղաղ հունով է ընթանում:

Գոնե այս անգամ կզատորոշե՞ն

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Դ. Մեդվեդև հանդիպման արդյունքում Հայաստանին մատակարարվող գազի սակագինն անփոփոխ թողնելու մասին պայմանավորվածությունն, իսկապես, աննախադեպ կարելի է համարել: Ներկայիս գինը թեև առնվազն մինչև տարեվերջ պահպանվելու է, բայց ուշագրավն այն է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը չեզոքացրեց մատակարար կազմակերպությունների` սպառնալիքի տեսքով հնչող սակագները վերանայելու մասին «խոստումները»:

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Վերջին հանրահավաքից հետո Լևոն Տեր¬Պետրոսյանը կարող է հավակնել աշխարհի ամենալավատես մարդը համարվելու տիտղոսին: Ակնհայտորեն առաջին Նախագահը որոշել է իր ավանդական, սովորական, ընդարձակ ելույթների ոճը փոխարինել հայտարարություններով, որոնք բավական զվարճալի առաջարկներ են պարունակում:

Հա՞ որ...

Եթե գլխավոր ոստիկանապետից հետաքրքրվենք, ապա Ալիկ Սարգսյանը հաստատ կվստահեցնի, թե իր սկսած կադրային փոփոխությունները համակարգի առողջաց մանն են միտված: Կարելի էր, իհարկե, ոլորտի գլխավոր պաշտոնյայի լավատեսությունը կիսել, եթե համակարգի վերափոխման նախորդ փորձերի արդյունավետությունն ու դրական արդյունքներն այդպես էլ անտեսանելի մնացած չլինեին:

Գորբաչովը պատմության դատաստանի առաջ

ԽՍՀՄ գերեզմանափոր Միխայիլ Գորբաչովը մեծ հանդիսությամբ նշեց իր ծննդյան 80-ամյա հոբելյանը: Լոնդոնում, «Գորբաչովի հիմնադրամի» նախաձեռնությամբ, որի նախագահն այժմ նրա դուստրն է, սպիտակարյունությամբ տառապող երեխաների օգտին բարեգործական հանգանակություն կատարվեց:

Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԾԱՌԵՐԸ

Երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միասնական ծառատունկի նախաձեռնությամբ հանդես եկավ` հրճվեցինք և ուրախացանք, հույսով լցվեցինք, որ ցուրտ ու մութ տարիներին հեկտարներով իրականացված անտառահատումների արդյունքում գրեթե մերկացած Հայաստանը նորից ծառերով կպատվի, ծառաշատ կլինեն միջպետական մայրուղիների կողային հատվածները:

Վ. Օսկանյանի քննադատություններից «զռռում» է, որ իր աթոռն է ետ ուզում

Ապոլիների խոսքերով ՕՍԿԱՆՅԱՆ ¬ Բացեք իմ դեմ դուռն այս, Որ թակում եմ լալով. Հեղհեղուկ է կյանքը` Եվրիպեի նման: :

Կարելի է «նախկին» լինելով` չլինել «օբիժնիկ»

Տերյանի ոճով Եվ նախկիններ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, Պետք չէ գովեն, կամ դրվատեն, Թող մեղք քավեն աղոթքով: :

Երբ Կարապետիչին ակնարկեցին, որ ինքը իշխանությունների «պրոյեկտն ա»

¬ Բա ես իշխանությունների՞ պրոյեկտն եմ: Ես ժողովրդի պրոյեկտն եմ, օբյեկտը, սուբյեկտը և… էֆեկտը:

ՀՀՇ¬ն կանանցից ձեռ չի քաշում

Վերջերս ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ժողովրդին պետք է մոբիլիզացնել` փողոց հանելով նաև (իր իսկ բնորոշմամբ) խոհանոցային և բազմոցային ընդդիմությանը: Միանգամից երևակվեց, որ նա նկատի ունի կանանց:

Իլհամը նախընտրում է ոչ թե Մուբարաքի «ոճը», այլ` Քադաֆիի

Տեղեկանալով, որ հեղափոխությունների ցիկլոնը արաբական երկրներից ուժեղ թափով շարժվում է դեպի Ադրբեջան, Ալիևը որոշել է ինստրուկտաժ անցնել Քադաֆիի մոտ: Մուբարաքից հրաժարվել է` պատճառաբանելով, թե նա հումանիզմի բացիլներ է կրում:

Կոալիցիոն «ներս ու դուրս»

ՕԵԿ¬ը դուրս եկավ, ԲՀԿ¬ն` մտավ, ՕԵԿ¬ը վերադարձավ, ՀՅԴ¬ն դուրս եկավ: Որ ՀՅԴ¬ն վերադառնա, դուրս եկող չկա˜:

Ի. Ալիևի «բազմաբեղուն» գործունեությունը

Բաքվում տեղի է ունեցել Ի. Ալիևի «Բողոք, վայնասուն, սպառնալիք» ժողովածուի 10¬րդ` հոբելյանական հատորի շնորհանդեսը: :

Կարապետիչը կրում է «փոքրիկ իշխանի» խորհրդանիշը

Է´խ, Կարապետիչ ջան, արդարություն ես ուզում: Աշխարհի ստեղծման օրից մինչ այսօր այն բռնաբարվել է:

Իշխանությունները` Տ. Կարապետյանին

Ասում ես, որ Լ. Տեր¬Պետրոսյանը 1500 գործարան փակեց: Բայց դու մեկ հանրահավաք էլ չարեցիր:

Էգ ցուլերն ավելի վտանգավոր են

Հրանտ Բագրատյանի` որձ կովերի ժամանակներն անցան, բայց հիմա էլ էգ ցուլերն են վրա տվել` համասեռամոլության ժանտախտ տարածելով: :

ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ

Արաբական հեղափոխությունների կրկնության հավանականությունից աստիճանաբար աճում է Ադրբեջանի իշխանությունների սարսափը: Երկրի Նախագահի աշխատակազմում իրենց համար խիստ անցանկալի իրադարձությունները բացառելուն միտված տարբեր ծրագրեր են այս օրերին մշակվում:

Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ

Վաղը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է:

ԱՅ ԸՍԵՆՑ ԷԼ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ ԿԲՈՂՈՔԵՐ…

Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» հաղորդաշարի արժեքն անչափ մեծ է մեր իրականության մեջ: Համընդհանուր ռաբիսացման խորապատկերին, խառնիճաղանջ, խառնափնթոր երգերի աղմուկի մեջ այն նորից մեզ տանում է դեպի ճշմարիտ մեղեդին, դեպի ազգային երգը, ծանոթացնում տարբեր երգահանների ստեղծագործություններին:

Հայ երգի «դասականները»

Դարեր շարունակ ձուլման վտանգի առաջ կանգնած, պատմական տարբեր բավիղներում մաքառած հայ ազգը կերտել է ազգային մշակույթի իր ուրույն ձեռագիրը: Եվ մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը մեր նախնիները հղկել և հասցրել են մեզ, պարտավորեցնում է բոլորիս` նույն հաշվենկատությամբ և խնամքով փոխանցել սերունդներին:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապե´տ…

Եթե չլիներ այն դավադիր ոճրագործությունը` Հոկտեմբերի 27¬ի ողբերգությունը, մերօրյա Սպարապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5¬ին կնշեր ծննդյան 51¬րդ տարեդարձը: Սակայն նրա հետ թե առանց իրեն` քաջարի Վազգենին հիշում են, հպարտանում ու միշտ զգում ոգեղեն ներկայությունը:

Ավելի օրինաչափ, քան զարմանալի ՀԱՅ ԲԵՄԻ ԱՍՈՐԻ ԴԵՐԱՍԱՆԸ

ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԻՆ հյուրընկալելով «Ավանգարդ»-ի հյուրասրահում, մենք որոշեցինք խախտել ավանդույթը` ներկայացնելով ոչ թե նրա հետ զրույցը, որը հետաքրքիր էր և ուշագրավ, այլ ձևավորելով դերասանի դիմանկարը, որն ինքնատիպ շատ գծեր է պարունակում:

Առանց ծառայելու` սակայն «Բանակում»

Շատ հեռուստադիտողներ համոզված են ու հավաստիացնում են, թե «Բանակում» հեռուստասերիալի Համբարձումը` Էմիլ Գալստյանը, հանրությանը սիրելի դերասան, երջանկահիշատակ Կիմ Երիցյանի թոռն է: Հենց այդ հետաքրքրությունն էլ մղեց հանդիպելու սկսնակ դերասանի հետ:

Հայից այն կողմ ուրիշ ազգություն չկա ինձ համար

Արտաշես ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. դերասան Բեմի վրա և հեռուստաէկրանին, թերևս, ամենադժվարն ու ամենամեծ վարպետություն պահանջողը բացասական կերպար մարմնավորելն է և անգամ այդ կերպարում սիրված լինելը: Արտաշես Ալեքսանյանն այն անհատներից է, ում հաջողվել է հասնել դրան:

Ամերիկացի զինվորականները «մշակել» են սենատորներին

Պաշտպանության գերատեսչությունում հետաքննություն է սկսվել: Աֆղանստանում Միացյալ Նահանգների Զինված ուժերի հրամանատար, գեներալ Դևիդ Պետրեուսը մի հոդված է ստացել, ուր նշված էր, որ ամերիկյան զինվորական ներն ապօրինաբար հոգեբանական ներգործության մեթոդներ են կիրառել:

ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՁՈՒԿ ՉԻ ՍԻՐՈՒՄ

Վերջերս Գերմանիայում տեղի ունեցած պաշտոնական ընդունելությունների ժամանակ բոլորը նկատել են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զզվանքով է նայում սեղանին դրված ձկնեղենին: Բեռլինի քաղաքապետը նրան առաջարկել է թառափի մի կտոր, սակայն կանցլերը կոպտորեն հրել է ափսեն, ասելով, որ ինքը զզվում է ձկնեղենից:

Ռուսաստանը և «հեղափոխական վարակահարուցիչը»

- Եգիպտոսի և Թունիսի բնակիչները բացահայտորեն հասկացրեցին, որ չեն ուզում ապրել բռնապետական համակարգում, որ դանակն արդեն իրենց կոկորդներին է հասել. տասնամյակներով կառավարելով երկրները` բռնապետները մարդկանց ստիպել են վերջապես ելնել իրենց դեմ: Ահա այսպիսի հայտարարություն է արել Միխայիլ Գորբաչովը:

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԵՐԻԱԼՈՒՄ

Հոլիվուդյան ճգնաժամը շատ աստղերի ստիպել է ընդունել ամենատարբեր հրավերներ, որոնք ժամանակին նվաստացուցիչ կարող էին համարվել նրանց համար: Անջելինա Ջոլին օրերս համաձայնել է նկարահանվել պերուական մի սերիալում` խաղալով ամուսնուց բաժանված մի ամերիկուհու դեր:

ԱԼԵՆՏՈՎԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ Է ԴԱՐՁԵԼ

Ռուս օսկարակիր դերասանուհի Վերա Ալենտովան, ով աշխարհի կինոսիրողներին հմայել է «Մոսկվան արցունքների չի հավատում» ֆիլմում իր դերակատարմամբ, այժմ հայտնվել է ծանր կացության մեջ. նպատակ ունենալով երիտասարդանալ` դերասանուհին դիմել է կոսմետիկ վիրահատության:

«ՍԵՐԵԲՐՈՆ» ՄԵՐԿԱՑԵԼ Է ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Ռուսական նշանավոր «Սերեբրո» խումբը հերթական նվերն է մատուցել մելոմաններին` թողարկելով հերթական տեսաերիզը, որը միանգամից արժանացել է ունկնդիր ների բուռն ընդունելությանը: Տեսաերիզի շնորհանդեսին առանձնակի փայլ ու հետաքրքրություն հաղորդելու համար խմբի աղջիկները բեմ դուրս եկան ամբողջապես մերկ` այսպես ապահովելով նաև կոմերցիոն հաջողությունը:

ԼՈԼԻՏԱՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԲԵՄԻՑ

Ռուսական շոու-բիզնեսի աստղերից մեկը` Լոլիտան, ում հայկական ծագում է վերագրվում, արդեն հիսուն տարեկան է: Երգչուհին հայտարարել է այն մասին, որ իր տարիքում այլևս դժվար է հանդես գալ բեմում, պարել ու արտիստիկ շարժումներ անել, ուստի ինքը թողնում է բեմը:

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՉԻ ԱՐԳԵԼՎՈՒՄ ՊՈՌՆՈՖԻԼՄԵՐ ԴԻՏԵԼ

Այսպիսի անսպասելի որոշում են կայացրել Մանիլայի կրթության պատասխանատուները: Իրենց որոշումը նրանք բացատրել են այն համգամանքով, որ օրավուր երկրում ու մանավանդ անչափահասների շրջանում, աճում են բռնաբարությունները, դպրոցներում հաճախ են արձանագրվում բռնության գործադրումով սեռական արարքների փաստեր:

ԽՈՍՈՂ ԿԱՊԻԿ

Հնդկաստանի լեռնային գյուղերից մեկում բնակիչները հանդիպել են մի արտասովոր երևույթի. ծառերի վրա նրանք տեսել են մարդու հասակ ունեցող մի կապիկի, որը խոսել է տեղացիների բարբառով, երգել ու պարել: