ՁԱԽՈՂԱԿ ՔԱՂԲԻԶՆԵՍ

Նախընտրական սցենարներն արդեն այնքան են միմյանց նմանվում, որ շատ հաճախ թվում է, թե իրականությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Ընտրություն ներից առաջ ներկուսակցական պառակտումները նորից են սկսվել, ու վստահ կարելի է ասել, որ ինչպես բուն քարոզարշավը, այնպես էլ տրոհումների տեսարժան հատվածները դեռևս առջևում են:

ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Ասում են` հայտնի օլիգարխները քմծիծաղով են վերաբերվում պնդումներին, թե կրպակների դեմ արշավը հանուն սուպերմարկետների բարգավաճման է իրականաց վում: Հսկա առևտրային ցանցերի բիզնես ունեցողները հավաստիացնում են, որ առանց այն էլ իրենք նախատեսում են հայտնի անուններով խանութներ հիմնել բոլոր թաղամասերում:

ՄԱՆԵՎՐՈՒՄ Է

Հավաստի տեղեկություններով` Ռ. Քոչարյանն այս օրերին ամառային արձակուրդը համատեղում է քաղաքական առումով օգտակար հանդիպումների հետ: Երկրորդ նախագահը տարբեր եվրոպական երկրներում հանդիպումներ է ունենում հայկական դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ` անելիքները հստակեցնելու նպատակով:

ՓԱԿՄԱՆ ՇԵՄԻՆ

Հայաստանում հավատարմագրված ոչ պետական ԲՈՒՀ¬երի մի մասը հնարավոր է, որ առաջիկայում փակվեն: Կրթության և գիտության նախարարության տվյալներով այս տարի մասնավոր համալսարաններ են դիմել ընդամենը 9 դիմորդներ:

ՕԵԿ-ՈՒՄ ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՊՐՈՒՄ

Եթե Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողովի նախկին նախագահ, երբեմնի ՕԵԿ-ական, իսկ այժմ էլ «Բարգավաճ Հայաստանի» մարզային առաջնորդներից մեկը դարձած Մարզպետունի Մարգարյանը խորը վշտի մեջ է, որ իրեն առհասարակ դուրս են թողել հանձնաժողովի կազմից, ապա «Օրինաց երկրում» ցնծություն են ապրում, որ թիվ 34 ԸԸՀ-ի նախագահ է «ընտրվել» Գրիգոր Հովհաննիսյանը` Շիրակի մարզպետարանի անտառտնտեսության բաժնի պետը:

ՍԵՐԳՈՋԱՆ-Ը ՆՈՐԻՑ Է ՈՒԶՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Նախկին ՕԵԿ-ական ու ՀՀ նախագահի նախկին խորհրդական, հիմա էլ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը վերջին շրջանում չափազանց ակտիվացել է, բուռն հասարակական գործունեություն է վարում իր հարազատ Լոռու մարզում` կամենալով պատգամավոր դառնալու հող նախապատրաստել: Ամեն տեղ երևալու նրա կիրքն օրավուր նոր «փաստեր» է արձանագրում:

Հա՞ որ...

Ոստիկանադատախազական համակարգը բացառիկ շաբաթ ամփոփեց. տարբեր պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակից անհասկանալի ու հավանաբար երբևէ չբացահայտվելիք պատճառներով ինքնասպանություն գործեցին:

«Ղարաբաղը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»

Ժամանակն է փաստել, որ ՀՀ Սփյուռքի նախարարության` հայապահպանությանը միտված ծրագրերը նպատակային են և արդյունավետ: Շուրջ 3 տարի է` հաջողութ յամբ իրականացվում է «Արի տուն» ծրագիրը, որի այս տարվա 6-րդ փուլին մասնակցում էր շուրջ հարյուր երեխա` 12 երկրներից` Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Սիրիայից, Հոլանդիայից և այլն:

«Անկախացումից հետո կառավարման համակարգն անփոփոխ է»

Մոտ մեկ ամիս առաջ Հնչակյան և Դեմոկրատական կուսակցությունների համատեղ նախաձեռնած` սոցիալիստամետ ուժերի համաժողովում խիստ քննադատության ենթարկվեց ներկա իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաև ներկայացվեցին սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության հիմնադրույթները:

Քաղաքական մշակույթի ձևավորման հրամայականը

ՀԱԿ¬իշխանություններ երկխոսության թեման, համեմատաբար կարճ ժամանակաընթացքում այնքան «ծեծվեց», որ հասցրեց նաև «մաշվել»: Երևույթի գնահատական ներ հնչեցին թե´ հումորով ու հեգնանքով, թե´ սթափ ու լուրջ վերլուծություններով:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՀԱՆԿԱՐԾ ՔԱՂՑՐԱՑԱՎ

Ուկրաինայի Ռադայի պատգամավորները դիմել են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին` աջակցելու այդ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Զոհրաբյանը եվրոպական մի շարք կառույցների անդամ է, հեղինակավոր կազմակերպությունների փոխնախագահ:

Բենդերյան ձախողված սիրո նմանությամբ

Ըստ իրազեկ աղբյուրների` իշխանությունները ՀԱԿ¬ից ուզում են այն, ինչ ուզում էր Բենդերի մանկության ընկեր Կոլյա Օստենբակենն իր մանկության ընկերուհի Ինգա Զայոնցից: Պարզապես «սեր» է ուզում:

Գաղափարապես «կպոզահարեր»

Որոշ մարդկանց կարծիքով` ՀԱԿ¬ն իզուր երկխոսողների պատվիրակության մեջ չի ընդգրկել Հրանտ Բագրատյանին: Հենց կլոր սեղանի շուրջ նա որձ կովերի բնազդով կպոզահարեր իշխանության պատվիրակներին:

Բնազդները նաև առողջ են լինում

Բոլոր Երիցյանները չեն, որ «սերգոջաների» նման լավ ապրելու բնազդով են համակված: Օրինակ` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր լավ կյանքը վտանգելով, Սևանում փրկեց ջրախեղդ լինող 5 մարդու:

Խե˜ղճ շուն...

Ըստ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` եթե ՀԱԿ¬ի մտքին սադրանք սարքել լինի, առանց դնչկալի շուն էլ կճարեն: :

Հակասական կարծիքներ

¬ Բա շունը` շան թաթ կկծի՞... Դնչկալ պետք է հագցնել ոչ թե շներին, այլ որոշ համազգեստավորների,¬ ասում են կոնգրեսականները: Իսկ ոստիկանությունը տրամագծորեն հակառակ կարծիքին է:

Հասանք¬անցանք ԱՄՆ¬ին

Ըստ նախկին վարչապետի` Հայաստանին սպառնում է դեֆոլտ, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ¬ին: Իսկ միամիտ մարդիկ ասում էին. մե˜նք ուր, Ամերիկան ո˜ւր... :

1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորումը լուրջ իրարանցում է առաջացրել որոշ քաղուժերի շրջանում: Իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններն այս օրերին ամփոփում են ԿԸՀ հրապարակման տվյալները` հաշվելով, թե նորացված հանձնաժողովներում որքան տեղ են իրենք կորցրել կամ շահել:

Քրիստոնեությունը միասնության բռունցք է ստեղծում և այդ բռունցքը հաղթում է

Բոլոր վճռորոշ ու օրհասական պահերին հայ հոգևորականը խաչով ու զենքով զինվորի կողքին է եղել:

Ծառայության երկու տարիներն անգնահատելի են

Հոգեպես ու ֆիզիկապես կայուն, պատրաստված զինվորը բանակի մարտունակության երաշխիքն է: Իրենց պարտականությունները ողջ խորությամբ գիտակցող, ծառայությանը նվիրված զինվորներով համալրված զինուժն անպարտելի է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ «ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ»

Իմ լավ ընկերոջ` ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանի հետ ցանկանում էի զրուցել, սակայն մի պահ մտադրությունս փոխեցի, որովհետև դժվար է նրա հետ համառոտ զրույց վարելը: Տպավորություններն են շատ, հիշողություններն են լցված ափեափ, իսկ թատրոնի ու կինոյի մասին մտահոգություններն էլ անսահման են:

ԿԱՐՏՈՖԻԼ ԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ

Ինչքան էլ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հուսադրող թվեր ներկայացնի գյուղմթերքների արտադրության ծավալների աճի մասին, այնուհանդերձ, այսօր արդեն գյուղացիների համար տեսանելի է, որ ձմռան նախօրեին Հայաստանի գործարարները ստիպված են լինելու կարտոֆիլ ներկրել, քանի որ Հայաստանում այս տարի ստացվելու է չափազանց ցածր բերք:

Ալբերտ Միքայելյանն ու նրա նոր գիրքը

Ալբերտ Միքայելյանին ճանաչել եմ դեռևս նախորդ դարում. աշխատել ենք Ուսուցիչների կատարելագործման Երևանի քաղաքային և հանրապետական ինստիտուտ ներում: Շատ համեստ է ու պարտաճանաչ, լռակյաց է և երբեք ցույց չի տա, որ տվյալ հարցի մասին ինքը շատ տեղեկություններ ունի, քան դիմացինը:

Եվ սիրտը չդիմացավ

Շուտով կսկսվի նոր ուսումնական տարին: Բոլոր դպրոցներում կտիրի աշխույժ եռուզեռ:

Ո՞ւր են կորչում ռնգեղջյուրների պոզերն ու գլուխները

Արևմտյան Եվրոպայի թանգարաններից այդ նմուշների անհետացման հետաքննությամբ զբաղվում են լավագույն մասնագետները: Վարկածներից մեկի համաձայն` նման կողոպուտի պատվիրատուն հանցավոր մի սինդիկատ է (տեղեկացրել է կՐՈՉՊՈ. Հu¬ն):

Շնորհալի եղջյուրավորը

Շարունակելով ռնգեղջյուրների թեման, CպչՏՊվя.ua¬ն պատմել է ամերիկյան Ինդիանա նահանգի Մեսկեր կենդանաբանական այգում ապրող Մեչիի մասին: Մեչիի եղջյուրը մեծ չէ, և կենդանին դրանով նախընտրում է նկարել:

ԻՆՔՆԱՔՆՆՈՒՄ Ունա՞կ եք կարեկցել

Զգայուն ու նրբազգա՞ց եք արդյոք, թե՞ խստասիրտ ու անհոգի: Ինչպե՞ս եք վերաբերվում դիմացինին, երբ նա պարզ մարդկային կարեկցանքի, նրբանկատության կարիք ունի: