ՄԱՀԱԲԵՐ ԱՐԿԱԾՆԵՐ, ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունում բնակվելը վտանգավոր է դարձել կյանքի համար: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ քրեական շրջանակների` մեզ ծանոթ բախումների արդյունքում անմեղ քաղաքացիներ են զոհվում:
Հայաստանի Հանրապետությունում բնակվելը վտանգավոր է դարձել կյանքի համար: Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ քրեական շրջանակների` մեզ ծանոթ բախումների արդյունքում անմեղ քաղաքացիներ են զոհվում:
ԽՍՀՄ փլուզումից հետո, թվում էր, թե ամենաքիչը կես դար աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունը չի փոխվելու: Համենայնդեպս միաբևեռ աշխարհի հակակշիռ ուժը, որը կրկին հավակնում էր լինել Ռուսաստանը, շատ դանդաղ էր հաղթահարում համակարգային փոփոխությունների փուլը:
Դեռևս աստղերն են հուշել, որ այս տարին հարուստ է լինելու քաղաքական իրադարձություններով, և հայրենի քաղգործիչների` աստիճանաբար թափ հավաքող ոգևորությունը նախընտրական եռուն աշնան ու նույնքան բուռն տարեմուտի լավագույն վկայությունն է:
Դրամադոլարային վերջին դրաման հիմնավորապես փաստեց, որ Հայաստանում ամենաանպաշտպանը ամերիկյան արտարժույթն է դարձել: Ասեկոսեային տրամադրություններին տուրք տալու ցանկության դեպքում կարող ենք նաև կասկածել, թե ԱՄՆ $-ը արժեզրկողներն այս կերպ իրենց անբարյացակամությունն են արտահայտում գերտերության հանդեպ:
Արևի և ծովի «էֆեկտը» Ի՞նչ է երազում ամառվա այս շոգին ծովափին «զագառ» ընդունող քաղաքական գործիչը. ծովի չափ ընտրազանգված և իշխանական արև: Կրկնակի դիմակի վտանգները Արմատականները կեղծ ընդդիմադիրներին բացահայտելու համար մեծ դիմակահանդես են կազմակերպելու:
Բուժծառայության առաջնային օղակը` պոլիկլինիկական ծառայությունը, այս տարվա սկզբից դարձավ անվճար: Պետությունը վերջապես միջոցներ գտավ` առաջնային օղակը ֆինանսավորելու համար:
Կարգը լավն է, բայց դժոգոհողներ, իհարկե, կան: Ըստ բանախոսի, դա հիմնականում վերաբերում է անվճար հատկացվող դեղորայքին:
ՕԵԿ-ը հանդես է եկել «Հանուն օրինական ընտրությունների» քաղաքական շարժում սկսելու նախաձեռնությամբ: Պիտի ենթադրե՞լ, արդյոք, որ նախորդ ընտրությունները անօրինական են եղել:
Նաև տարածաշրջանի առանձին հիմնախնդիրների է անդրադառնում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար ԱԼԻ ԱՔԲԱՐ ՋՈՔԱՐԻ հետ մեր զրույցը: - Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմը, բնականաբար, չէր կարող չհարուցել նաև ԻԻՀ զայրույթն ու անհանգստությունը, ինչն ի սկզբանե անթաքույց արտահայտեց Իրանի Նախագահը:
«Առողջ մարմնում` առողջ հոգի» կարգախոսը գործնական կիրառւմ է ստանում մեզանում` տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները: Պարզապես անկարելի է չնկատել ազգաբնակչության բուռն հակումը մարմնակրթության հանդեպ:
Ինստիտուտի ռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ֆիզկուլտուրայի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի նախագահ, ԱՕԿ փոխնախագահ Վահրամ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ մեր զրույցը, բարեբախտաբար, միայն մտահոգություններից չի բաղկացած, և լավատեսությունն էլ ոչ թե սոսկ ցանկություն էր կամ հեռանկարային, այլ կոնկրետ փաստերի վրա խարսխված:
Մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կենսաբանական գի- տությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, օլիմպիական ակադեմիայի փոխնախագահ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ համոզմամբ մարդու մասին իր գործերը պետք է պատմեն:
Այս բուհի համար անչափ կարևոր է նաև հեռակա ուսուցումը, որի վերականգնմամբ, մարզչական և մանկավարժական աշխատանքը չընդհատելով, բարձրագույն մասնագիտական կրթություն ձեռք բերելու հնարավորություն է ընձեռվում: Ֆակուլտետը ֆիզիկական կուլտուրայի դասատուներ և մարզիչներ է պատրաստում 23 մարզաձևերում:
Արդեն քանի տասնամյակ` մարզաշխարհում Դերենիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ շարունակում է լավագույն ավանդույթները իր կրթած սերունդների միջոցով պահպանելու առաքելությունը` սեփական հեղինակությամբ նպաստելով դրանց բազմապատկմանը: Իր նպատակասլացությամբ, ծրագրերից ոչ մի պայմանով չհրաժարվելու վճռականությամբ նա պատվի ու արժանապատվության հաղթանակ է համարում խոչընդոտները հաղթահարելը:
ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Արտուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ավանդապաշտ հայ է: Նրա կարծիքով` հայ ընտանիքի բարոյական նկարագրով է պայմանավորված մեր ազգային ինքնության պահպանումն ու երկրի անկորուստ առաջընթացը:
«Երկրային կեցությանս գլխավոր նպատակն ու հիմնական իմաստը» Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրական ունակությունները դրսևորվել են դեռևս պատանեկան տարիներին, երբ դպրոցական թատերակա նացված միջոցառումների ակտիվ մասնակից Սաշան իր արտիստական խառնվածքով ու բազմակողմանի օժտվածությամբ արժանանում էր բոլորի ջերմ համակրանքին:
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր պետական ռուսական դրամատիկական թատրոնն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Նախ, հնարավորություն է ընձեռում արվեստասեր մարդուն` հագեցնելու ռուսական բարձրարժեք մշակութային գանձերի հետ անմիջականորեն հաղորդակցվելու կարոտն ու պահանջը:
Սովորաբար անձրևից հետո են սնկերը շատանում, բայց մերօրյա իրականության մեջ առանց անձրևի էլ սնկի պես բարձրանում են նորակառույցները` մայրաքաղաքի ճարտարապետական ոճին անհարիր:
Որ Հայաստանում հանցագործության դեպքերը շատացել են, ակնբախ է, ոչնչով չարդարացվող, և, որ ամենասարսափելին է, երևույթն այլևս զարմանք չի հարուցում: Ոստիկանությունն, անշուշտ, նաև հանցագործությունների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների խոստումնալից ծրագրեր ունի, սակայն... Եթե նույնիսկ այդ ուղղությամբ քայլեր էլ արվում են, արդյունքի չափման ցուցանիշ ունե՞ն ոստիկաննե րը: