Նոր սերունդն իր երկրի տերն է ուզում լինել

Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը քաղաքական հավակնություններ չունեն, պաշտոն չեն երազում: Ներկայանալիս էլ հատուկ ընդգծում են` «Հայաստանի Հանրապետության քաղաքացի»:

ՊՈՒՏԻՆԸ ՍԵ՞Ր Է ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Ադրբեջանում շատ վաղուց էին նախապատրաստվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությանը: Ասում են, որ երեք օր շարունակ մաքրվել են Բաքվի գլխավոր փողոցները, շուրջ տասը փողոց փակվել է երթևեկության համար, բնակիչներին արգելել են օգտվել այն փողոցներից, որոնցով պիտի անցներ Պուտինը:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ

Գերության մեջ հայտնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցազրույց է տվել: Ակնհայտ է, որ Բաքուն արդեն երկու կետով խախտել է Ժնևի կոնվենցիան, երբ փոխել է գերու զգեստները, ադրբեջանական բանակի համազգեստ հագցրել և պարտադրել է նրան հարցազրույց տալ:

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱ՞ՆԴ, ԹԵ՞ ԴԱՎԱՃԱՆ

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, իրեն Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրած Գրիգորի Այվազյանի հայտարարություններին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, չի քննարկում, մինչդեռ այդ մարդն ակնհայտորեն վարում է ազգային դավաճանության քարոզչություն` իր հայտարարություններում ակնհայտ դարձնում ադրբեջանական քարոզչությունը:

Եվրասիակա՞ն, թե՞ Եվրամիություն

Հայաստանը Եվրամիության շատ երկրներից ավելի շատ եվրոպական է Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն. այս երկուսից ո՞րը պետք է ընտրի Հայաստանը: Այս հարցը վերջին շրջանում դարձել է հանրության լայն խավերի քննարկման թեմա:

Ինչ կարող էր նշանակել թուրք հովվի սպանությունը

Ինչպես երևում է, հայ-թուրքական սահմանին թուրք ռուս սահմանապահների կողմից հովվի գնդակահարությունը դեռ շատ երկար ժամանակ քննարկման առարկա է լինելու: Անձամբ ես չէի շտապում անդրադառնալ այս թեմային` միակողմանի մեկնաբանությունից խուսափելու նպատակով և գերադասելով սպասել կողմերի, տվյալ դեպքում ռուս սահմանապահների պարզաբանումներին:

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ՉԻ ՀԵՐՔՈՒՄ

Այն, որ հայկական այսպես կոչված շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ ընդգրկված են «Կյանքի խոսք» կոչվող աղանդում` գիտենք վաղուց և առիթներ ունեցել ենք անդրադառնալու:

ՆՎԱԶԵԼ Է ԹԻՎԸ...

Ինչպես տեղեկացանք Սևանի լողափին գտնվող վարձու տնակներ տրամադրող ընկերություններից, այս տարի խիստ նվազել է Սևանում հանգստանալ ցանկացողների թիվը: Փոխարենը, կրկնակի անգամ մեծացել է դեպի Վրաստան մեկնողների թիվը:

Իմաստուն «թագավորը»

Գիտական առաջընթացի մեր ժամանակներում թագավորները ստիպված չեն դերվիշի հանդերձով շրջել` իրենց մասին «հպատակների» կարծիքն իմանալու: Դե, ժողովրդի կարծիքը նրանց չի էլ հետաքրքրում. լավագույն դեպքում բավարարվում են յուրայինների շաղակրատանքներով:

Կորչի´ ուղեվարձը

Մինչ երևանյան գծատեր օլիգարխները փորձում են ձեռքներն ավելի խորը մտցնել անվճարունակ բնակչության դատարակ գրպանները, Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոն ուսումնասիրում է էստոնացի իր պաշտոնակցի փորձը` ներքաղաքային ուղևորափոխադրումն անվճար դարձնելու: Անցյալ շաբաթ նա այցելել է Տալլին, որտեղ հունվարի 1-ից տրանսպորտն անվճար է. բայց միայն` մայրաքաղաքի բնակչության համար:

«Պուտինը կարոտում է...»

Վերնագիրը մեղմացված տարբերակն է The WΖshington TiΗes-ում տպագրված հրապարակման վերտառության, որը մեջբերում է սենատոր Չակ Շումերի կոշտ ու կտրուկ ձևակերպման:

Մարջան` ոսկորի փոխարեն

Բառնաուլցի վիրաբույժները մարջանե փոխպատվաստ (իմպլանտ) են հարմարեցրել հիվանդի մարմնում, նրան փրկելով հաշմանդամությունից: Պարզվում է, իր կառուցվածքով ու բաղադրությամբ ծովային մարջանն այնքան է նման մարդու ոսկորին, որ օրգանիզմը դա ընդունում է որպես իր մասնիկ, այլ ոչ թե` օտար մարմին:

Սեյրան ՕՀԱՆՅԱՆԸ ընդունել է ՌԴ ՌՏՀԴԾ տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկա կան համագործակցության գծով դաշնային գործընկերության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Խախտվել են Ժնևյան կոնվենցիաների դրույթներ

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ քաղաքացի Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից:

«Մենք աթոռի, աթոռակռվի խնդիր չունենք»

Այսօր Ազատության հրապարակը զբաղեցրած ազատամարտիկները ժողովրդին համախմբման կոչ են անում: «Միայն համազգային համախմբման արդյունքում է հնարավոր կարգավորել ազգային ու պետական խնդիրները»,-մասնավորապես ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ:

ԸՆԴԴԵՄ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ

Վերջին օրերի բուռն կրքերն ու հուզումները կապակցվում են բուհերում կայացված նոր որոշման հետ` բարձրացնել կրթավարձերը 80-200 հազար դրամով... Արդեն մի քանի օր է` մայրաքաղաքում մի շարք նախաձեռնություններ և երիտասարդական խմբեր պիկետներ են անում կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել բուհերի կողմից ընդունված որոշումները, որոնք կողմերից ամեն մեկը մեկնաբանում է յուրովի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Բուհերում վարձերի բարձրացման առիթով բողոքի ակցիաների նախաձեռնողների` Ներազգային շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Ավանգարդ»-ի խնդրանքով պարզաբանեց իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները. - Ներազգային շարժումը Հայաստանի Հանրապետության ուսանողության անունից պահանջում է կասեցնել սույն թվականի մայիսին, ռեկտորների խորհրդի կողմից ընդունած որոշումը, ըստ որի նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների 80-ից 200 հազար դրամ բարձրացում:

Աղավաղենք, աղավաղենք մինչև վե՞րջ

«Եթե մարդու լեզուն ալարկոտ է, ծանր, անկապ, անզոր, անորոշ, անկիրթ, ապա, հավանաբար, այդպիսին է նաև մարդու խելքը, քանի որ նա մտածում է միայն լեզվի միջոցով»: Ի. Հերդերի այս մտքով սկսելով ասելիքս` չեմ կարող թաքցնել վրդովմունքս` մեր լեզվի բառաֆոնդի ոչ հստակ ու սխալ գործածության առնչությամբ:

Հանգաժպիտներ

J Մեր ձայներով պատգամավոր ընտրվեց, Ազգային ժողովում ձայնը կտրվեց: J Ինչ որ ասին, ասաց` ճիշտ ես:

Ֆրանսուհիները «գահընկե՞ց» են արվում

Աշխարհում ընդունված տեսակետ է, որ ֆրանսուհիները նորաձևության ու ճաշակի չափանիշ են. անթերի հագնվում են, սանրվում, նաև երեխաներին ճիշտ են դաստիարակում: Սակայն վերջերս ֆրանսիական Le FigΖro թերթն անսպասելի եզրահանգում է հրապարակել. այդ տպավորությունը կեղծ է (տեղեկացրել է The IndeΘendent-ը):

Եկամտաբեր արտառոցություն

Այլ կերպ չես անվանի ամերիկյան այս «սուպեր Բարբիին»: Հետո՞ ինչ, որ տձև է, գուցե նաև դժվարանում է ազատ շարժվել:

Կրոնամոլներն աթեիստներից տգետ են

Ռոսչեստերյան համալսարանի հոգեբանները բացասական ամուր կապ են հայտնաբերել մտավոր ունակությունների և կրոնամոլության միջև (գրել է The IndeΘendent-ը): Հրապարակման հիմքում 1928-2012 թվականների ընթացքում կատարված 63 հետազոտությունների տվյալներն են, որոնք ուսումնասիրել է գիտնականների խումբը` պրոֆեսոր Միրոն Ցուկերմանի ղեկավարությամբ:

Ա˜յ քեզ «հուղարկավորություն»

Ամուսնալուծությունից հետո 56-ամյա կինը միայնակ է ապրել: Բրիտանուհու սիրո և հոգածության առարկան եղել են նրա շներն ու կատուները, որոնք էլ կերել են իրենց տիրուհու նեխող դիակը: