ՈՎ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ

Կռահեցիք, այսօրվա մեր հերոսները դարձյալ պատգամավորացուներն են: Իսկ հարցադրումն էլ, փաստորեն, մեկ և ուղիղ պատասխան ունի` ընտրվել:

Չորրորդ գումարման Ազգային ժողովի ուրվագիծը

Եթե քննելու լինենք խորհրդարանական առաջիկա ընտրությունների ներկա գործընթացները, կնկատենք, որ ընտրությունների ելքը` մեծ հաշվով, արդեն տեսանելի է, և նոր Ազգային ժողովի ուրվագիծը, կարծես, նշմարվում է: Դրա սկիզբը դրեց ՀՀ նախագահը անցած տարեվերջին երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում` նշելով քաղաքական այն ուժերը, որոնց կցանկանար տեսնել իշխանության մեջ:

Տարօրինակ կեցվածք, տարօրինակ մտքեր

Հայրենի ընդդիմությունը շարունակում է ոչ միայն անհասկանալի պահվածք դրսևորել, այլև հանդես է գալիս, մեղմ ասած, ապշեցուցիչ, իսկ ավելի ստույգ` խիստ արտառոց հրապարակային հայտարարություններով: Նախ` պահվածքի մասին:

Եկել ենք ասելու, որ չենք մասնակցելու...

ԱԺ ընտրություններին մասնակցել պատրաստվող կուսակցությունների տեսակետերին (կուսակցական գաղափարախոսություն ասվածը, պարզվում է, իրոք, կեղծ կատեգորիա է) հասարակության իրազեկման տրամաբանական ընթացքը երբեմն-երբեմն ընդմիջվում է որոշ կուսակցությունների ու անհատների ասուլիսներով, ովքեր ոչ միայն հայտ չեն ներկայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, այլև չեն էլ ցանկանում իրենց մակերեսային և ինքնավստահ մեկնաբանություններով եթերից դուրս մնալ:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

«Բազարն» էլ ունի իր օրենքները Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի մի մասի «ծախվածությանը», ապա, տնտեսագետների կարծիքով, եթե որևէ «ապրանքի» պահանջարկ կա, առաջարկ միշտ էլ կգտնվի: Որ վերադարձը լինի տպավորիչ Ըստ քաղաքագետների` Վազգեն Մանուկյանը` «հեռացավ» խորհրդարանական ընտրապայքարից, որպեսզի նախագահական ընտրություններին վերադառնա «սպիտակ նժույգի վրա»:

Եթե կնոջ ժպիտը կարողանար հարթել քաղաքական կնճիռները

Ներկայիս քաղաքական թոհուբոհում հայ կանանց հուզող հիմնախնդիրներն առավել ցայտուն են դրսևորվում, քանի որ ընտրապայքարում նրանց թվաքանակը մտահոգում է բոլոր այն կանանց, ովքեր ձգտում են իբր վերականգնել հուսահատված հասարակության հավատը և ազատ, անկախ ու թափանցիկ ընտրություններում օգնել հասարակությանը` ընտրելու իր քաղաքական ուժին:

Մենք ամենուրեք տեղ ունենք

Որքան էլ զարմանալի է, սակայն շուտով ԱԺ փոխխոսնակի աթվոռին հրաժեշտ տվող Վահան Հովհաննիսյանն իր արած ու չարած գործերն ամփոփելու փոխարեն իշխանափոխության կոչեր է հնչեցնում: - Ես չեմ խոչընդոտում ժողովրդին իշխանափոխություն կատարելու հարցում, ես կոչ եմ անում իշխանափոխության:

Այ թե ովքեր են դատողները

- Մեր շախմատիստները մի ժամանակ Վանո Սիրադեղյանի կուսակցությունից էին: Նկարը թերթում տեսել եմ:

I am sorry

- Հին և նոր կուսակցությունները մեծ հանրային ծառայություններ կատարել են, բայց միաժամանակ նաև` մեծ սխալներ, և դրանք արտացոլվել են ամենատարբեր տեսակարար համագործակցությունների մեջ:

Ամենասրբազանը հայրենիքի պաշտպանությունն է...

Հայաստան... Զարմանալի մի երկիր, ուր բնությունն ու մարդը լրացրել են իրար: Մեկի ստեղծածը ներդաշնակորեն ձուլվել է մյուսին, և մտքի ու հոգու թռիչքը ձգվել է առ երկինք, ազդարարելով, որ հայի կերպը իր լեռների պես կանգուն է ու դիմակայող, եթե հանկարծ թշնամին խախտի հայրենյաց հողի անդորրը:

Նոր սարքավորումներ` հոսպիտալին

Հայոց բանակի 15-ամյա տարելիցը նշանավորվեց մեծ առաջընթացով և նորանոր ձեռքբերումներով: Այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք կայացած բանակ, որի հաջողություններից անմասն չէ նաև նրա կարևոր օղակներից մեկը` ՊՆ ռազմաբժշկական վարչության կենտրոնական կլինիկական հոսպիտալը, որն օրեցօր համալրվում է արդիական պահանջներին համապատասխան սարքավորումներով:

Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը

Ֆրանսիա Ս.թ. մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա: Մարտի 12-ին պատվիրակությունը հանդիպեց Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի և Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ:

«Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւի հանդիպումը կարող է հանգեցնել դրական արդյունքի

«Եթե Երեւանը չնախատեսված քայլեր չձեռնարկի, ապա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Ժնեւի հանդիպումը կարող է հանգեցնել դրական արդյունքի»: Այդ մասին «Լիդեր» հեռուստաալիքին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:

Նվազեցված տուրքերով դեպի էլեկտրոնային հասարակություն

Ինտերնետի մատակարարումը մեզանում որպես բիզնեսի տեսակ մեկ տասնամյակից մի փոքր պակաս պատմություն ունի: Տեղեկատվական տեխնոլոգիաները քայլ առ քայլ թափանցեցին կյանքի բոլոր ոլորտները` կապելով մեզ աշխարհին և դառնալով հասարակության ու տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչ:

Ինչքան ծաղիկ պիտի բուսեր, Որ չբուսավ այս հողին...

Մարդը տիրում է բնությանը` տակավին իրեն տիրապետել չսովորած: ՇՎԵՅՑԵՐ Այսպես մենք մեզ չտիրապետելով` տիրեցինք բնությանը ու սկսեցինք անխնա հատել ծառ ու թուփ, ոչնչացնել կանաչը:

Ես քո հոքիրն, ես քո նանն եմ

Կուսակցությունները շարունակում են անդամներ որսալ Հարավ-արևմտյան թաղամասի N 117 շենքի բակում բնակիչները կալմեջ էին արել մի տղամարդու. «Այ մարդ, սենց չի լինի, մեռանք ոտքով ելնել-իջնելով, էդ անտեր լիֆտը սարքեք»:

ԴՈՒՔ ԻՍԿԱԿԱՆ ԱՍՊԵՏ ԵՔ, ՄԱԵՍՏՐՈ

Բացառիկ բախտավորություն է մարդու համար, երբ մանուկ օրերից անվարժ թաթիկներով սարքվող հողե տնակը ոչ միայն հաղթում է չար քամիներին, որ սպառնում են անհետ ջնջել հեքիաթային լուսեղեն անուրջները, այլև, աճելով ու իմաստնանալով, կարողանում է սիրո հրաշքով երջանկության անզուգական դղյակի վերափոխել իրականում անշուք այդ հողե տնակը:

Զինվորի առաջին քայլը սկսվում է դպրոցից

Հայրենիքի հանդեպ միայն պահանջատեր չեն լինում: Ավելին, յուրաքանչյուրն իր կյանքը պետք է ապրի` որպես ծառայություն հայրենիքին:

Խնկարկում Մելպոմենայի զոհասեղանին

Գաղտնիք չէ, որ մեր օրերում թատերական մասնավոր նախաձեռնությունը (անտրեպրիզա) մեկ հիմնական նպատակ ունի` նյութական հավելյալ միջոցներ հայթայթել առօրյա որոշակի կայուն բարեկեցության համար: Որպես կանոն, այս առումով իրենց արդարացնում են մասսայական վճարունակ հանդիսատեսի ներկա պահանջների ճշգրիտ հաշվարկի վրա խարսխված նախագծերը:

Ակունքներից է հարստանում երգը

Եթե Օֆելյա Համբարձումյանը լիներ դատավոր, ապա մահվան կդատապարտեր բոլոր այն մայրերին, ովքեր իրենց նորածիններին թողնում են աղբարկղերի մոտ: - Կինը ծնված է լավ մայր լինելու համար,- ասում է երգչուհին:

Կյանքը` առեղծվածային

Այն, ինչ հնարավոր է հիմա, գուցե ուշացած լինի վաղը, այս մասին մոռանալու իրավունք չունենք: Տարիներ առաջ, երբ կարդում էի տվյալ խորագրի ներքո գրված նամակները, զարմանում ու զայրանում էի: