«Կանխատեսում եմ արցախցու քվեի հաղթանակը». Թևան ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՏՎԱԾԱԿԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄ՝ «ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆԻ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ

ԱՄՆ-ը դադարեցրեց Արցախին ականազերծման նպատակներով ուղիղ ֆինանսավորումը: Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թեւան Պողոսյանի՝ պետք է հասկանալ՝ ինչու՞ դա տեղի ունեցավ և որտե՞ղ ենք թերացել, փորձենք հնարավոր տարբերակները՝ վերականգնելու Արցախին տրամադրվելիք ԱՄՆ հումանիտար օգնությունը:
 
Ինչ վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաների ենթադրություններին, թե ԱՄՆ-ը հնարավոր է ֆինանսավորի «բնակչությանը խաղաղության նախապատրաստման» ծրագիրը, պարոն Պողոսյանը միանշանակ չընդունեց. «Պետք է հասկանանք՝ դրանք եռակո՞ղմ ծրագրեր են, տրամադրվելու են Արցախի Հանրապետությանը. Հայաստանին և Ադրբեջանի՞ն: Եթե՝ ոչ, ուրեմն պետք է պարզ, հասարակ լեզվով և՛ ՀՀ-ն, և՛ Արցախը, ասեն, որ եթե չլինեն եռակողմ ծրագրեր, այդ ծրագրերն այլևս հետաքրքիր չեն, և որևէ մեկը Հայաստանում այլևս չի ներգրավվի»:
 
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Որքանո՞վ կարող է սահմանային լարվածության պատճառ դառնալ մշտադիտարկման ժամանակավոր կասեցումը և, առհասարակ, պանդեմիայի, համաշխարհային ճգնաժամի պայմաններում ինչպես եք տեսնում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը:
 
- Երբ կորոնավիրուսը չկար, և այդ մշտադիտարկման առաքելությունը կար, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկումները նպաստու՞մ էին սահմաններին լարվածության թուլացմանը:
 
- Մարտի 31-ին Արցախում նախագահական ընտրություններ են: Կա՞ր անհրաժեշտություն կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ հետաձգել այդ ընտրությունները, թե՞, այդուհանդերձ, դրանց կայացման քաղաքական արդյունքն  առավել կարևոր է, քան վիրուսի հնարավոր տարածումը:
 
- Կասեի՝ ոչ միայն քաղաքական առումով է արդյունքը կարևոր լինելու, այլև պետք է գիտակցենք բոլոր հետևանքները: Համեմատությունը Հայաստանում հանրաքվեի և Արցախում ընտրությունների միջև, նույնը չէ: Հայաստանում մեկ հարց էր լուծվում, Արցախում գործադիր և օրենսդիր իշխանությունների ընտրության հարցն է դրված՝ հաջորդ 5 տարիների համար: Կողմ կլինեի, որ ընտրությունները ոչ թե հետաձգվեին, այլ կարողանայինք մեխանիզմներ ձևավորել՝ ապահովելու անվտանգությունը թե՜ ընտրությունների դիտարկման, թե՜ մասնակցության… Հետաձգման հետևանքները կարող են ավելի ծանր լինել. մնացել է մեկ շաբաթ, և այս ողջ աշխատանքը, սպասումները կարող են այլ իմաստով շատ ավելի բացասական ազդեցություն ունենալ ներքին կյանքի վրա, հատկապե՜ս մարդկային հարաբերությունների վրա: Հաշվի առնենք նաև, որ հետաձգման ժամկետներն էլ անհասկանալի են: ԱՄՆ-ը ասում է, որ  կորոնավիրուսի հաղթահարման ծրագիրը կարող է 18 ամիս տևել, Իսրայելից ասում են՝ առնվազն 1,5 տարի կարող է ձգվել, ուրիշներն ասում են՝ 6-7 ամիս: Արցախի ընտրությունների հետաձգման ժամկետն, այդ դեպքում, ինչպե՞ս ենք որոշելու: Կարևորն այս դեպքում սա է՝ պետք է այնպես անենք, որ որևէ արցախցի ընտրության արդյունքների վերաբերյալ որևէ կասկած չունեա: Կանխատեսում եմ արցախցու քվեի հաղթանակը:
 
- Պարո՜ն Պողոսյան, Դուք պարբերաբար ներքաղաքական համերաշխության կոչեր եք անում: Ունե՞ք գինու համապատասխան պաշարներ…
 
- Եթե Արցախում այդ օրն ամեն ինչ լավ լինի, վստահ եմ, Արցախում քիչ չեն գինու գործարաններն՝ իրենց պաշարներով: Եթե բոլորի տրամադրությունը լինի այնպիսին, որ ապրիլի 1-ին մենք ավելի ուժեղ ենք, քան էի՜նք մարտի  31-ին, մեր գինու պաշարները երբևէ չեն նվազի…