Ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին

Ադրբեջանցիների միֆական երևակայությունը հորինել է Մահմեդ Հուսեյին Ասադովին` նրան վերագրելով Գևորգ Վարդանյանի ու նրա խմբի բացառիկ մասնակցությամբ, Իվան Աղայանցի գլխավորությամբ իրականացված օպերացիայի դափնիները: Այս մասին հայտնում են ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից։
Զավեշտն այն է, որ ադրբեջանցիներին չի կանգնեցում ոչ միայն այն փաստը, որ իր անուրանալի ծառայությունների, այդ թվում և թեհրանյան կոնֆերանսի անվտագության ապահովման համար Գևորգ Վարդանյանը ԽՍՀՄ հետոախուզության պատմության մեջ պատերազմից հետո Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացած առաջին անլեգալ հետախույզն է, այն կարգի կարևորության դեմք, ում ընդունելու անհրաժեշտությունն է կարևորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով չնայած իր բազմազբաղ գործունեությանը, նաև անձամբ է մասնակցել Գ․ Վարդանյանի սգո արարողությանը՝ ծնկելով նրա այրու՝ ոչ պակաս նշանավոր հետախույզ Գոհար Վարդանյանի առաջ:
Հետաքրքրիր է, որ պատմության հեռացող գնացքի ուղևոր դառնալու փորձ կատարող, պատմություն մոգոնող ադրբեջանցի զեղծարարներին դեռևս 2020թ. է հուժկու հարված է հասցրել eadaily.com/ru լրատվականը, որը մանրամասների մեջ արձանագրել է նրանց կեղծարարությունը ոչ միայն Գ․ Վարդանյանի, այլև պատերազմի մասնակիցների ու հերոսների ցուցակների հավելագրման, «նորահայտ» պարտիզանների ու հետախույզների ի հայտ բերման, այլոց վաստակի յուրացման հետ կապված։
Ադրբեջանական կեղծիքների մերկացման առարկայական օրինակ էր և 2023-ին ռուսական RTR հեուստատեսությամբ հեռարձակված փաստավավերագրական ֆիլմը՝ նվիրված Գ․ Վարդանյանի գործունեությանը, նրա անուրանալի ներդրմանը «Թեհրան-43»-ում։ Սակայն ինչպես երևում է, ադրբեջանական կողմի համար առավել ռեալ փաստարկ է ստի ու կեղծիքի տիրաժավորումը։ Սա առանձնապես վտանգավոր է Գևորգ Վարդանյանի այս տարվա փետրվարի 17-ին լրացող ծննդյան 100-ամյակի նախաշեմին։
Ցավոք ինչպես ադրբեջանական մնացած կեղծիքների ու ստերի, այնպես և այս մեկի պարագայում հայաստանյան պրոպագանդան քնած է ուղտի ականջում։ Երևի թե տագնապում է, թե ձայն հանելը կվնասի խաղաղության դարաշրջանի բացմանը, մինչդեռ դիմացինը հետևողականորեն շարունակում է կեղծել, գողանալ մեր պատմությունը։
Աղբյուր` Փաստինֆո