Շնորհավում ենք «Իմ Քայլը» դաշինքի հաղթանակը

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

24-ը սեպտեմբերի 2018 թ.

2018 թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ  ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:

Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան:
Շնորհավորում ենք Իմ Քայլը դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք:

Ուրախությամբ փաստում ենք, որ Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների ավելի քան ութսուն տոկոսի ձայնը ևս մեկ յուրօրինակ վստահության քվե է հեղափոխությանը և Նիկոլ Փաշինյանին, ինչը էական է երկրում արմատական փոփոխությունները անշեղորեն շարունակելու համար: