Մոլագար տիկնիկը
Պերուի հեռուստաշոուն պատմել է մի աղջկա մասին, որը վախենում է բաժանվել մոլագար Դեյզի տիկինիկից: Բերլիզի ասելով՝ իբր այդ տիկնիկն իր ընկերոջ հանդեպ չափազանց խանդոտ է եղել և նույնիսկ մի անգամ գիշերը հարձակվել է նրա վրա ու հետապնդել: Դրանից տղայի մարմնին անգամ կապտուկներ են առաջացել:
Բերլիզն ապրում է Կալյաո շրջանում և մոլագար տիկնիկից շատ է վախենում, քանի որ նա իր վրա էլ է հարձակվել և մի անգամ իր երեսը ճանկռել է (Բերլիզի պատմությունը տարածել է paranormal-news.ru պարբերականը): Աղջիկը նաև պատմել է, թե այդ տիկնիկը ոչ միայն կարողանում է ինքն իրեն շարժվել, այլև տարբեր գերբնական երևույթներ է առաջացնում: Մի անգամ, օրինակ, Բերլիզը ձայներ է լսել՝ ասես իր տանը բազմաթիվ մարդիկ են վազում: Բնականաբար, տանը ոչ մեկին չեն գտել և տնեցիներից ոչ ոք չէր վազել: Մի ուրիշ անգամ էլ տանն սկսել են խարհրդավոր թխկթխկոցներ հնչել:
Դեյզի տիկնիկը Բերլիզի տանը հայտնվել է մի քանի տարի առաջ՝ Ծննդյան տոներին: Տիկնիկն աղջկան նվիրել է իր մայրը: Սկզբում ամեն ինչ կարգին է եղել, մինչև մի օր անհասկանալի պատճառով հանկարծ թափվել են նրա գլխի բոլոր մազերը:
Դրանից հետո Բերլիզը տիկնիկին փաթեթավորել է և դրել է առանձին տեղ՝ երեսը դեպի պատը: Գիշերը հանկարծ արթնացել է և անսպասելիորեն նկատել, որ տիկնիկն ուղիղ իրեն է նայում, այսինքն նա ինչ-որ կերպ պատից հետ է շրջվել: Հենց դրանից հետո էլ Բերլիզի տանը պատահել է վերն ամբողջ նկարագրածը:
- Մի երեկո իմ սենյակի լույսը հանկարծ մարեց, և Աստվածաշունչը հեռուստացույցի վրայից ընկավ հատակին: Ես վախից լաց եղա, հետո ցանկացա լույսը միացնել: Այդ պահին իմ շուրջը ստվերի նման ինչ-որ մութ բան փայլատակեց: Երբ հայրս սենյակ վազեց և լույսը միացրեց, պարզվեց՝ իմ դեմքին մի քանի քերծվածք կա,- պատմել է վախեցած աղջիկը:
Տիկնիկը ցույց են տվել ոգեմիջնորդին (մեդիում), և նա հատուկ սարքով ստուգել է: Նշվում է՝ իբր տիկնիկը պատասխանել է մեդիումի տված հարցերին:
Հետո ամեն ինչ շատ ավելի է վատացել: Մի առավոտ Բերլիզն ու իր ընկերը արթնացել են ու տեսել, որ տղայի ամբողջ մարմինը ծածկված կապտուկներով: Տղան իսկույն նրանից բաժանվել է, իսկ Բերլիզը համոզված է, որ դա նորից Դեյզի տիկնիկի հարձակումն է եղել և այս անգամ՝ խանդից դրդված:
Հետո նույն բանը պատահել է զարմիկի հետ, որը գիշերել է Բերլիզի տանը: Նա ուղղակի գիշերվա կեսին սենյակից դուրս է թռել՝ ճչալով, թե իր վրա մեկը հարձակվել է:
Վերջերս Բերլիզը երեխա է ունեցել: Այժմ նա ցանկանում է արագ ազատվել մոլագար տիկնիկից ՝ վախենալով, թե նա կարող է իր մանկիկին վնասել: Բայց նաև վախենում է նրան դեն նետել կամ ուրիշին տալ, դրա համար էլ դեռևս պահում է:
Այժմ Բերլիզը ոգեմիջնորդի խորհրդով սև կատու է ձեռք բերել, որպեսզի «փոխհատուցի» տիկնիկի բացասկան էներգիան: Ուշագրավն այն է, որ կատուն սիրում է նստել այն սեղանի տակ, որի վրա դրված է տիկնիկը: