Խորհրդավոր տունը Նեշվիլում
Այս պատմությունը paranormal-news.ru պարբերականը հրապարակել է ԱՄՆ Նեշվիլ քաղաքում ապրող մի կնոջ՝ Լոուրելի պատմածով:
Դա պատահել է, երբ իմ կրտսեր որդին կրտսեր դպրոցից տեղափոխվեց միջնակարգ: Նա այնտեղ ընկերություն էր անում մի քանի աշակերտների հետ և հաճախ գիշերելու էր մնում նրանց տներում:
Ես ապրում էի արվարձանում, որտեղ բոլորը մասնավոր տներ ունեն: Դրանք իրարից հեռու են դասավորված, և այդտեղ մի գեղեցիկ ավանդույթ կա՝ երեխաներն իրար տներ են գնում ոչ միայն խաղալու, այլև գիշերելու:
Մի անգամ որդիս ինձ հարցրեց, թե կարո՞ղ է գիշերել Ջիմի անունով իր ընկերոջ տանը: Ես, իհարկե,համաձայնեցի, թեև չգիտեի՝ ով է Ջիմին, ինչպիսի տուն ունի և ինչ ծնողներ: Երեկոյան ես որդուս այդ տուն տարա նշված հասցեով: Պարզվեց՝ դա մի շատ գեղեցիկ ու մեծ տուն է: Ութ սենյակ ունեցող առանձնատունը շրջապատված էր 20 ակր հողամասով: Անկասկած՝ դա ունևոր մարդկանց տուն էր:
Ջիմիի մայրիկն ինձ ցույց տվեց սենյակը, որտեղ որդիս պետք է քներ ու նաև պատմեց, որ իրենք այդ տունը միայն վերջերս են գնել: Նա շատ հպարտ էր, որ իրենց բախտն այդպես բերել է (հնարավոր է՝ տունը նրաց էին վաճառել նշանակալի զեղջով):
Տղաս այդտեղ սովորականի նման գիշերել էր, ոչ մի արտառոց բան չէր պատահել: Մի քանի շաբաթ անց որդիս նորից ինձ սկսեց խնդրել, որ թույլ տամ մնալ Ջիմիի տանը, և ես, իհարկե, համաձայնեցի: Բայց հետո որդիս հանկարծ ասաց, որ ամեն ինչ հետաձգվում է, քանի որ «նրանք այլևս այնտեղ չեն ապրում»:
Ես զարմացած հարցրի.
-Ի՞նչ է նշանակում, թե նրանք այնտեղ այլևս չեն ապրում:
Իսկ որդիս ասաց.
-Չգիտեմ, նրանք հեռացել են:
Ես զարմացա, հետո այնուամենայնիվ որոշեցի որդուս տանել այդ գեղեցիկ տուն: Ջիմիի մայրիկն այնտեղ չէր, բայց Ջիմին ու հայրը տանն էին: Այնպես որ, ես ուղղակի մտածեցի, թե որդիս ինչ-որ բան այնպես չի հասկացել, Ջիմիի հորն ինչպես հարկն է հրաժեշտ տվի ու հեռացա: Այս անգամվա գիշերակացը նույնպես լավ անցավ:
Դարձյալ մի քանի ամիս անցավ, և որդիս ինձ նորից հարցրեց, թե կարո՞ղ է ոչ միայն Ջիմիի տանը գիշերելու մնալ, այլև հաջորդ առավոտյան նրա ընտանիքի հետ այցելել մոտայակքում խաղահրապարակ: Ես սովորականի նման համաձայնությունս տվեցի:
Հաջորդ առավոտյան այն ժամին, երբ որդիս դեռ պետք է այդ խաղահրապարակում լիներ, հանկարծ նկատեցի, որ նա մեն-մենակ դեպի մեր տուն է քայլում: Ես զարմացա ու վախեցա: Որդուս հարցրի, թե ինչ է պատահել և մի՞թե այգի գնալը հետաձգել են: Բայց այդ դեպքում Ջիմիի ընտանիքը պարտավոր էր որդուս մեր տուն բերել: Որդիս պատասխանեց, որ վաղ առավոտյան Ջիմիի ամբողջ ընտանիքն իր հետ միասին արագ հեռացել է իրենց գեղեցիկ տնից, քանի որ գիշերը ինչ-որ մեկը փորձել է Ջիմիին խեղդել: Եվ երբ որդիս դա ասաց, ես նրա վզին կարմիր զոլ նկատեցի: Այդպես լինում է, երբ մարդու վիզն ուժեղ սեղմում են: Այսինքն նույն ուժը փորձել է իմ որդուն նույնպես խեղդել:
Ես շատ վախեցա, չգիտեի՝ ինչ անեմ կամ ինչպես վարվեմ, բայց վերջում ուղղակի որդուս ասացի, որ նա ոչ մի անգամ Ջիմիի տանը գիշերը չմնա:
Այդ ժամանակից մի քանի տարի էր անցել: Որդիս արդեն ուրիշ դպրոցում էր սովորում, և արդեն ուրիշ ընկերներ ուներ: Մի անգամ ես և իմ երկու որդիները տան ճանապարհին մտանք մեր տեղական «Dairy Queen» սրճարանը: Հանկարծ կրտսեր որդիս ասաց, թե սրճարանը հենց Ջիմիի տան կողքին է, իսկ տան մոտ կանգնած է Ջիմին: Որդիս ցանկացավ նրա հետ զրուցել և և քայլեց դեպի այդ տունը: Ես տեսա, թե ինչպես էին Ջիմին ու որդիս շխոսում էին: Որդուս ասելով՝ Ջիմին նրան նորից իրենց տուն է հրավիրել, բայց ինքը հրաժարվել է:
Դարձյալ երկու շաբաթ անցավ: Ես տուն էի գնում Dairy Queen սրճարանի մոտի նույն ճանապարհով, և հանկարծ հասկացա, որ այն գեղեցիկ տունը, որտեղ ապրում էին Ջիմին ու նրա ծնողները, նախկին տեղում չկա: Ես ապշեցի և նույնիսկ շրջվեցի ու գնացի նայելու:
Այնտեղ իրոք ոչինչ չկար: Ես սկզբում մտածեցի, թե տունը քանդել են, որպեսզի նորից կառուցեն, բայց այնտեղ ընդհանրապես չկար մի հետք, որը ցույց տար, թե այնտեղ երբևէ որևէ շինություն է եղել: