Հրեաների և ամբողջ աշխարհի կործանման որոշ նախանշաններ են երևացել
Տարեսկզբին Երուսաղեմի լեգենդար Լացի պատ այցելած ուխտավորներն ականատես են եղել մի պատկերի, որը նրանց ցնցել է: Քարերի արանքից դուրս է սողացել համամետաբար խոշոր մի օձ և վախեցրել այնտեղ նստած աղավնուն: Հուդայականություն դավանողները համոզված են, որ քանի դեռ խաղաղության թռչունն այդ հին կառույցում իրեն ապահով է զգում, հրեա ժողովրդին ոչինչ չի սպառնում: Սակայն եթե աղավնուն վախեցնում են, և նա Տաճարի լեռից թռչում է, ապա հնարավոր է` մեծ դժբախտություն պատահի:
Ավելին, Թորի սուրբ գրքում ասվում է, որ Լացի պատին օձի հայտնվելն ինքնին վատ նշան է, որը կարող է աշխարհի վերջի նախանշան համարվել:
esoreiter.ru պարբերականը ներկայացնում է այս տարի կատարված իրադարձություններ, որոնք համարվում են հրեաների և աշխարհի վերջը գուժող նախանշաններ:
Այսպես, նշվում է, որ անցած ամսին իսրայելացիները Մեռյալ ծովում անսպասելիորեն կենդանի ձուկ են նկատել: Կյանքի պայմաններից զուրկ Սոդոմական ծովում կենդանական աշխարհի երևալը Եզեկիել մեծ մարգարեի կանխագուշակություններից մեկն է` Աշխարհի վերջի վերաբերյալ:
Այս տարվա հոկտեմբերին հարյուրավոր հավատացյալներ Երուսաղեմում ականատես են եղել Տաճարի լեռան վրա առեղծվածային մառախուղի հայտնվելուն: Անհասկանալի խիտ ծխածածկույթը Հին քաղաքի հրապարակում հայտնվել էր շատ շոգ և չոր եղանակի, որը հակասել է բնության օրենքներին: Այն ժամանակ տեղացի րաբբիները հայտարարեցին, թե դա վերևից ուղարկված միանգամայն չար նշան է, որը հրեաների համար կանխատեսում է նշանակալի հիասթափություններ:
Վերջապես, սեպտեմբերին Իսրայելում 2000 տարում առաջին անգամ ծնվել է կարմիր հորթ, որը նույնպես համարվում էր վերահաս Ահեղ դատաստանի նշան: Թորում խոսվում է այն մասին, որ կարմիր կովի ծնվելուց հետո կարող են դժբախտություններ լինել: Ինչպես հանձնարարում են հին ձեռագրերը` այդ հորթին զոհաբերել են:
Շատ կրոնագետներ կասկած չունեն, որ այժմ, երբ Լացի պատին օձ է հայտնվել, ավելի է մեծանում հավանականությունը, որ հրեա ժողովրդի, ինչպես նաև ամբողջ աշխարհի գլխին զանազան աղետներ և դժբախտություններ կգան:
Իսկ ահա որոշ քրիստոնյա աստվածաբաններ ասում են, իբր վերահաս Աշխարհակործանման միակ իսկական նախանշանը Տաճարի լեռան վրա Երուսաղեմի երրորդ տաճարի շինարարությունն է: Իբր, այդ ժամանակ աշխարհում կհայտնվի հակաքրիստոսը, որը կլինի կեղծ փրկիչ և մարդկային քաղաքակրթությունը կտանի կործանման ճանապարհով:
Պարբերականը այս ամենը կապում է այսօրվա աշխարհում Իսրայելի խաղացած բացասական դերի հետ: Եթե հաշվի առնենք, թե Իսրայել պետությունը որքան բացասական ներգործություն է ունենում միջազգային իրավիճակի վրա, այնքան էլ բարդ չէ հավատալ, որ նրա մեղքով իսկական աղետ կլինի: Եվ արդեն կարևոր չէ` դու կրոններին, կանխագուշակություններին և նման այլ բաների հավատո՞ւմ ես, թե՞ ոչ: Ու նաև հիշեցնում է` կասկած կա, որ Իսրայելը սեփական մշակման միջուկային զենք ունի, որն այնտեղ հայտնվել է 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին: Իսրայելի զինվելու ծրագրից տեղյակ մարդիկ մերձավորարևելյան այս պետության միջուկային զինանոցը գնահատում են 150-400 լիցք:
Եթե իսրայելացիներն իրոք համընդհանուր աղետներ չեն ուզում, նրանք պետք է իրենց «կարմիր կոճակը» հնարվորինս լավ թաքցնեն և բախումներ չսադրեն միջուկային այլ տերությունների միջև: