Կլինիկական մահվան տեսիլքներն ուղեղի «աճպարարություննե՞ր» են, թե՞

Մարդկանց կլինիկական մահվանն ու մահամերձ վիճակներին առնչվող հրապարակումներով հայտնի NDERF կայքում նոր պատմություն է հայտնվել: Հոլի անունով կինը հիվանդանոցում մահացել է հիվանդությունից, որի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կլինիկական մահից ուշքի գալով և ապաքինվելով՝ նա իր հետ պատահածը հաղորդել է համացանցի օգտատերերին:
 
- Ես սկսեցի իմ մարմնից դանդաղորեն դուրս սահել, և նույն պահին սաստիկ ցավի զգացողությունն անհետացավ, ի հայտ եկան անդորր ու թեթևացում: 
Դա տեղի ունեցավ բավական դանդաղ, այլ ոչ թե վայրկենապես: Ես սահուն կերպով մտնում էի ինչ-որ սև, սառը և ծանր բանի մեջ: Ոչ մի վախ չկար, միտքս արագ էր գործում, և ես կարողացա տեղի ունեցածն ընկալել: 
 
Հոլին պատմել է, որ ինքն անցել է մթության ու լույսի միջով և հանկարծ հայտնվել է մի կանաչ դաշտում: 
 
- Մթությունն անթափանց էր, և ինչ-որ բան ինձ այդ տարածության մեջ էր պահում: Բայց հետո սկսեցի անհանգստանալ: Զգացի, որ առաջ գնալու ցանկություն չունեմ, ցանկացա վերադառնալ, քանի որ հասկացա, որ այդ տարածության համար ես օտար եմ: 
 
Նույն պահին մի վառ լույս ինձ շլացրեց և կտրուկ վեր բարձրացրեց, ապա էլի ինչ-որ այլ տեղ տարավ, որտեղ նույնպես ամեն ինչ ճերմակ լույսով էր ողոված: Եվ ես հանկարծ հայտնվեցի դաշտում: Այդ դաշտն ասես ինչ-որ մեկը նկարել էր: Ամենուր կանաչ խոտ էր, իսկ վերեևում՝ կապույտ երկինք: Ամեն ինչ այնքան վառ ու հստակ էր, որ բառերով չես նկարագրի: 
 
Ես իմ ներսում ու շուրջը ներդաշնակություն էի զգում, մաքուր սեր և այնպիսի զգացողություն ունեի, ասես այնտեղ ինձ լիովին ընդունում են: Դա սիրելի տան զգացողություն էր. տուն, որտեղ կցանկանայի մնալ: Ես իրոք որոշեցի այնտեղ մնալ, դա խաղաղությամբ ու անդորրով հագեցած վայր էր: 
 
Բայց, չգիտես ինչու՝ որոշեցին ինձ հետ բերել, հնարավոր է՝ նրանք մտածեցին, թե իմ ժամանակը դեռ չի հասել: Ես աչքերս բացեցր և իմ առջև տեսա բժիշկներին: 
 
Ժանամակակից շատ բժիշկներ են ասում, որ կլինիկական մահ ապրած մարդկանցից շատերն են տեսել այնպիսի բաներ, որոնց մասին Հոլին պատմել է: Նրանց կարծիքով՝ դա մի իրականություն է, որը պետք է ընդունել: Մարդիկ իրոք նման բաներ տեսնում են: 
Սակայն  բոլորը չէ, որ համարում են, թե դա անպայման անդրշիրիմյան կյանքի ապացույց է: Շատերը հավատացած են, որ դրանք ուղղակի աճպարարություններն են մարդկային ուղեղի, որը թթվածնի անբավարարության պատճառով սկսում է «խափանվել և սխալներ թույլ տալ»: