Մարդիկ հնագույն սողունների ժառանգներն են

ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ՈՐ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ԱԶՆՎԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՊՈՒՅՏ ԱՐՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Մարդու ծագման մասին Չարլզ Դարվինի տեսությունը մինչև օրս համարվում է դասագրքային ճշմարտություն, թեև գիտնականի ժամանակակիցների վկայությամբ՝ անգամ ինքն է դրա վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունեցել:
 
Մանրաշխարհի գաղտնիքների բացահայտման, հնագիտական, հնէաբանական նորանոր բացահայտումների ու վերարժևորումների մեր ժամանակներում, սակայն, շատերն են սկսել խոսել մարդ տեսակի առաջացման միանգամայն այլ ուղիների մասին: Դրանցից որոշները պարզապես ֆանտաստիկ են հնչում, թեև դրանք հաստատող ապացույցներ գտնվում են:
 
Որոշ գիտնականներ կարծում են, որ մարդկության մի նշանակալի մասն առաջացել է եկվոր սողունների և երկրաբնակ արարածների խաչասերումից: Նրանցից մեկն ամերիկացի գիտնական Դևիդ Հայկն է (ում ազգանունը հայկական Հայկ անվան հետ կարծես առնչություն չունի): Անունակ կոչվող եկվորների մասին հայտնի պատմությունից նա իր եզրակացությունն է անում: 
 
Կավե սալիկների վրա մեզ հասած գրությունները պատմում են, թե անունակներն իրենց Նիբիրու մոլորակը ոսկյա թաղանթով անխոցելի դարձնելու նպատակով Երկիր են եկել՝ այդ թանկարժեք մետաղն արդյունահանելու: Սակայն քանի որ չեն ցանկացել ֆիզիկական սև գործն իրենց ձեռքով անել, տեղի մարդանման արարածների և իրենց խառնուրդից ստեղծել են աշխատունակ և բանական մարդիկ: Այժմ շրջանառվում է այն տեսակետը, թե ջրհեղեղից հետո «որպես աստվածներ ներկայացած՝ Նիբիրու առեղծվածային մոլորակի այդ օձակերպ բնակիչները հեռացել են՝ Երկրի վրա թողնելով մարդու և սողունների խառնածին սերնդին»: Հենց նրանք են դարձել մարդկանց խմբերի կառավարիչները՝ արքաները, ինչը փոխանցվել է ժառանգաբար: Ձևավորվել է ավանդույթ՝ այլ ազգերի հետ չխառնվել, այդ պատճառով էլ ամուսնացել են միայն իրենց տոհմի ներսում: Նպատակը՝ չխաթարել կաթնասունների և սողունների ԴՆԹ-ն, որի կրողն են: 
 
Դևիդ Հայկը, ով հռչակում է, թե ինքը ցանկանում է մարդկությանն զգուշացնել սպառնացող աղետների մասին, պնդում է, որ ԱՄՆ նախագահներից մոտ 40-ը ազգակցական կապեր ունեն գենետիկական մակարդակում: Նրանց մեծ մասը առնչվում են ֆրանսիական Շառլեման արքայական տոհմի հետ, որն էլ իր հերթին ազգակցական կապեր ունի եվրոպական բազմաթիվ երկրների արքայական ընտանիքների հետ:
 
Ըստ գիտնականի՝ այսօր սողունների տոհմը շարունակում են Ռոքֆելլերները, բրիտանական թագավորական ընտանիքը, Ռոտշիլդները և այլն: Երկրների նախագահներին կառավարում է բարձրագույն ղեկավարությունը, որը կազմված է ամենաանվանի խառնածին հարուստներից: Որպես ապացույց բերվում է, օրինակ, Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթը: Նա համարվում է միանգամայն սառնարյուն կին՝ այդ խոսքի ուղղակի իմաստով: Անգամ ամենաշոգ եղանակին միապետուհու դեմքին քրտնքի ոչ մի կաթիլ չի հայտնվում: Ուսումնասիրողները կարծում են, որ նա բնությունից սառն արյուն ունի: 
 
Այս մասին մանրամասներ ներկայացնող NewRezume.org կայքը, նշում է, թե Դևիդ Հայկի տեսությանը լուրջ չես վերաբերվի՝ ախր այն այնքան թափանցիկ է: 
Սակայն մյուս կողմից՝ հնում շատ երկրներում գոյություն է ունեցել վիշապի պաշտամունք: Գուցե իրո՞ք այս աշխարհի հզորները կիսաօձեր են: Օրինակ «Մահաբհարատա» հին էպոսում հիշատակություն կա ինչ-որ նագաս էակների մասին: Նրանք եղել են աստվածների օձակերպ ներկայացուցիչներ՝ մարդկային դեմքերով և վիշապի պոչով, որ ցած են իջել երկնքից, որպեսզի մարդկանց բազմաթիվ օգտակար գիտելիքներ բերեն: Չինացիները միշտ հավատացել են, որ իրենց միապետը կապույտ վիշապ է: Եգիպտացիների համար օձը մարմնավորել է հզոր ուժ, որը փարավոնի հոգին տեղափոխել է անմահների աշխարհ: Իսկ բազմաթիվ դամբարաններից գտնվել են թագավորների պատկերներ, որոնք օձերի վրա երկինք են սլանում: Օձի պատկերը եգիպտական փարավոնների գլխադիրների գլխավոր զարդն են եղել և տեղադրվել է հենց այն մասում, որտեղ ըստ պատկերացումների՝ պետք է լիներ մարդու երրորդ աչքը: 
 
Ավելացնենք, որ մարդու ժառանգակիր միավորը՝ գենը, իրար փաթաթված օձերի տեսք ունի: Նշված կայքն ու Դևիդ Հայկը, երևում է, հայերի ու Հայաստանի մասին գաղափար չունեն, սակայն Հայոց կաթողիկսական գավազանի գլուխը նույնպես օձերով է կերպավորված, որը չէր կարող պատահական լինել:
 
Ուշագրավ է նաև ռուս մի վաղամեռիկ գիտնականի դիտողությունը սեփական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ նրա՝ պատահականություն չէ, որ ասում են՝ ազնվականները կապույտ արյուն ունեն: Դրանք հենց այն մարդիկ են, որոնց նախնիները սողուններ են եղել: Այնպես որ, կառավարողների այլարյուն լինելու մասին խոսվել է դեռևս 20-րդ դարասկզբին:  
 
Մարդու ծագման վերաբերյալ շատ այլ տեսություններ, առասպելներ, երթադրություններ էլ են շրջանառվում, սակայն թե որն է անառարկելի՝ դեռևս հնարավոր չէ պնդել: Իսկ նման տեսակետները նաև հետաքրքրություն են բորբոքում: Դրանք  ստիպում են որոշ իրողությունների նայել բոլորովին այլ հայացքով ու բացահայտել ճշմարտություններ, որոնք անչափ կարևոր են: Ի՞նչ արժե թեկուզ ամերիկյան նախագահների ու եվրոպացի կառավարողների ազգակցական կապի բացահայտումը, որով հնարավոր է բացատրել այսօր աշխարհում տեղի ունեցող շատ գործընթացների ակունքն ու դրդապատճառը: