Գրքի երկրորդ ծունդը

ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԻ «ЧТОБЫ СОХРАНИТЬ ВЕРНОСТЬ» ՊԱՏՄԱԿԱՆ ԴՐԱՄԱՆ

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահության անդամ, Հայ դրամատուրգների միության նախագահ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի (Մուշեղ Մխիթարյան) Մոսկվայում վերահրատարակված «Чтобы сохранить верность» պատմական դրամայի շնորհանդեսը։ Ի դեպ, հարկ է նշել, որ գիրքն առաջին անգամ հրատարակվել էր նախորդ տարի, և շնորհանդես անցկացվել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ին։
 
«Чтобы сохранить верность» պատմական դրաման ներկայացնում է հայկական Կիլիկիայի անկման շրջանը և հայոց վերջին թագավորի՝ Լևոն Զ Լուսինյանի կյանքն ու գործը։ Առաջին և երկրորդ հրատարակություններում օգտագործվել են Հայաստանի մշակույթի գործիչների միության երջանկահիշատակ նախագահ, գրող Գուրգեն Բալայանի և Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիդորովի գրախոսությունները, ինչպես նաև գրքի խմբագրի՝ Ռուսաստանի գրողների միության անդամ Տատյանա Զիմիչի խոսքը։
     
Գրքի երկրորդ ծննդին նվիրված շնորհանդեսին ներկա էին մի շարք անվանի մշակութային գործիչներ, որոնց թվում էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ Սամվել Խալաթյանը, Գուսան Հայկազունը, վաստակավոր նկարիչ Հենրիկ Վահանյանը, բանաստեղծ Արգամ Տուֆեցին, «Ֆիդայիներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը, կազմակերպության անդամներ՝ Քրիստինե Պետրոսյանը և գրող, լրագրող Լուսին Ղազարյանը։
 
Շնորհանդեսին տեսաուղերձ-ողջույններ էին հղել Հայաստանի Մշակույթի գործիչների միության նախագահ Նարինե Մակրտումյանը, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության նախագահ Գենադի Նորդը, Ժամանակակից մշակույթի միջազգային ակադեմիայի նախագահՆելլի Կոպեյկինան, Ավստրալիայի ռուսական գրականության միջազգային ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սիդորովը, Ռուսաստանի բանաստեղծների միության նախագահ Նիկոլայ Ժդանով-Լուցենկոն, գրողներ՝ Մոլդովայից, Ղրղզստանից, Վրաստանից, Բուլղարիայից․․․ որոնք ցուցադրվեցին միջոցառման ժամանակ։ Ելույթ ունեցան միջոցառման բոլոր մասնակիցները, բարձր գնահատելով Մխիթար Մոս-Մուշեղյանի մշակութային-հասարակական գործունեությունը և ազգի ու ազգային հանդեպ հոգատարությունն ու նվիրվածությունը։
 
Հայաստանի Մշակույթի գործիչների միություն