«Սիրո քրմուհիներին»` «101-րդ կլիոմետր»
Առաջիկա հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Օլիմպիական խաղերի ընթացքում Բրիտանիայի մայրաքաղաքում կարգելվի պոռնկուհիների գործունեությունը:
Լոնդոնի իշխանությունները որոշել են «գիշերային թիթեռնիկներին» հեռացնել կենտրոնական փողոցներից:
- Օլիմպիադայի կապակցությամբ պոռնկուհիների ակտիվությունն աճել է,- խոստովանել է լոնդոնյան ասամբլեայի անդամ Էնդրյու Բոֆը:
Ընթացիկ տարվա առաջին 2 ամիսների ընթացքում այստեղ ձերբակալել են ավելի շատ «սիրո քրմուհիների», քան անցյալ ամբողջ տարվա ընթացքում: Վերջին մեկուկես տարում քաղաքի Նյուհեմ շրջանում (որտեղ օլիմպիական գլխավոր մարզասպարեզն է) փակվել են 80-ից ավելի հասարակաց տներ: Իսկ մյուս շրջաններում` ընդամենը 29-ը:
Հայտնի է դարձել նաև, որ Օլիմպիադայի ժամանակաընթացքում արգելվել է ամուսնանալ: Նպատակը` որպեսզի կանխվի կեղծ ամուսնությամբ բրիտանական հպատակություն ստանալու հավանականությունը: