Ահաբեկչական ծրագրերը «պոռնոփաթեթում»


 

Ասում են` չարակամներն ավելի հետևողական են իրենց հանցավոր մտադրություններում և հնարամտորեն սողանցքներ են գտնում` դրանք կյանքի կոչելու: Այդպես էլ կա, ու դրա լավագույն ապացույցներից մեկն էլ բացահայտվել էր անցյալ տարի: Այդ բացահայտման մանրամասները օրերս հրապարակել է NEWSruisrΖel-ը):

Գերմանիայի հատուկ ծառայությունների ջանքերի շնորհիվ բացահայտվել է «Ալ-Քաիդա»-ի 100 փաստաթուղթ, որոնք Եվրոպայում արյունալի ահաբեկչություն իրականացնելու հրահանգներ էին պարունակում: Այդ տվյալները թաքցվել էին պոռնոֆիլմերի փաթեթում, որը մաքսանենգ ճանապարհով Պակիստանից տեղափոխում էր Ավստրիայի քաղաքացի Մաքսուդ Լոդինը: «Փաստաթղթեր» ասվածն էլեկտրոնային կրիչների ու հիշողության քարտի տեսքով են եղել, և հիրավի մեծ հնարամտություն է պահանջվել դրանք հայտնաբերելու համար:

Դիցուք, հանգամանորեն նկարագրվել է Մումբաիի «Տրիդենտ» հյուրանոցի վրա հարձակման մանրամասները: Հիշեցնենք, որ 2008-ին պակիստանցի 10 ահաբեկիչներ բռնագրավել են հյուրանոցն ու սպանել 164 կենվորների: Կամ, ծրագրվել է բռնագրավել ուղևորատար մի մեծ նավ և ուղևորներին փոխանակել «Ալ-Քաիդա»-ի բանտարկյալների հետ: Ընդ որում, գերեվարված ուղևորներին պետք է հագցնեին նարնջագույն հագուստներ` ինչպիսիք կրում են «Գուանտանամո» բանտի կալանավորները:

Ամերիկյան հատուկ ծառայությունները գերմանացի իրենց գործընկերների հայտնաբերածը որակել են «մաքուր ոսկի»: