Կիսագուլպա- ամենագնացներ


 

Շվեյցարացիներն իսկական անակնկալ են պատրաստել բոլոր այն արկածախնդիրների համար, ովքեր նախընտրում են բոկոտն քայլել: Վաճառքի են հանվել հատուկ մշակված կիսագուլպաներ, որոնց բաղադրության 50 տոկոսը կազմում են զրահաբաճկոնների արտադրության մեջ կիրառվող նյութեր: Սակայն հատուկ կառուցվածքը թույլ չի տալիս վառ երանգներով գունավորել այն, այնպես որ միայն նորաձևությանը զոհ գնալու և կոկետանալու համար այս ամենագնացները ամենևին ձեռնտու չեն: Փոխարենը նրանցով կարելի է քայլել անգամ ջարդված ապակիների վրայով: