Պատժամիջոցներ ո՞ւմ դեմ


Գերմանիայում 300 հազար աշխատատեղ կախված է Ռուսաստանից: ՌԴ-ում գործող 6 հազար գերմանական ձեռնարկություններում ներդրված է 20 միլիարդ եվրո (գրել է Մաթեո Տակոնին` Il MΖnifedto թերթում):

Մինչև վերջերս Գերմանիան զգույշ էր Ռուսաստանի հետ: Նա փորձում էր պահպանել երկխոսության բաց պատուհանը` հուսալով, որ «կիևյան խաղափուլը» կարելի է ավարտել բանակցությունների սեղանի շուրջ` ծանրութեթև անելով կողմերի փաստարկները: Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և կանցլեր Անգելա Մերկելը համոզված են, որ Ուկրաինան պետք է փոխի ընթացքը, բայց նաև ընդունում են, որ անհնար է հավասարակշռություն գտնել` հաշվի չառնելով Ռուսաստանի գոյությունն ու նրա հետաքրքրությունների ամբողջ համալիրը:

- Այդ դիրքորոշումն արտացոլվել է Եվրոպական խորհրդի որոշումներում: Մի կողմից որոշվել է քաղաքական տեսակետով աջակցել Կիևի նոր կառավարությանը` 11 մլրդ եվրո հատկացնելով և վերադառնալով ԵՄ ասոցացման համաձայնագրին ու ազատ առևտրի գոտուն: Մյուս կողմից հավանության են արժանացել Ռուսաստանի նկատմամբ թեթև միջոցներին. բանակցություններ վիզային ռեժիմի ազատականացման և ռազմավարական գործընկերության վերսկսման ուղղությամբ: Ինչպես նաև վավերացվել է Սոչիում հրավիրված G8-ի գագաթնաժողովը: Այլ խոսքով` իրական ոչ մի պատժամիջոցների մասին խոսք չի եղել: Հնչել են միայն սպառնալիքներ,- իր տեսակետը հիմնավորել է Տակոնին, ապա` մանրամասել.

- Գերմանիայի սպասողական դիրքորոշումը բացատրվում է մաթեմատիկական հաշվարկներով: Վերջին 20 տարում Գերմանիայի ու Ռուսաստանի միջև շատ սերտ տնտեսական հարաբերություններ են հաստատվել: Ռուսաստանում գործում է 6 հազար գերմանական ձեռնարկություն, որոնցում ներդրված է 20 միլիարդ եվրո: Այդպիսով, հնարավոր պատժամիջոցները կարող են անդրադառնալ Գերմանիայի տնտեսության վրա, որը Ռուսաստանից նաև արտահանում է իր օգտագործած գազի 40 տոկոսը:

Ավելին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ հայտարարել է, որ ռուսաստանյան գազից Գերմանիայի կախվածությունը իրապես կարող է սահմանափակել Եվրոպայի անկախությունը` եթե Բեռլինն ու Եվրոպան չփորձեն փոխել կարգավորիչները` դիվերսիֆիկացնելով աղբյուրներն ու արտադրողներին, ԵՄ արտաքին քաղաքակա նությունն անխուսափելիորեն կաթվածահար կլինի:

Բայց ահա երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է (հաղորդել է BBC RussΖn-ն).

- Եթե Ռուսաստանը կշարունակի գործել այնպես, ինչպես վերջին շաբաթներին, դա աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի համար:

Իսկ Օբաման, Վաշինգտոնում Ուկրաինայի վարչապետ Ա. Յացենյուկին ընդունելուց հետո ասել է, որ եթե Ռուսաստանը համառի Ուկրաինայի հանդեպ իր ներկա քաղաքականության մեջ, ապա հարկ լինի Մոսկվային զգացնել տալ «ծախսերը»: Դե, Յացենյուկն էլ պնդել է, որ Ուկրաինան «կա և լինելու է Արևմտյան աշխարհի մաս»: