ԹԱՐՄՈՒԹՅՈ°ՒՆ Է ՊԵՏՔ, ՊԱՐՈՆԱՅՔ

Շուտով նաև պաշտոնապես ընտրարշավում ներգրավված քաղաքական ուժերն ու անհատները փորձելու են անհնարինը հնարավոր դարձնողի ջանադրությամբ ապացուցել, որ ընտրազանգվածի քվեն ստանալու հարցում իրենք են ամենաարժանին: Իսկ դատելով ինքնաներկայացման թափ առնող ընթացքից` արդեն կարելի է ենթադրել, որ վերջիններիս նախընտրական ծրագրերն ու խոստումնառատ ելույթները նախորդներից չեն տարբերվելու:

ԼՂՀ-ն, ադրբեջանական նավթը և ժամանակը

Անցած շաբաթը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության շուրջ միջազգային բանավեճի ակտիվացմամբ: Դա, թերևս, պայմանավորված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` տարածաշրջան կատարած այցով:

Աո¯ւ, Հիպոկրատի հետնորդներ...

Բնության առեղծվածներից մեկը պարբերական կամ, ինչպես մեզ մոտ են անվանում, երևանյան հիվանդությունն է: Այս ախտորոշումը հանդիպում է միայն հայերի, արաբների և հրեաների շրջանում:

Ժամանակը ցույց կտա

Մեկնարկեց հերթական անգամ վերջինը հայտարարված խորհրդարանական քառօրյան: Ազգընտիրներն իրենց «սկզբունքներին» հավատարիմ կրկին փորձում էին շուտափույթ թոթափել արդեն անցյալ դարձող օրենսդիր լինելու հարկադրանքի «բեռը»:

Որ թեթևանա հոգսը Հայոց աշխարհի կանանց...

Խորհրդարանական հայտարարությունների համար հերթագրվել էր ընդամենը 5 պատգամավոր: Զարմանալիորեն չէր փորձել բարձրաձայն օգտվել թանկարժեք հեռուստաե թերից դժգոհող ընդդիմությունը, հատկապես ամենայն հայոց ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը:

Թյուրիմացությո՞ւն, թե՞ «սառը պատերազմի» սկիզբ

Վերլուծաբանները բազմիցս են անդրադարձել այն խնդրին, որ գերտերությունների` հիմնականում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար ոչ միայն և ոչ այնքան կարևոր է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական արժեքներին համապատասխանությունը, որքան դրանց արդյունքում ձևավորվելիք իշխանության արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը:

Բացվեց Իրան-Հայաստան գազատարը

Մարտի 19-ին Իրան-Հայաստան գազատարի բացման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների միջեւ կնքվեց Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Այնուհետեւ տեղի ունեցավ երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմեդինեժադի մամուլի ասուլիսը:

Ավանգարդիզմներ

Բա որ գերազանցե՞նք արևմտյան«ռեկորդները», կամ` Աստված էլ բեթարից ազատի Պարզվում է, որ զարգացած արևմտաեվրոպական երկրներում լինում են դեպքեր, երբ խորհրդարանում, նիստի ժամանակ դահլիճում ներկա են լինում միայն զեկուցողը և նիստը վարողը: Այնպես որ, փառք ու պատիվ մեր երեսփոխաններին, որ 3-4 հոգու ներկայություն գոնե ապահովում են:

Ինչո՞ւ անջատ-անջատ

2002-ին ստեղծված «Վիրահայերի միասնություն» հ/կ-ն գտնում է, որ վիրահայությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ Հայաստանի քաղաքական որոշ ուժերի շահարկումների և վիրահայ համայնքների հատվածական գործելաոճի պատճառով էական լուծումներ չեն ունենում, ուստի այս տրամաբանությամբ էլ միացյալ ջանքերը համակարգող և նպատակաուղղող հ/կ-ն պատրաստակամ է գործակցելու կառուցողականություն դավանող հասարակական-քաղաքական բոլոր ուժերի և անձանց հետ, ովքեր կիսում են վիրահայերի հոգսերը:

Մալիշկեցի՞ն ինչ պակաս ընտրող է

Վայոց ձորի Մալիշկա գյուղը հայտնի է ոչ այնքան իր մեծությամբ ու արևահամ խաղողով, որքան իր ծոցից ելած Աբրահամյան եղբայրների մասին հյուսվող լեգենդով:

Պաշտպանության նախարարի ճեպազրույցը օդանավակայանում

Քառօրյա պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Հայաստան: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորում էին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմը, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԱՆԳԻՆ Է

ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատար, փոխգնդապետ Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ համոզմամբ` տղամարդու ամենամեծ առաքելությունը հայրենիքը պաշտպանելն է և հայրենասեր զավակներ դաստիարակելը: - Պարոն Գասպարյան, ի՞նչ հիշողություններ ունեք մանկությունից, ի՞նչ պատկերներ են արթնանում մանկություն ասելիս:

«Պատգամավորը պետք է ներկայացնի միայն ժողովրդի շահերը»

1997 թ. «Գրանդ-տոբակոն» տվեց իր առաջին արտադրանքը: 1998-ից Ընկերությունն սկսեց գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագրեր իրականացնել ծխախոտագոր ծության համար բարենպաստ պայմաններ ունեցող Տավուշում:

Իրերն իրենց անունով կոչելու երկուստեք անկեղծությամբ

Վերջին շրջանում, ինչպես խոստովանեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանը, լրագրողների հետ հանդիպում չի նախաձեռնել: Գուցե լրագրողների հավեսը չունի՞. հարցեր տան, փորփրեն, որ մարդ միամիտ մի բան ասի ու ընկնի մամուլի բերանը:

Պատրաստ են նորոգողն էլ, նորոգվողն էլ

Մինչ ձյունն ու սառույցը ամբողջ ձմեռ տեր-տիրական էին փողոցներում ու մայթերում և դրանց հետ իրենց գործն էին անում, քաղաքապետարանում չորութացի ավերումները վերացնելու, քայքայված ասֆալտը վերականգնելու, փոս ու ճաքերը լցնելու վերաբերյալ ծրագրեր էին մշակում:

Աչքը տեսածից է վախենում

Վարորդ ծանոթիս աչքալուսանք տվեցի. Սեբաստիա-Լենինգրադյան փողոցներից տրամվայի գծերը հանվում են, փողոցները հատվածաբար նորոգվում են: Խեղճը շվարեց. «Վայ-վայ-վայ. դրանք որ քանդեցին, ամիսներով սարքողը չեն:

Պատգամավորության թեկնածուն

- Ասում են` Արիստոտելը էրոտիկ վայելքներից ստացած հաճույքը անվանել է դրախտային սրսուռներ: Դուք կունենաք նույն սրսուռները, եթե վայելեք մեր Քյավառա սրսուռ կորտոլը:

ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ

n Իբրեւ հյուր ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը նշել է, որ Հայաստանի խորհրդարա նական ընտրությունների ավարտից հետո, որ կայանալու են մայիսին, կարող է ստորագրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ պայմանագիր:

«Մարգարիտները մնում են հատակին` սա° է մեր

1. «Ամպլուա ասվածը չպետք է գոյություն ունենա դերասանի համար» - Վեց տասնամյակ առաջ էր, երբ Մհեր Մկրտչյանի հետ միաժամանակ ընդունվեցիք Լենինականի դրամատիկական թատրոն:

«Քո թոռներն ենք մենք, Եղիշե Չարենց»

«...Մա°մ, դպրոցում ասացին, որ Չարենցը մեր պապիկն է: - Ճիշտ են ասել:

ԿՈՉ Արցախյան հերոսամարտի մասնակիցներին

Ձեզ եմ դիմում` Արցախյան հերոսամարտի մասնակից մեր ժողովրդի խիզախ զավակներ, մեր բազմանուն ջոկատներում ազերիների դեմ կռված քաջարի մարտիկներ:

Միջազգային ունիվերսալ ցուցահանդես

2007թ. մարտի 19-21-ը առաջին անգամ Երևանում, «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի միջազգային ունիվերսալ ցուցահանդես «Մանկության աշխարհ EXPO 2007» խորագրով : «Մանկության աշխարհ EXPO 2007« ցուցահանդեսը առաջին քայլն է երեխաների և դպրոցականների համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: