Պատրաստ են նորոգողն էլ, նորոգվողն էլ


Մինչ ձյունն ու սառույցը ամբողջ ձմեռ տեր-տիրական էին փողոցներում ու մայթերում և դրանց հետ իրենց գործն էին անում, քաղաքապետարանում չորութացի ավերումները վերացնելու, քայքայված ասֆալտը վերականգնելու, փոս ու ճաքերը լցնելու վերաբերյալ ծրագրեր էին մշակում: Գարունը սրբեց-տարավ ձմռան հետքերը, և հիմա նորոգող ու նորոգվող երկուստեք կազմ ու պատրաստ են` մեկը` նորոգելու, մյուսը` նորոգվելու: Քաղաքապետարանն արդարացված է համարում եղանակային ներկա պայմաններում նորոգման աշխատանքներ իրականացնելը: Սակայն օդի ջերմաստիճանի առումով մի փոքր վերապահություն կա, քանի որ նորոգումներն առայժմ ընթանում են երկու համայնքներում, և, ինչպես նշում է քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, այդ աշխատանք ները համատարած կդառնան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ: Ճաքալցման աշխատանքներ. սա կարծեք նորահայտ տերմին է քաղաքապետարանի շինարարական-բարեկարգման ոլորտում: Ասֆալտի փոս ու փոսորակներից զատ, ճաքերն են դարձել ուշադրության և այդուհետ` նորոգման առարկա: Ճաքալցումը նույնպես կախված է եղանակի բարեհաճությունից:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ