Ժամանակը ցույց կտա


Մեկնարկեց հերթական անգամ վերջինը հայտարարված խորհրդարանական քառօրյան: Ազգընտիրներն իրենց «սկզբունքներին» հավատարիմ կրկին փորձում էին շուտափույթ թոթափել արդեն անցյալ դարձող օրենսդիր լինելու հարկադրանքի «բեռը»: Էականորեն չտարբերվելով նախորդ քառօրյաներից, այնուամենայնիվ, այս մեկն առանձնահա տուկ էր այնքանով, որքանով երեքշաբթի օրը նիստին չէին ներկայացել... զեկուցողները: Չէի՞ն ցանկացել, թե ձեռնտու էին համարել հաջորդ խորհրդարանին թողնել կուտակված հարցերի քննարկումները: Հատկապես, որ հաջորդ խորհրդարանում կրկին հարազատ դարձած աթոռները ժառանգելու հայտ է ներկայացրել գործող պատգամավորների ճնշող մեծամասնությունը: Ինչևէ, ժամանակը ցույց տա... Մեկ էլ` ընտրակաշառքների չափաբաժինը: