ԴՐԱՄԱՀԵՂԵՂԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Առայժմ տարբեր առիթներով բաժանվող ընտրակաշառքը ամենայն հավանականությամբ առաջիկայում ավելի լայնամասշտաբ և շոշափելի կդառնա: Դրան, իհարկե, նպաստելու է ոչ միայն քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, այլ, որ պակաս հետաքրքիր ու կարևոր չէ...` քաղաքական հեռուստագովազդի արդեն հայտարարված չափազանց բարձր սակագինը:

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանային փաստաթուղթ է

Հարցազրույց միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 2007թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մշակվել էր նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ինքնամեկուսացում` «հայկական տարբերակով»

Մտովի վերհիշելով անցած 15 տարիների բոլոր խորհրդարանական ընտրությունները, դրանց նախորդած քաղաքական իրադարձություններն ու իրավիճակները, անխուսափելիորեն հանգում ես այն եզրակացության, որ անցյալում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երբեք ընդդիմությունը այսչափ թույլ, մասնատված, ջլատված չի եղել, որքան այսօր:

ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ` ԱՌԱՆՑ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ

Անցյալ շաբաթ տեղի ունեցած երկու ազդեցիկ կուսակցությունների` ԲՀԿ և ՀԺԿ համագումարները թեպետ անհամբերությամբ էին սպասվում, սակայն որևէ անակնկալ կամ նորություններ չմատուցեցին: Ընդամենը մեկ ավելորդ անգամ վերահաստատեցին վաղուց արդեն կանխատեսելի ու արձանագրված իրողությունները:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիդ Մայրենի լեզվի օրվա առթիվ:

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ

Սփյուռքահայության «Տերը» Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման հանդեպ դաշնակցության խիստ շահագրգիռ վերաբերմունքը բոլոր կուսակցությունների մոտ մտավախություն է առաջացրել, որ ՀՅԴ-ն ցանկանում է սփյուռքը սեփականաշնորհել, իսկ սփյուռքահայության Նախագահ «կարգել» իր ներկայացուցչին:

ԲԱՐԳԱՎԱՃԵՆ°Ք, ԲԱՅՑ ՉՊԱՌԱԿՏՎԵՆՔ

Նախկին «Երևան» կինոթատրոնի դիմահայաց պատին Գագիկ Ծառուկյանի մեծադիր նկարը` «Կառուցենք բարգավաճ երկիր» կոչ-հրավերով չէր կարող անտարբեր թողնել լրագրողիս, առավել ևս, որ շուրջ մեկ տարի առաջ հրապարակված կանոնադրությունը և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կուսակցության բարեգործությունները, կարծեք, հուշում էին, որ նոր ուժ է քաղաքական ասպարեզ մտնում:

ԳԱՎԱՌՑԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՉԷ

Մայրաքաղաքի հախուռն կյանքն իր շրջապտույտի մեջ է առել առաջիկա ընտրություններին մեծ գդալները շերեփներով փոխարինելու պատրաստ քաղաքական գործիչներին և ճանապարհվել դեպի մարզերն ու գյուղերը:

ԿԱՐԳԱԽՈՍՆ` ԱՆՓՈՓՈԽ

Հայաստանի Ժողովրդավարական ազատական միության վերջին համագումարը վերստին փաստեց, որ կուսակցությունը անմասն չի մնալու առաջիկա ընտրապայքարից: Խորհրդարանական նախընտրական այս փուլում, ինչպես հավաստիացնում է ՀԺԱՄ նախագահ Սեյրան ԱՎԱԳՅԱՆԸ և ինչպես դա ընդգծվեց նաև համաժողովում, կուսակցությունը դեմ է մերկապարանոց հայտարարություներին:

Մեր շնչած օդը և հայտնի անեկդոտը

Հույժ տագնապալի մի տվյալ. «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի» տվյալներով Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. շուրջ 32 տոկոսից 2005-ին նվազել է մինչև 7 տոկոս:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունեց ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի` Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջեյմս ՄաքԴուգալին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեը:

Բաց նամակ

«Փակագիծ» օրաթերթի թղթակից Մանե Լիլոյանին, խմբագրակազմին, հիմնադրին պատճենը` Panoram.am հայկական էլեկտրոնային ինֆորմացիոն պորտալի խմբագրակազմին Բոլոր լրատվամիջոցներին, խոսքի ու մամուլի ազատության պաշտպան բոլոր կազմակերպություններին ու անձանց. Հարգելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ. Կյանքիս վերջին տասնութ տարիները նվիրել եմ Ազգային եւ ժողովրդավարական խնդիրների լուծմանը:

Մոսկվան ու Մերձավոր Արևելքը

Ռուսաստանը կարող է հզոր և դրական ուժ լինել տարածաշրջանում, եթե դադարեցնի լոկ կարճաժամկետ առավելություններ փնտրել: Մերձավոր Արեւելքում Իրանի դիրքերի մեծացման ազդեցությունն ամրապնդվում է ոչ միայն Իրաքում ամերիկյան իշխանությունների ծրագրերի տապալումից ընձեռված հնարավորությունների, այլ նաեւ Չինաստանի, եւ որն ավելի կարեւոր է, Ռուսաստանի կողմից աջակցության շնորհիվ:

Եվրոպացիները նոր հակամարտություն են նախապատրաստում Սամցխե-Ջավախքում

Թբիլիսիում փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, ամփոփելով իր այցելությունը, հիշեցրեց, որ Վրաստանը պետք է լուծի թուրք-մեսխերի վերադարձի հարցը: «Վրաստանը Եվրոպայի Խորհուրդ անդամակցելու ընթացքում իր վրա է վերցրել հստակ մի պայման, որն առնչվում է մահմեդական մեսխերին:

Փողոցային բիզնեսի հիմունքները

Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը պետության համար գերակա խնդիր համարելով` քաղաքային իշխանությունները երևանյան բոլոր փողոցները, որպես այդ բիզնեսի խթանման ամենամատչելի եղանակ, տրամադրել են «բիզնեսմեն» դառնալ ցանկացողներին: Փոքր բիզնեսի ներկայացուցիչները վաճառում են, ասենք, փոքր վարունգ:

Ի՞մ մեղքով: Գուցե` բոլորի՞ս...

Ժամանակակից մարդու հոգեկերտվածքի ձևավորման մենաշնորհը այժմ պատկանում է հեռուստատեսությանը: Պարզագույն մի պատճառով` այն մատչելի է հասարակության բոլոր խավերին:

1. »Ակադեմիական` չի նշանակում թանգարանային«

Հրապարակելով ՀՀ ժողովրդական արտիստ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ և թատերագետ-գրականագետ Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ երկխոսությունը` լիահույս ենք, որ նրանց արծարծած մտքերը կհուզեն արդի հայ թատերարվեստի ճակատագրով անկեղծորեն մտահոգված թատերասեր հասարակայնությանը, բեմի նվիրյալներին` հարուցելով մասսայական լրջմիտ քննարկումների անհրաժեշտության ակտիվ գիտակցություն` ի շահ մեր հնամյա թատերարվեստի արժանավայել ապագայի անսխալ կանխորոշման:

Լույս է տեսել

Մայրենիի նկատմամբ բոլորիս անտարբերության գիտակցության խտացումն է Ռոբերտ Դավթյանի «Լեզու և խոսք» գիրքը, որն օգտակար կլինի և կհետաքրքրի թե° աշակերտներին, թե° ուսանողներին, թե° մամուլի աշխատողներին և թե° ընթերցողին: Առաջին երկու գլուխներում հեղինակին հուզող ու անհանգստացնող հարցը մայրենին է, մայրենիի նկատմամբ այսօրվա վերաբերմունքը:

Ժպիտը լավագույն նվեր

Փետրվարյան ցրտաշունչ օրերը փոքր-ինչ ջերմացնելու նպատակով «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը «Մեկից մեկ» երգիծական ծրագրով ուրախություն և ժպիտ տարավ մայրաքաղաքի և մարզերի ծերանոցների ու մանկատների «բնակիչներին»: