ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Սփյուռքահայության «Տերը» Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման հանդեպ դաշնակցության խիստ շահագրգիռ վերաբերմունքը բոլոր կուսակցությունների մոտ մտավախություն է առաջացրել, որ ՀՅԴ-ն ցանկանում է սփյուռքը սեփականաշնորհել, իսկ սփյուռքահայության Նախագահ «կարգել» իր ներկայացուցչին: «Իմ մանդատն իմ ամրոցն է» «Ֆեոդալական» մասնատվածության փուլում գտնվող ընդդիմությունը թքած ունի, որ խոշոր հաշվով պարտվելու է առաջիկա ընտրություններում: Կարևորը սեփական մի քանի աթոռների «անձեռնմ խելիություն»-ը ապահովելն է` «Իմ մանդատն իմ ամրոցն է» սկզբունքով: «Բարգավաճ»-ը «դեկորատիվ» կուսակցությո՞ւն Գագիկ Ծառուկյանը որպես բարեգործ, Ալբերտ Ազարյանը` որպես մարզիկ, Արամ Իսաբեկյանը` որպես նկարիչ իրոք ճանաչված ու սիրված մարդիկ են, բայց չեն էլ փորձում թաքցնել, որ քաղաքականությունը իրենց «գործը» չէ: Ապագա ԱԺ-ում իրական քաղաքական գործունեությամբ զբաղվողները հանրությանը անհայտ մարդիկ են: Ստացվում է, որ ժողովուրդը ձայն է տալու «գեղեցիկ դեկորներին», իսկ օրենսդրությամբ զբաղվելու են ԲՀԿ «իքսերը»: «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԻԴԵՐՆԵՐ - Պարոն Դեմիրճյան... ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ - Ո°չ մի Դեմիրճյան, թառլան դաշինքը «տարաք», կաշին ու ոսկորը «հետ բերեցիք»: Վե°րջ, էլ ոչ մի դաշինք: Նույն ֆիլմի ոճով - 2 - Պարոն Դեմիրճյան, մենք դաշինքի համար հատուկ պայմաններ կստեղծենք: - Հատուկ պայմանները ձեր կուսակցությունների համար ստեղծեք, որ ընդամենը էսքան (ցույց է տալիս մատի ծայրը) վարկանիշ ունեն: Խրատ Արթուր Բաղդասարյանին կամ` աչքդ թեքեցիր` ՕԵԿ-ը փշրվեց Ախր, քո ինչին էր պետք ամերիկյան «տուրնեն»: Մինչև վերադարձար, ՕԵԿ-ի կմախքն էլ փշուր-փշուր եղավ: Էն էլ ինչ բիլակով Արշակ Սադոյանը «բիլակով» տղերք էր ման գալիս` ընդդիմության ուժը ավելացնելու համար, բայց բիլակով տղուն իշխանություննե°րը գտան` հանձին Գագիկ Ծառուկյանի: Մաքսանենգ «ապրանք» Ասում են, Վիկտոր Դալլաքյանին ԲՀԿ չեն «ներմուծել», որովհետև «մաքսազերծված» չի եղել:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ