Գիտելիքի օրը Ավետիսյան կրթօջախում
Անցան ամառային օրերն անհոգ, նորից եկավ դեղնավարս աշունն ու իր հետ բերեց նոր ուսումնական տարին: Եկավ ու բոլորին կրկին հավաքեց Ավետիսյան դպրոցի հարազատ ու սրտաբաց կանաչ բակում: Եկավ ու նվիրեց ուրախ հանդիպումներ, նոր երազանքներ, նվիրեց գիտելիքի, դպրության նոր օր՝ սեպտեմբերի 1, որն սկսվեց «Հայր մեր»-ով, Հայաստանի Հանրապետության օրհներգով` Հայաստանի և Ավետիսյան կրթահամալիրի դրոշների ուղեկցությամբ:
![](/files/uploads/2017/09/583-de603e805628f5f46cd14642a73c2503.jpg)
Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր տողանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը կարդաց և աշակերտներին ու ծնողներին իր շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց տնօրեն Մելանյա Գեղամյանը: Առանձնակի ջերմությամբ ընդունվեց այս օրվան անհամբեր սպասող առաջին դասարանցիների ելույթը, իսկ գալիք տարվա շրջանավարտները՝ տասներկուերորդցիները, ավագի իրավունքով կրտսեր դասընկերներին մաղթեցին բովանդակալից ու հետաքրքիր ուսումնական տարի:
![](/files/uploads/2017/09/133-92d1339a9ecb6af056a6ffb5f709f95d.jpg)
Իսկ կրթահամալիրի սաների երգն ու պարը է՛լ ավելի գունեղ դարձրին տոնակատարությունը:
ՀԱԸ մամուլի բաժին