Ո՞ւր ենք արտահանել հայկական պտուղ-բանջարեղենը
ՓՄՁ-ԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾՎԻ

2017 թվականի սկզբից Հայաստանից 32,5 հազար տոննա թարմ մրգեր ու բանջարեղեն է արտահանվել։ Այս մասին այսօր ասել Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Հայկական մրգի ու պտուղ բանջարեղենի սպառման շուկաները գրեթե նույնն են՝ Ռուսաստան (31,5 հազար տոննա), Վրաստան և Էմիրություններ։
Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ այս տարի Հայաստանից արտահանվել է 17 հազար տոննա լոլիկ: Սկսվել է կեռասի արտահանումը, իսկ առաջիկայում օտարներին նաև հայկական ծիրանը կհրամցնենք :
Եթե բնությունը նոր անակնկալներ չմատուցի, ապա միրգ-բանջարեղենի ծավալները կանխատեսվածի չափ կլինեն: Գյուղնախարարության մյուս նորամուծությունը ՓՄՁ-ին աջակցող կազմակերպության ստեղծումն է:
-Ոչ մեծ ընկերությունների համար ոչ միայն ընդհանուր հովանոցային ապրանքանիշ կստեղծեն, այլև նրանց կօգնեն արտահանման հետ կապված տեխնիկական հարցերում։ Դա կարող է լինել պետական կազմակերպություն, որի ակցիոներային կապիտալից պետությունն աստիճանաբար դուրս կգա՝ նախաձեռնությունը տալով մասնավոր ընկերություններին,-մանրամասնել է փոխնախարարը:
Ի դեպ. եթե ծիրանի ու կեռասի բերքի ծավալները պատկան մարմինը գոհացուցիչ է համարում, ապա նույնը չենք ասի խաղողի համար: Օրեր առաջ գյուղնախարարն ասել էր՝ այս տարի խաղողի քիչ բերք ենք ակնկալում: Իսկ պատճառը հիմնականում նախորդ տարիների հիասթափությունն է, որն առաջացավ շատ ցածր մթերման արժեքի կամ էլ մթերումից հետո գյուղացիներին գումարներ չվճարելու հետևանքով:
Վերլուծությունների արդյունքներն, իհարկե, գոհացուցիչ լինել չեն կարող, բայց հուսադրող մի իրողություն է ուրվագծվում. նախորդ տարվա թերի-պռատի պատճառները տեսնելով՝ բացառել կամ գոնե նվազեցնել դրանց կրկնությունը հաջորդիվ: