Օ~ մարդկային արդարություն…

Մտավորականի խոսքը հարկավոր է միշտ լսելի դարձնել` եթե անկաշառ է մտավորականն այդ, իսկ ասելիքն` անշահախնդիր: Այդպիսին է, գրող, լրագրող Վրեժ Սարուխանյանը, ով մեր ժամանակների հանդեպ հոգու ցավն այսօր բանաստեղծությամբ է արտահայտել: Ինչպես Չարենցը կասեր` կա՞ արդյոք մի սիրտ չփտած, որ հենց այսպե′ս չէր ընդվզի աշխարհի խաբկանք արդարության դեմ:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

- Որքան որ դառն է այսօր աշխարհում հորջորջվող «Արդարություն» հեքիաթ-դեղահաբը՝ նույնքան էլ խիստ են որակումներն ու գնահատականները... Ներողամիտ եղեք անպարկեշտ բառերի օգտագործման համար: Ամեն երևույթ իրեն արժանի մակդիրն է ծնում...

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Արդարությու՛ն, դու նոր պոռնիկ քաղաքակիրթ,
Քարանձավում դու կույս էիր՝ և ամոթխած,
Բռնաբարին ու լլկեցին ցեղերը բիրտ,
Քեզ դարձրին ծախված ու մերկ նորօրյա քած...

Արդարությու՛ն, քեզ գռոշներ նետող չկա,
Եվ գտել են մի նոր բոզի՝ դեմոկրատիա,
Սպառվել ես, բռնաբարող նույնիսկ չկա,
Հին հարճ ես դու, նոր տեր ունես՝ դեմոկրատիա։

Հին բոզի պես սպառվել ես, նայող չկա,
Բայց փնտրում ես սիրեկանի մի մոլորված,
Եվ թարսի պես մեզ ես կպել, պրծում չկա,
Կույս ես խաղում, նոր աշխարհի սպառված քած...

Քո փոխարեն նորն է եկել, խաբկանք մի նոր,
Մոլորվել ենք ձեր արանքում՝ արանքացավ,
Մենք մեզ թողած՝ ու՞մ ենք փնտրում լուռ, գլխիկոր,
Իսկ Ֆորտունան մթնով եկավ, մթնով անցավ...