Մե՞նք ինչով ենք պակաս
ԳՈՒՑԵ ՄԵՐՈՆՑ ԷԼ «ԹԱՍԻԲԻ» ԳՑԵՆ
Հայերս շատ ենք պարծենում քարից հաց քամելու, ամենադժվարին պայմաններում գոյատևելու մեր կարողությամբ, այնինչ մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները դարձել են գործազրկության օջախներ ու օրեցօր դատարկվում են հիմնականում այս պատճառով: Մեզ հիմա շատ են անհրաժեշտ Հայնան կղզու մի ավանի ղեկավարության նման հնարամիտ մարդիկ, որպեսզի մեր գյուղերում հայ ծնողների աչքը ճամփին չմնա, թե մեկ էլ իրենց զավակների, թոռ-ծոռների երեսը կտեսնեն,
թե՞ ամայացած հսկա տան մեջ մահը մենակ կդիմավորեն:

Վերջերս է Տավուշի մարզի Չորաթան գյուղում, Բերդ քաղաքում ձեռնոցի ֆաբրիկա գործարկվել, ու արդեն այնքան բան է տեղից շարժվել: Այնպես որ, եթե չինացիները կարող են 2,5 մլն դոլարով 400 ընտանիքի սովից փրկել, մենք ինչո՞ւ չենք կարող ավելի սուղ միջոցներով մեր երկիրը փրկել: Որովհետև եթե աշխատատեղ կա՝ արտագաղթ չկա, չկա արտագաղթ՝ կա շեն Հայաստան: Հիմա նույնիսկ խորհրդային բուհերը կարմիր դիպլոմով ավարտածները չեն վարանի բանվորի արտահագուստով իրենց տան դռանը հաց վաստակել ու ընտանիք պահել:
Ապրեն չինացիները, լավ բան են մտածել: Գուցե նրա՞նք մերոնց «թասիբի» գցեն: