«ԱՄԵՆԻՑ ԼԱՎԸ» ԵՎ «ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ»
Շոուներ, որոնք մտորել են տալիս

Գալկինի հաղորդման ժամանակ ամենալավագույնը համարվողներից 4 տարեկան մի աղջնակ այնքան լավ գիտեր Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը, որ երբ Գալկինը պոեմի որևէ էջը բացում և կարդում էր մի նախադասություն, այդ յոթ տարեկանը շարունակում էր հաջորդ նախադասություններն արտասանել: Լավագույն ճանաչված նույն տարիքի մեկ այլ աղջնակ էլ զարմանալի արագությամբ բոլոր թվաբանական բանավոր գործողություններ էր կատարում՝ էկրանին երևացող և արագ անհետացող թվանշաններով: Մի փոքրիկ հայ աղջնակ էլ ամենից լավը համարվեց, երբ հրաշալի քանոն նվագեց: Երկու նույն տարիքի երեխա էլ այդպիսին համարվեցին, երբ հրաշալի կատարեցին կրկեսային բարդ համարները: Երեք տարեկան Վոլոդյան էլ թավջութակ էր նվագում:
11 տարեկան Արթուրին, ում մայրը հայ է, ցույց էին տալիս 50 ռազմական նավերի նկարները, հետո հերթով ներկայացնում տարբեր նավերի նկարներ: Արթուրն ասում է, թե ինչ նավ է դա և որ պետությանն է պատկանում: 4 տարեկան Զլատան այնքան հարուստ գիտելիքներ ուներ հունական առասպելների բոլոր աստվածներին մասին, որ երբ հերթով առաջարկում են նկարների վրա ցույց տալ նրանցից որևէ մեկին, Զլատան անմիջապես մոտենում էր տվյալ նկարին և պատմում,թե տվյալ Աստվածն ինչով է զբաղվում…
Մի խոսքով, «Ամենից լավը» շոուում ներկայացված էին իրենց նվաճումները սեփական ջանքերով ձեռք բերած տաղանդավոր երեխաներ:
Մինչդեռ հայկական «Ամենախելացին» հեռուստատեսային ինտելեկտուալ՝ իմ դիտած խաղի ժամանակ ամենախելացի համարվեցին այն տղաներն ու աղջիկները, ովքեր ճիշտ պատասխանեցին, թե «Ո՞ր պետության ամենաերկար գետն է Լենան», «Ո՞ր թերակզում են գտնվում Անդալուզիան և Կատալոնիան», «Ո՞ր ծովն է իր անունը ստացել Էգեյ արքայի անունից», «ԱՄՆ-ի ո՞ր նախագահին է հաջորդել ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանը», «Ինչպե՞ս բնութագրեց ԽՍՀՄ-ը ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանը», «Ի՞նչ է Ռեյգանի առաջին կնոջ անունը և ազգանունը», « Ո՞րն է ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանի կարծիքով աշխարհի թթվածինը » և նման այլ հարցերին:
Ստացվում է, որ Գալկինը հրավիրում է լավագույն համարվող մանկահասակ երեխաներին, ովքեր ներկայացնում են իրենց ձեռք բերածը, իսկ «Ամենախելացին» հաղորդման հեղինակները դպրոցականներին կամ ուսանոցներին նախօրոք ինչ-որ տեղեկություններ են հաղորդում, հետո ստուգում են, թե ինչքանով են հիշում դրանք: Օրինակ, ասել էին կամ դասագրքից սովորել էին տվել, որ արքա Էգեի անունով է կոչվել Էգեյան ծովը, հիմա ստուգում էն հիշելու որակը՝ համապատասխան հարցով: