«Շնորհակալ կլինենք ըմբռնման համար»

Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայրենակիցներ. 
 
Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումներ առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։ 
 
Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված անհարկի հրապարակումները (ինչպես, օրինակ, blognews.am, yerevannews.am, comment.am, blog.mediamall.am, 168.am և այլ կայքեր), սակայն հաշվի առնելով դրանց արագընթաց տարածումը, անհրաժեշտ ենք համարում դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին և խնդրել, որպեսզի զերծ մնան մեր վիշտը էլ ավելի բորբոքելուց և այս թեման անհարկի շոշափելուց։
 
Տեղյակ ենք պահում նաև, որ եթե քրեական գործի ընթացքում կամ դրա ավարտից հետո հանրային աջակցության կարիք լինի, ինքներս կդիմենք հանրությանը։
 
Շնորհակալ կլինենք ըմբռնման համար:
 
Ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած վթարի արդյունքում վաղաժամ մեզնից հեռացած փոքրիկ Յուրի Պապովի ընտանիք