Եզդիները ներողություն են պահանջում ՀԱԿ-ՀԺԿ-ից
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
«ՀԱԿ» անդամ, «ՀԱԿ-ՀժԿ» քաղաքական դաշինքի ցուցակով որպես պատգամավորության թեկնածու առաջադրված Անուշ Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մի քանի գրառումներ է կատարել՝ եզդի ժողովրդին վիրավորելով «դուք իմ համար թուրքից վատն եք, եզդի տավարներ» և այլ արտահայտություններով:
![](/files/uploads/2017/04/612-d2a11432eb3509378115dc89ceaecb2e.jpg)
Պատգամավորության թեկնածուն լինելով հանրային դեմք տարածում է այլատյացություն՝ իր գրառումներով կասկածի տակ դնելով եզդի ժողովրդի ՀՀ լիիրավ քաղաքացի լինելու հանգամանքը:
Կոչ ենք անում ՀԱԿ կուսակցությանը , «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքին՝ արտահայտել կուսկացության և դաշինքի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում և ներողություն խնդրել եզդի ժողովրդից՝ դաշինքի ներկայացուցչի կողմից ատելության կոչերի և վիրավորանքի համար :