Վարչապետը ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությանը: Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն է:
Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության և Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի աջակցության և նախագծի իրականացման սահուն ընթացքի համար։