Դիլիջան են ժամանել մեդիա ներկայացուցիչներ Միջին Արևելքից
Դիլիջան են ժամանել մեդիա ներկայացուցիչներ Միջին Արևելքից։ Խումբը այցելել է ոչ միայն տարատեսակ պատմամշակութային վայրեր, այլև Դիլիջան՝ տեսնելու Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցը և ծանոթանալու Դիլիջանի առաջխաղացմանը մտիված Meet Dilijan նախաձեռնությանը։
Հյուրերը բացահայտել են Հայաստանը ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլ նաև որպես մշակութային և համայնքային կյանքի կենտրոն։ Նրանք այցելել են Դիլիջանի բնության ու մշակութային խորհրդանիշ դարձած վայրեր, հանդիպել համայնքի անդամների հետ և իմացել, թե ինչպես է Meet Dilijan նախաձեռնությունը նպաստում տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը։
Այցը վերածվել է փորձի ու գաղափարների փոխանակման հարթակի՝ ամրապնդելով միջազգային կապերն ու ներկայացնելով Դիլիջանը որպես Հայաստանի կյանքով լեցուն և խոստումնալից ուղղություններից մեկը։
- Դիլիջանը Հայաստանի ամենահետաքրքիր օրինակներից է, թե ինչպես կարելի է համատեղել բնությունը, մշակույթը, կրթությունը և տեղական համայնքի մասնակցությունը՝ ստեղծելով նոր որակի զբոսաշրջային փորձ։ Այս այցը կարևոր էր ոչ միայն Հայաստանի գեղեցկությունը ցույց տալու համար, այլև՝ ցույց տալու, որ այստեղ ձևավորվում է նոր մտածողություն՝ հիմնված համագործակցության, կրթության և ստեղծարարության վրա։ Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել տարածաշրջանի առաջատար մեդիա ներկայացուցիչներին Apicius Armenia-ի տարածքում և ներկայացնել, թե ինչպես է դպրոցը միավորում միջազգային փորձն ու տեղական ներուժը։ Մենք հավատում ենք, որ այսպիսի հանդիպումները կարող են փոխել երկրների ընկալումները միմյանց նկատմամբ՝ բացելով կամուրջներ մշակույթի, գիտելիքի և մարդկային պատմությունների միջև,- նշել է Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի ղեկավար և Meet Dilijan նախաձեռնության ներկայացուցիչ Կատյա Բրեդիխինան։





