Meet Dilijan նախաձեռնությունը Թբիլիսիից ու Մոսկվայից հետո ներկայացվեց Երևանում

Meet Dilijan նախաձեռնությունը, որը թիրախավորում է Դիլիջանը որպես զբոսաշրջային ուղղություն, ներկայացվեց Երևանում։ Նախաձեռնությունն ավելի վաղ ներկայացվել էր Թբիլիսիում և Մոսկվայում։
 
Երևանաբնակ հանրությանը և գործընկերներին ներկայացվեց Դիլիջանի յուրօրինակ գրավչությունը որպես առաջատար զբոսաշրջային ուղղություն։ Նշենք, որ Meet Dilijan-ը հանրությանը  տրամադրելու է տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությունը, հարուստ մշակույթը, խոհանոցը և այլ կարևոր շերտեր։ Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի ոչ միայն տեղական, այլև՝ համաշխարհային շուկայում՝ նպաստելով Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։ Այն միտված է օգնել Դիլիջանին դառնալ այն ուղղությունը, որը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև մշակութային, կրթական ու էկոտուրիզմի սիրահարներին՝ դարձնելով քաղաքը տարածաշրջանի և միջազգային մակարդակով ճանաչելի ու ցանկալի զբոսաշրջային գոտի:
 
Meet Dilijan նախաձեռնությունն ընդգծում է, որ յուրաքանչյուր այցելու կարող է քաղաքում գտնել իր հետաքրքրությունը բավարարող փորձառություն՝ լինի դա բնության հետ անմիջական շփումը, տեղական խոհանոցի համտեսը, մշակութային իրադարձություններին մասնակցությունը, թե տեղական համայնքի հետ ակտիվ հաղորդակցությունը: Նախագիծը միտված է դառնալ նորագույն, ժամանակակից ու համալիր գործիք Դիլիջանի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտելու և տարածելու համար: Շնորհանդեսի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում և տարատեսակ ելունթներ հնչեցին:
 
- Դիլիջանը առանձնահատուկ վայր է՝ լի կենսական էներգիայով, մշակութային հարուստ ժառանգությամբ և անաղարտ բնությամբ։ Մենք ստեղծել ենք Meet Dilijan նախաձեռնությունը, որպեսզի աշխարհին ցույց տանք քաղաքի բազմաշերտ գեղեցկությունը և օգնենք յուրաքանչյուր այցելողին առավել ամբողջական ու հարուստ փորձառություն ստանալու։ Մեր նպատակն է, որ Դիլիջանը դառնա ոչ միայն տեղական, այլև միջազգային ճանաչելի զբոսաշրջային կենտրոն, որտեղ բնությունը, մշակույթը և համայնքը միասին ստեղծում են հրաշալի միջավայր,- նշել է Meet Dilijan նախաձեռնության ներկայացուցիչ Կատյա Բրեդիխինան։ 
 
Առաջիկայում նախատեսվում է նախաձեռնությունը ներկայացնել աշխարհի այլ երկրներում։