«Տուն. իմ տիեզերք»
ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԻՆՔՆՔՏԻՊ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ռուսական արվեստի թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում
մինչև հոկտեմբերի 31-ը կգործի «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ընկղմվել տարբեր դարաշրջաններ և տեսնել տարբեր քաղաքներ՝ զգալ Հայաստանի վառ, հյութեղ գույները, Ալթայի ցուրտ, խստաշունչ ոգին, Թիֆլիսի տաք արևը՝ քաղաքի նեղ փողոցներով և պատշգամբներով, Վիլնոյի սալահատակները, կարմիր հեղափոխությունից ցնցված Ռուսական Թուրքեստանի ինքնատիպ, միանգամայն ճանաչելի ճարտարապետությունը։
Ցուցադրության մեջ ներառված կտավներում կան ինչպես առանձին տների, այնպես էլ բնանկարի և աշխարհագրական լանդշաֆտի ֆոնին նկարված տների պատկերներ։
Ցուցադրությունը ներառում է հայ և ռուս նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում են Մ. Ավետիսյանը, Ե. Թադևոսյանը, Դ. Նալբանդյանը, Պ. Կուզնեցովը և Ա. Դրևինը։ Ներկայացված աշխատանքներից շատերը երկար տարիներ չեն ցուցադրվել կամ պահվել են ֆոնդապահոցում:





