Շարժման 30-րդ հանդիպումը՝ սահմանամերձ Բերդում
Ինչպես տեղեկացրել են «Կրթվելը նորաձև է» շարժման գրասենյակից՝
Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում երեկ կայացել է շարժման 30-րդ հանդիպումը՝ ընդգրկելով արդեն 14-րդ համայնքը։
Բերդի մշակույթի տան դահլիճումհավաքվել էր շուրջ 450 մասնակից՝ տարբեր տարիքի ու մասնագիտությունների մարդիկ, ովքեր նույնպես դարձան կրթաշղթայի օղակներից:
Շարժման նախաձեռնող «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իրբանախոսությունը մեկնարկեց նորաձև բառի բացատրությամբ։ Նրա «Մնացել ենք հինգերորդ դարում» խորագրով ելույթում հնչեցին տարբեր մեջբերումներ Խորենացուց, Թումանյանից, Չարենցից ու Մաթևոսյանից, որոնց՝ դարերի խորքից եկող խոսքերը ստիպում են հարցեր ուղղել ինքներս մեզ ու առերեսվել իրականությանը՝ ինչպես որ այն կա:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ։ Նա մասնակիցների ուշադրությունը սևեռեց ոչ միայն գիտելիքի արժեքի, այլև այն գործնականացնելու կարևորության վրա՝ ընդգծելով կրթության առանցքային դերը ինքնաճանաչման և սոցիալական առաջընթացի համատեքստում։
Երաժշտական դադարի ընթացքում ներկաները վայելեցին «ՔԱՄԱՆՉԱ»
ժողովրդական նվագարանների համույթի, սաքսոֆոնահար Վաղարշ Վանեսյանի և «Ուտիք Տավուշ» պարայիմն համույթի ելույթները և շտապեցին իրենց հարցերը տալ ու լուսանկարվել բանախոսների հետ՝ սուրճի ընդմիջման հատվածում:
Վարչապետը նաև հանդես եկավ «Իրական Հայաստան» խորագրով իր
Երկրորդ բանախոսությամբ՝ ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։
Հնչեց բանախոսության առանցքային գաղափարներից մեկը՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի´, պետությունը դու ես, դու ես Հայաստանի Հանրապետությունը։
Ուրախությամբ արձանագրում ենք, որ շարժման մասնակիցների թիվն արդեն հասել է 4668-ի։