«Կրթվելը նորաձև է» շարժման 20-րդ հանդիպումը՝ Վարդենիսում

Մարտի 21-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման 20-րդ հանդիպումը՝ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էր 450 մասնակից:
 
Տիկին Հակոբյանը հանդես եկավ իր ելույթով, որին հաջորդեց մշակութային փոքրիկ ընդմիջում, որիընթացքում Վարդենիսի մշակույթի տան սաները և «Ծովակ» պարային համույթի երիտասարդներըհանդես եկան երաժշտական, պարային և ասմունքի համարներով։ Հատկանշական էր, որ հենց 17-ամյա ասմունքող Տաթև Կարոյանն էլ, տիկին Աննա Հակոբյանի առաջարկով, ընկերակցեց նրանորպես հաղորդավար հարցուպատասխանի ընթացքում:
 
Վարդենիսցիները մեծ ջերմությամբ հյուրընկալեցին տիկին Աննա Հակոբյանին: Հանդիպմանըներկա էին նաև Գեղարքունիքի այլ համայնքների բնակիչներ, ովքեր տիկին Աննա Հակոբյանի և «Իմքայլը» հիմնադրամի էջերում տեսած հայտարարությունից հետո էին որոշել միանալ հանդիպմանը։Շատերը պատրաստակամություն հայտնեցին մասնակցել շարժման առաջիկա միջոցառումներին ևնախաձեռնություններին։
 
Հատկանշական էր, որ ներկա ձեռներեց կանանցից մեկը, ոգեշնչվելով շարժման գաղափարներից, ցանկություն հայտնեց տարածել այն գյուղաբնակ կանանց շրջանում։ 
 
Տիկին Հակոբյանը հանդիպման ավարտին ներկայացրեց նաև շարժման մասշտաբները, մի քանի կարևոր վիճակագրական տվյալներ, ինչպես նաև առաջիկա մարզային հանդիպումների օրերը՝ ընդլայնելով շարժման շրջանակները դեպի նոր համայնքներ: