Հալչող սառցադաշտերից կարող են վիրուսներ տարածվել, որոնց մարդկությունն ի վիճակի չի լինի դիմակայել. գիտնական
ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԻՄԱՆԱԼ

Գործակալության աղբյուրի համաձայն՝ նման վիրուսները կարող են թաքնվել Գրենլանդիայում, Կանադայի հյուսիսում և Ռուսաստանում սառադաշտերի և հավերժական սառույցի մեջ և դրանց հալչելուց հետո տարածվել։ Մարդկությունը պատրաստ չէ դիմակայել նման վիրուսներին, կարծում է գիտնականը։
- Կարծում եմ՝ այդպես է, քանի որ մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ վիրուսներ կան այնտեղ: Սիբիրախտի հետ կապված իրավիճակը (որի սպորները կարող են գոյատևել հավերժական սառույցի պայմաններում) ընդամենը մեկ օրինակ է, բայց կարող են լինել շատ ավելին,- բացատրում է Ռաե Կվոն Չունգը:
Նա մեջբերել է մի քանի տարի առաջ հրապարակված գիտական զեկույցը, ըստ որի՝ հարյուրավոր վիրուսներ կարող են արձակվել տունդրայում մշտական սառույցի հալվելու ժամանակ, և այդ վիրուսներից մի քանիսը կարող են վտանգավոր լինել մարդկության համար։
Աղբյուր` Փաստինֆո